Սև պեննի
| Սև պեննի | |
|---|---|
| անգլերեն՝ Penny Black | |
| Թողարկող երկիր | |
| Թողարկման օր | մայիսի 6 1840 |
| Թողարկման վայրը | Լոնդոն |
| Նկարիչ | Հենրի Քոուլ (Henry Cole) |
| Տպագրման տեսակ | մետալոգրաֆիա |
| Տպաքանակ | 68 808 000 |
| Պահպանվել է | Տպաքանակի 2-3% |
| Հազվագյուտ. պատճառ |
{{{Հազվագյուտ պատճառ}}} |
| Անվանագին | Մեկ պեննի |
| Գնահատում | Մարված / Չմարված 275 $ / 6000 $ (Սկոտտ) 275-375₤ / 6500-8500₤ (Գիբոնս) |
Սև պեննի (անգլերեն՝ Penny Black) - Աշխարհի առաջին նամականիշն է: Կատարված է սև գույնով և անվանագինը մեկ պեննի է (այստեղից էլ անվանումը): Թողարկվել է Անգլիայում 1840 թվականի մայիսի 6-ին:
Բովանդակություն |
[խմբագրել] Նկարագիրը
Թագուհի Վիկտորիայի (Queen Victoria, 1819-1901) կիսադեմով նկարը առաջին փոստային նամականիշի համար փորագրել են Չարլզ և Ֆրեդերիկ Հիթերը (Charles and Fredrick Heath) ըստ Հենրի Քոուլի (Henry Cole) էսքիզի, որը իր հերթին արտանկարված էր Ուիլյամ Վայոնի (William Wyon, 1795-1851) ստեղծած մեդալյոնից:
[խմբագրել] Թողարկման պատմությունը
Ռոուլենդ Հիլլի (Rowland Hill) ջանքերով 1840 թվականի մայիսի 6-ին թողարկվեցին աշխարհի առաջին փոստային նամականիշերը, որոնք պատմության մեջ մտան «Սև պեննի» անունով: Առաջին նամականիշի և ծրարի ստեղծման մրցույթին ներկայացված էր ավելի քան 2700 առաջարկություն, որից ընտրվեց Չարլզ և Ֆրեդերիկ Հիթերների և Հենրի Քոուլի նախագիծը:
Նամականիշերը վաճառվել են մայիսի 1-ից, նախքան թողարկման պաշտոնական առաջին օրը: Միաժամանակ թողարկվել էր երկու պեննի անվանագնով նամականիշ՝ նույն նկարով, բայց տպվել է կապույտ գույնով: «Կապույտ երկու պենսանոցը» հիշատակվում է 1840 թվակաանի մայիսի 8-ին, որը կարող է նշանակել, որ վաճառել են «Սև պեննի»-ից երկու օր ուշ:
Փոստային ռեֆորմը նպաստեց Անգլիայում նամակագրության աճին (1939 թ. - 75 մլն, 1840 թ. - 168մլն), հեշտացրեց փոստային առաքումների մշակումը, վճարման հաշվարկը: Ռոուլենդ Հիլլը 1854 թվականին ընտրվեց անգլիական փոստային ծառայության գլխավոր քարտուղար և անգլիական կառավարությունից ստացավ նվեր՝ 20000₤,[1] փոստային ռեֆորմի հաջողության համար: Լոնդոնում տեղադրվել է Ռոուլենդ Հիլլի հուշարձանը, իսկ աճյունը հանգչում է Վեստմինիստրյան աբբայությունում՝ աշխարհում առաջին շոգեմեքենայի գյուտարար Ջեյմս Ուատտի (James Watt) կողքին:
Տպվել է 286700 թերթ՝ 68808000 նամականիշ: Այն ժամանակ ծրարի օգտագործումը տարածված չէր՝ նամականիշը կպցվում էր ծալված և կնքված նամակի վրա, եթե նամակը չէին գցում , ապա նամականիշը պահպանվում էր: Պահպանվել է ողջ տպաքանակի մոտ 3%,[2] որը քիչ չէ: Նամականիշը բարձր է գնահատվում, առաջինը լինելու պատճառով:
[խմբագրել] Արտաքին հղումներ
- «Ֆիլատելիայի աշխարհը» (ռուս.)
- «Փոստային նամականիշի նախորդները» (ռուս.)
- «Փոստային նամականիշի ծնունդը» (ռուս.)
- «Լեգենդար Նամականիշեր» (ռուս.)
- «Հանրահայտ կեղծիքներ» (ռուս.)
- «Սըր Ռոուլենդի փողերը» — Նիկոլայ Չելանկի հոդվածը (ռուս.)
- «The Intertwining of Philatelic and Social History» — Ֆիլատելիայի պատմությունից(անգլ.)
[խմբագրել] Նշումներ
- ↑ Մինչև 1971թվականի ռեֆորմը 1₤ = 20 շիլլինգի = 240 պենսի
- ↑ Penny Black Stamp Rarity.