Սև ցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև ցին
Սև ցին
Սև ցին
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Ճուռականմաններ (Accipitriformes)
Ընտանիք Ճուռակներ (Accipitridae)
Ցեղ Ցին (Milvus)
Տեսակ Սև ցին (M. migrans)
Միջազգային անվանում
Milvus migrans
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սև ցին, ճուռակների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 55-60 սմ է, թևերի բացվածքը՝ 160-180 սմ, կենդանի զանգվածը՝ 0,7-1,1 կգ։ Բավական բարեկազմ է, թևերը երկար են, պոչը՝ մկրատաձև ոչ խորը կտրվածքով։ Հասունի մարմինը մուգ դարչնագույն է, գլուխը՝ բաց գույնի, թևավերևի երկրորդային ծածկողները՝ ավելի բաց։ Երիտասարդի մարմինը ներքևից խայտերով է, գլուխը և թևատակը՝ ավելի բաց։ Թռիչքը ճարպիկ է, ոլորածածան ու շարժուն պոչով, սավառնում է՝ թևերը հորիզոն, տարածած։

Սնվում է միջատներով, մանր կրծողներով, սպանդանոցի թափոններով, լեշերով։ Նախկինում աշնան, ձմռան ամիսներին սև ցիներըերը խոշոր կուտակումներով կեր էին որոնում մեծ աղբանոցներում, սպանդանոցների շրջակայքում, հատկապես՝ Երևանի հարավային մասում՝ Հրազդան գետի հարևանությամբ։ Հարսանեկան խաղերն ուղեկցվում են էգի ու արուի թռիչքների բարդ կատարումներով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը ծավալուն հարթակ է (տրամագիծը՝ 76,7-90 սմ)՝ ճյուղերից, թափոններից, կանաչ տերևներից։ Բնադրում է սաղարթավոր (Խոսրովի անտառ արգելոցում՝ բավական բարձր) ծառերին։

Ձվերը բներում հայտնվում են մայիսին։ Դնում է 54 մմ տրամագծով, աղոտ սպիտակ՝ կարմիր-դարչնագույն պտերով 2-3 ձու։ Թխսակալում է էգը՝ 13-15 օր։ Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 57-րդ օրը։ Բնային կյանքում կերի պակասության ժամանակ նկատվում է կանիբալիզմի երևույթը (ձագերից մեկին հոշոտում են մյուսները)։ Վտանգի դեպքում ծնողները ձագերին պաշտպանում են՝ թշնամու վրա վազքով հարձակվելով։

Բացարձակ օգտակար է, բնական սանիտար է, ոչնչացնում է կրծողներին։ Ներկայումս թվաքանակը կրճատվել է 4-5 անգամ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև ցին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև ցին» հոդվածին։