Սփյուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Սփյուռ» տեղեկատվական համակարգ
Spyur logo 2.jpg
Տեսակը ՍՊԸ
Հիմնադրվել է 1992
Գլխամասերը {{{2}}} Հայաստան, Երևան
Ծառայություններ տեղեկատվական ծառայություններ
Աշխատողների թիվը 75
Սեփականատեր Աշոտ Գրիգորյան
Վեբ-կայքը www.spyur.am


«Սփյուռը» միակ տեղեկատվական ընկերությունն է, որը, սկսած 1992 թվականից, կայունորեն իրականացնում է Հայաստանի կազմակերպությունների մասին տեղեկությունների հավաքում, մշակում և տարածում։

«Սփյուռ»-ի մասին[խմբագրել]

Տեղեկատվական շտեմարանը[խմբագրել]

«Սփյուռ»-ի տեղեկատվական շտեմարանում ներկայացված են.

  • 20000 կազմակերպություն և պետական կառույց
  • 1100 գործունեության տեսակ
  • 20500 ապրանք, ծառայություն
  • 4700 ապրանքանիշ

Կազմակերպությունների մասին տեղեկությունները ներկայացվում են ամբողջական ծավալով (մինչև 29 տվյալ).

Տեղեկատվական միջոցները[խմբագրել]

«Սփյուռ» համակարգում ներկայացված է մոտ 20000 կազմակերպություն, որոնց մասին տեղեկությունները բոլոր ցանկացողները կարող են ստանալ «Սփյուռի» 6 տեղեկատուների միջոցով.

● հեռախոսային բազմուղի (14 գիծ) տեղեկատուների միջոցով.

- «Սփյուռ» հեռախոսային տեղեկատուի՝ 113, +374-10-519999 հեռախոսահամարներով

- «Սփյուռ պլյուս» հեռախոսային տեղեկատուի՝ 09000-9999, 09000-1313 հեռախոսահամարներով

● տեղեկագրքի միջոցով՝ «Հայաստանի Դեղին էջեր» (թողարկվում է հայերեն լեզվով)

● www.spyur.am տեղեկատվական վեբ-կայքի միջոցով (եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն)

● PC-հրատարակման միջոցով՝ «Հայաստանի Գործարար տեղեկատու և Հայաստանի Դեղին էջեր» (եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն)

● բջջային հավելվածների (Android, iOS, Java) միջոցով՝ «Հայաստանի Դեղին էջեր» (եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն)

● «Կոմպաս» (kompass.com) միջազգային գործարար տեղեկատվական համակարգի միջոցով (անգլերեն և ռուսերեն լեզուներով)

Վիճակագրությունը[խմբագրել]

«Սփյուռ» տեղեկատվական միջոցների վիճակագրական ցուցանիշները հետևյալն են.[1]

  • հեռախոսային տեղեկատուներ՝ մինչև 8000 սպասարկված զանգ օրական
  • տեղեկագրքեր՝ 5000 թողարկված օրինակ տարեկան
  • վեբ-կայք.

- 20000 այցելություն օրական

- 50000 դիտված էջ օրական

  • PC-հրատարակում.

- Ինտերնետից (www.spyur.am վեբ-կայքից) բեռնումների միջին տարեկան քանակը՝ 3000

  • բջջային հավելվածներ.

- Android՝ այցելությունների միջին ամսական քանակը՝ 8000

- iOS՝ այցելությունների միջին ամսական քանակը՝ 4000

Ծանոթագրություններ[խմբագրել]