Սրտերն Ատլանտիդայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրտերն Ատլանտիդայում
անգլ.՝ Hearts in Atlantis
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆանտաստիկա և սարսափ[1]
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1997
ՆախորդԳիշերային մղձավանջներ և ֆանտաստիկ տեսիլքներ
ՀաջորդԱմեն ինչ հնարավոր է
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչCharles Scribner's Sons
Հրատարակման տարեթիվսեպտեմբերի 14, 1999

Սրտերն Ատլանտիդայում (անգլ.՝ Hearts in Atlantis), Սթիվեն Քինգի վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 1999 թվականին։ Տարբեր մրցանակների համար գիրքն առաջադրվել է և՛ որպես վեպ, և՛ որպես ժողովածու[2]։ Ըստ այլ աղբյուրների այն համարվում է կարճ ստեղծագործությունների ժողովածու[3], կամ վեպ՝ բաղկացած հինգ մասերից[4]։ Հեղինակն այն համարում է պատմվածքների ժողովածու[5]։ Ռուսերեն լեզվով այն հրատարակվել է որպես առանձին վեպ ըստ Իրինա Գուրովայի թարգմանության (2000 թվական), հրատարակվել է ԱՍՏ հրատարակչության կողմից։ Այդ թարգմանության համար Ի. Գ. Գուրովան 2001 թվականին ստանում է «Օտարական»ի մրցանակը[6]։

«Ցածր տղամարդիկ դեղին թիկնոցներով» պատմվածքը ներառված է «Սթիվեն Քինգը գնում է կինո» ժողովածուի մեջ։ Իսկ «Կույր Ուիլլին» հիմնված է համանուն, զգալի խմբագրված պատմվածքից, որը ներառված է «Վեց պատմություններ» ժողովածուի մեջ (1999 թվական

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սրտերն Ատլանտիդայում» իր մեջ պարունակում է հետևյալ մաս-պատմվածքները.

  • «Ցածր տղամարդիկ դեղին թիկնոցներով» (անգլ.՝ Low Men in Yellow Coats)
  • «Սրտերն Ատլանտիդայում» (անգլ.՝ Hearts in Atlantis)
  • «Կույր Ուիլլին» (անգլ.՝ Blind Willie)
  • «Հանուն ինչի՞ ենք մենք Վիետնամում» (անգլ.՝ Why We're in Vietnam)
  • «Գիշերվա ստվերներն իջնում են երկնքից» (անգլ.՝ Heavenly Shades of Night Are Falling)

Այս մասերը միմյանց հետ կապված են որոշ ընդհանուր կերպարներով և նկարագրում են տեղի ունեցող, իրար հաջորդող իրադարձություններ, և յուրաքանչյուրը նախորդից փոքր է իր ծավալով։ Յուրաքանչյուր պատմվածքից առաջ գոյություն ունի բնաբան։ «Կույօ Ուիլլին» առաջին խմբագրությամբ հրատարակվել է 1997 թվականին ինչպես առանձին ստեղծագործություն՝ «Վեց պատմություններ» (անգլ.՝ Six Stories) ժողովածուի մեջ, որը հրատարակվել էր սահմանափակ տիրաժով, և զգալի խմբագրված էր՝ «Սրտերն Ատլանտիդայում»-ի մեջ ներառվելու համար[7]։

Ցածր տղամարդիկ դեղին թիկնոցներով[խմբագրել | խմբագրել կոդը]

1960: Նրանք ունեին փայտ՝ սրված երկու ծայրից

Բոբբի Գարֆիլդ անունով տղան, ով հոր մահվանից հետո ապրում էր մոր հետ, ծանոթանում է նոր բնակչի՝ Թեդ Բրոտիգենի հետ։ Այդ ծերուկը Բոբբիին շատ է դուր գալիս, բայց ոչ նրա Լիզի մորը։ Թեդը տարօրինակ առաջադրանք է տալիս Բոբբին. հետևել դեղին թիկնոցնով անծանոթներին, ովքեր, ըստ իր խոսքերի, հետևում են իրեն։ Բացի այդ Թեդն ունի նաև որոշ հոգեբանական ընդունակություններ։ Բոբբին կարծում է, որ իր նոր ընկերը մի քիչ խենթ է, բայց նրան վտանգավոր չի համարում։ Նա ոչինչ չի ասում իր մորը, ով առանց այդ էլ մեղադրում էր Բրոտիգենին որոշ մեղքերի մեջ։ Թեդ Բոբբին նվիրում է Վ. Գոլդինգի «Ճանճերի տերը» պատմվածքը, որն էլ դառնում է տղայի համար իր կյանքի լավագույն գիրքը։

Լիզ Գարֆիլդի ղեկավարը նրան հրավիրում է սեմինարի։ Նա, լինելով ժլատ և ագահ կին, խարդախություն է զգում, բայց համաձայնվում է գնալ։ Նա ստիպված թողնում է տղային Բրոտիգենի հետ, քանի որ Բոբբիի լավ ընկերը՝ Ջոն Սալլիվանը, գնացել էր ամառային ճամբար, և նրա ընտանիքը չէր կարող ընդունել տղային։ Թեդը, չնայած զգում է հետապնդում իր հանդեպ , նա մնում է հատուկ Բոբբի։ Մինչ մայրը գործուղման է, Բոբբի ընկերուհուն՝ Քերոլ Հերբերին, ծեծում են ծխական դպրոցի խուլիգան-տղաները, որոնցից մեկի՝ Ուիլլի Շիրմենի հետ, աղջիկը նույնիսկ ընկերություն է արել։ Բոբբին գտնում է նրան հոդախախտված ուսով և տանում է նրան Թեդի մոտ։ Վերջինս բուժում է նրա ուսը տնային պայմաններում, որի համար նա պատռում է աղջկա բլուզը։

Այդ ընթացքում Լիզը վերադառնում է «սեմինարից», որը պարզվում է օրգիա էր։ Նա ծեծված էր և բռնաբարված, և, տեսնելով, որ կասկածյալի ծերուկի ծնկների մոտ նստած է կիսամերկ մի աղջիկ, նա ամբողջովին կորցնում է իրեն։ Հաջորդում է սարսափելի տեսարան։ Արդյունքում Լիզը որոշում է հանձնել Բրոտիգենին՝ իրեն փնտրող մարդկանց։ Բոբբին փորձում է պաշտպանել իր ընկերոջը, և, ընդհանրապես, նա ցանկանում է փախչել նրա հետ իր մայրիկից, ում, ինչպես նրան թվում է, նա ատում է։ Բայց, չնայած նա շատ էր սիրում թեդին, երբ նրան բռնում են «ցածր մարդիկ», ովքեր ինչպես պարզվում է մարդիկ չէին, Բոբբին վախից հրաժարվում է գնալ նրանց հետ մյուս աշխարհի բանտ։ Թեդն իր ընկերոջ համար ազատություն է ձեռք բերում, և նրանք ընդմիշտ բաժանվում են։ Թեդին տանում են, իսկ Բոբբին վերադարձնում են իր մոր մոտ։

Կորցնելով Թեդին՝ Բոբբին անկում է ապրում. դառնում է խուլիգան, ընկնում է պատանիների ուղղիչ-քրեական հաստատություն։ Բայց մի անգամ նա Թեդից նամակ է ստանում. առանց խոսքերի, միայն վարդի թերթիկներ, և դա նշան է, որ Թեդն ազատվել է։ Բոբբին որոշում է կանգ առնել, հաշտվել մոր հետ և ուղղել այն, ինչ կարող է։

Սրտերն Ատլանտիդայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1966: Եվ մենք ծիծաղում էինք, ուղղակի չէին կարողանում կանգ առնել

Պատմվածքը պատվում է Պիտ Ռիլի դեմքից, ով «հիպիի դարաշրջանում» սովորում էր էր Մեն նահանգի Համալսարանում։ Նա պատմում է իր ընկերության մասին Սկիպ Կիրկի հետ, ով հետագայում դառնում է հայտնի նկարիչ, և Նատ Հոպպենստենդի՝ ջանասեր աշակերտի։ Պիտին և Սկիպին համարյա հեռացրել էին համալսարանից՝ նրանց վատ սովորելու համար, որը «Որդեր» խաղի հանդեպ ունեցած մոլուցքից էր։ Խաղը զավթել էր ողջ ուսանողական հանրակացարանը։ Ռիլին շարունակում էր խաղալ, սակայն գիտեր այդ զբաղմունքի կործանիչ լինելը, բայց ոչինչ չէր կարող անել իր սովորության հանդեպ։ Նաև նա ցանկանում էր տեղը ցույց տալ իրեն տհաճ տղային՝ Ռոննի Մեյլֆանտին։ Մեյլֆանտը, ի տարբերություն Պիտի և նրա ընկերների, դուրս են հանում, և նա ընկնում է Վիետնամ։

Պիտը նաև պատմում է իր առաջին սիրո մասին Քերոլ Հերբերի հանդեպ, ով նույն համալսարանի ուսանողուհի էր և ակտիվիստ, ով դեմ էր Վիետնամի դեմ պատերազմին։ Չնայած Քերոլը զգում էր որևէ բան Պիտի հանդեպ, նա որոշում է թողնել համալսարանը՝ ընտանեկան պայմաններից ելնելով, ընդմիշտ բաժանվելով Պիտից այն գիշերից հետո, որը միասին էին անցկացրել ավտոմեքենայում։ Հետագայում գործունեությունը այն ընկերության, որին միացել էր Քերոլը, մոտենում է արդեն ահաբեկչականի։ Ռիլի կյանքում կարևոր դեր է ունեցել ևս մեկ ակտիվիստ այդ շարժումից. հաշմանդամ Ստոուկլի Ջոնսը, ում մականունն էր Ռվի-Ռվի։

Այդ տարիների խորհրդանիշն էր խաղաղության նշանը, որը Պիտն առաջին անգամ տեսել է Ստոուկլի Ջոնի բաճկոնի վրա, իսկ հետո նկարել է նաև իր բաճկոնի վրա։ Ռիլին իր երիտասարդության շրջանը համեմատում է Ատլանտիդայի հետ, որն իջել է ծովի հատակը և այլևս չի վերադառնա։

Կույր Ուիլլին[խմբագրել | խմբագրել կոդը]

1983: Տե՛ր Աստված, փառաբանիր մեզանից յուրաքանչյուրին

Ուիլլ Շիրմենը, ով մանուկ ժամանակ մասնակցել է փոքրիկ Քերոլ Հերբերի ծեծին, իսկ հետո պատերազմել է Վիետնամում, որտեղ նա փրկել է Ջոն Սալլիվանի՝ իր նախկին թշնամու կյանքը, ապաշխարում է։ Նա որոշում է օգնություն խնդրել որպես Վիետնամում պատերազմած, ով կորցրել է տեսողությունը, իս հետո այդ գումարը տա բարեգործությանը։ Ամանորին նրան շատ գումար են տալիս, բայց ոստիկանը, ով «հարկեր» էր հավաքում այդ թաղամասի աղքատներից, կասկածում է, որ Ուիլլին ամենևին էլ կույր չէ։

Հանուն ինչի՞ ենք մենք Վիետնամում[խմբագրել | խմբագրել կոդը]

1999: Երբ ինչ-որ մեկը մահանում է, հիշում ես անցյալը

Վետերան Ջոն Սալլիվանը գալիս է պաշտոնակից անձանց մեկի հուղարկավորությանը։ Նա հիշում է Վիետնամի պատերազմը, այն, թե ինչպես է իր ստորաբաժանման զինվոր Ռոննի Մեյլֆանտը դաժանորեն սպանել փոքր վիետնամական գյուղի մի տատիկի։ Սալլիվանը նրան անվանում է «մամա-սան», և այդ ժամանակվանից ծեր կնոջ տեսիլքը հետապնդում էր նրան; Երբ նա հուղարկավորությունից գնում էր և ընկնում է խցանման մեջ, նրան թվում է, որ երկնքից տարբեր առարկաներ են ընկնում։ Նրա երևութական ուղեկիցը առաջին անգամ փորձում է նրան գրկել և ասել, որ ցանկանում է նրան փրկել։ Դա էլ նրա մահասկզբի զառանցանքն էր. Ջոնը մահանում է սրտի կաթվածից խցանման մեջ։

Գիշերվա ստվերներն իջնում են երկնքից[խմբագրել | խմբագրել կոդը]

1999: Գնա՛ դե, շա՛ն որդի, գնա՛ տուն

Ծերացած Բոբբի Գարֆիլդը գնում է իր հարազատ քաղաք իր մանկության ընկեր Ջոնի Սալլիվանի հուղարկավորությանը և հանդիպում է այնտեղ մի կնոջ, ում մեջ ճանաչում է Քերոլ Հերբերին։ Նա փոխել էր իր անունը, հիմա նա Դենիզ Շունովերն է, և շատ էր փոխվել, բայց ողջ էր։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոբբի Գարֆիլդ (անգլ.՝ Bobby Garfield), առաջին և վերջին մասերի գլխավոր հերոսը, տղան, ով դաստիարակվում էր միայնակ մոր կողմից։ Ծանոթանալով նոր բնակիչ Թեդ Բրոտիգենի հետ, ընկերանում է նրա հետ, բայց դրա պատճառով համարյա գերի էր ընկնում գերբնական արարածներին։ Կորցնելով իր մեծ ընկերոջը՝ գնում է դեպի ներքև, բայց կարողանում է ուղղվել։ Արդեն վերջին մասում միանգամայն պատկառելի ծեր տղամարդ, ով ամուսնացած է և ունի երեխաներ։
  • Թեդ Բրոտիգեն (անգլ.՝ Ted Brautigan), առաջին մասի գլխավոր հերոսը, մի ծերունի, ով օժտված է գերբնական ուժերով։ Որպես կերպար հանդես է գալիս նաև ցիկլի վերջին՝ «Մուգ աշտարակը» գրքում։
  • Քերոլ Հերբեր (անգլ.՝ Carol Gerber), առաջին, երկրորդ և վերջին մասերի գլխավոր հերոսուհին։ Բոբբի մանկության ընկերուհին, նրա առաջին սերը։ Եղել է Սալլ-Ջոնի առաջին ընկերուհին, այնուհետև տեղափոխվել է Մոն նահանգ համալսարանում սովորելու, որտեղ էլ ծանոթանում է Պիտ Ռիլի հետ։ Նրանք սկսում ենք ընկերություն անել, սակայն Քերոլը հեռանում է։ Կապվելով հակակառավարական կազմակերպության հետ՝ հայտնի է դառնում ինչպես ահաբեկիչ Կարմիր Քերոլ։ Հետո անհայտանում է, համարվում է մահացած, վերցնում է այլ անուն և դառնում է մաթեմատիկայի ուսուցչուհի։
  • Ջոն Սալլիվան, մականունը Սալլ-Ջոն (անգլ.՝ John "Sully" Sullivan), չորրորդ մասի գլխավոր հերոսը (առաջին անգամ հայտնվել է առաջին մասում), Բոբբիի և Քերոլի մանկության ընկերը, Քերոլի առաջին ընկերը։ Վիետնամում պատերազմել է Մեյլֆանտի հետ, վիրավորվել է և ստացել է որոշ հոգեկան խնդիրներ։ Մահացել է սրտի կաթվածից՝ իր ընկերներից մեկի հուղարկավորությունից հետո։
  • Պիտ Ռիլի (անգլ.՝ Peter Riley), երկրորդ մասի գլխավոր հերոսը, տղա, ով համալսարանում սիրահարվել էր Քերոլ Հերբերին։
  • Ուիլլի Շիրմեն (անգլ.՝ Willie Shearman), երրորդ մասի գլխավոր հերոսը (առաջին անգամ հայտնվել է առաջին մասում), տղան ծխական դպրոցից, ով մանկության ժամանակ մասնակցել է Քերոլի ծեծին և չի ներել դա իրեն մինչև ծերություն։
  • Ռոննի Մեյլֆանտ (անգլ.՝ Ronnie Malenfant), երկրորդ և չորրորդ մասերի երկրորդական կերպար, Պիտ Ռիլի աշակերտակիցը, տհաճ և տգեղ տղա, ով պատերազմել է Վիետնամում Սալլիվանի հետ և դաժանորեն սպանել է չզինված վիետնամցի տատիկին։

Ստեղծագործության հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սրտերն Ատլանտիդայում» ներառված են մի քանի հղումներ դեպի գրքեր, ֆիլմեր և երգեր։ Ինչպես նաև Քինգի «Մուգ Աշտարակ» ցիկլին։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոբբի սիրելի գիրքն է դառնում Վ. Գոլդինգի «Ճանճերի տերը» վեպը, որը նրան նվիրել էր Թեդ Բրոտիգենը։ Գոլդինգի վեպում նշված գաղտնի բռնության խնդիրը, որը թաքնված էր քաղաքակիրթ մարդկանց ներսում, հատկապես՝ երեխաների, կարևոր դեր է խաղում նաև «Սրտերն Ատլանտիդայում» ( այդ թեման Քինգի ստեղծագործությունների գլխավոր թեմաներից է, ինչպես ինքն է նշում հեղինակը իր «Ինչպես գրքեր գրել» մեմուարում[8]): Ագրեսիվ տղաները, ովքեր ծեծել են Քերոլին, կամ տղամարդիկ, ովքեր ծաղրել են Բոբբի մայրիկին, ներկայանում են որպես «Ճանճերի տերը» վեպի Ջեկ Մերիդյուի պարագլխի որսորդներ։ Երբ Բոբբն ինքն է դառնում «վատը» և առաջին անգամ ընկնում է ոստիկանություն, նա անվանում է իրեն Ռալֆի սկիզբ (Գոլդինգի դրական կերպարը), այնուհետև ուղղվում է և անվանում իրեն Ջեկ Մերիդյու (բացասական կերպար)։
  • Թեդի ազգանունը, միգուցե, հանդիսանում է հղում դեպի բիտնիկների և հիպիների սերնդի հայտնի ամերիկացի գրող Ռիչարդ Բրոտիգանին։
  • Բոբբին կարդում է Կլիֆֆորդ Սայմակի «Օղակն արևի շուրջ» վեպը և համակվում է հոլի մասին գաղափարով, որի շնորհիվ կարելի է տեղաշարժվել զուգահեռ աշխարհներում։ Սկզբում նրան բացված այլ աշխարհների գոյության տեսիլները նա իր մեջ բացատրում է Սայմակի վեպի տերմիններով։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամբողջ գրքի բնաբաններից մեկը հանդիսանում է The Prisoner («Գերվածը») սերիալի տրամախոսություն. երկու լրտեսների զրույցը։ Այդ դիալոգի «Մեզ ինֆորմացիա է անհրաժեշտ» խոսքը դառնում է շատ կարևոր Քերոլ Հերբերի և Պիտ Ռիլի հարաբերությունների համար։ Իր հրաժեշտի նվերի վրա, որն ուղղված էր Պիտին, Քերոլը նկարում է «Ատլանտիդայի բանաձևը». նետահարված սիրտ (սեր) գումարած խաղաղության նշան հավասար է ինֆորմացիա։
  • Առաջին վեպում մանրամասն նկարագրվում են Բոբբի տպավորությունները «Անիծվածների գյուղը» ֆիլմի դիտումից։ Հետո տղան փորձում է օգտագործել հեռազգացության միջամտությունից պաշտպանության միջոցը, որը ներկայացված էր ֆիլմում. մտածել որևէ վերացական բանի մասին։
  • Երկրորդ պատմվածքի մեջ Պիտ Ռիլի ընկերն էր Ստենլի Կիրկը, ում անվանել են Կապիտան Կիրկ՝ ի պատիվ «Աստղային ճանապարհ» սերիալի գլխավոր հերոսի։

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեքստում հիշատակվում են 60-ական թվականների մի շարք երգեր[9]

  • Երկրորդ վեպում Պիտը հաճախ է լսում ? and the Mysterians խմբի 96 Tears երգը[10], որն իրոք հայտնի էր ԱՄՆ-ում «հիպիի դարաշրջանում». երգը զբաղեցրել է 1966 թվականի Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականը[11]։ Ապստամբության թեման, որը շոշափվել էր երգում, գրքում դառնում է փոխաբերություն ԱՄՆ-ի և Բրիտանիայի այդ ժամանակվա հարաբերությունների համար. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ու Տանը համոզում էր ամերիկացի դեսպան Արթուր Հոլդբերգին դադարեցնել, գոնե ժամանակավոր, Հյուսիսային Վիետնամի գնդակոծումը։ <…> Լինդոն Բ. Ջոնսոնն <…> ասում է, որ դա անհնար է. մենք կդադարեցնենք, եթե Վիետկոնգը դադարեցնի, կամ մինչև նրանք կթափեն 96 կաթիլ արցունք։ Ամենաքիչը 96»։
  • «Գիշերվա ստվերներն իջնում են երկնքից» պատմվածքի անվանումը The Platters խմբի Twilight Time («Մթնշաղի ժամանակն է») երգի ակնարկն է, որում կան հետևյալ խոսքերը. «Heavenly shades of night are falling; it’s twilight time…»[12]: Երգի սիրային քնարերգությունը կապված է պատմվածքի սյուժեի հետ. խոսքը հին զգացմունքների վերակենդանացման մասին է։ Այս երգը հնչում է ինչպես Քերոլի և Պիտի բաժանումից առաջ ավտոմեքենայում սիրային հանդիպման ժամանակ, այնպես էլ վեպի վերջում Քերոլի և Բոբբի հանդիպման ժամանակ։

Հղումներ «Մուգ Աշտարակին»[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեթե բոլոր հղումները «Մուգ Աշտարակին» ուղղված պարունակվում են պատմվածքի առաջին մասում։ Դա, առաջին հերթին, Թեդ Բրոտիգենի կերպարն է, ով ընդունակ է մտքերով վերացնել Ճառագայթները. գերհզոր էներգետիկական հոսանքներ, որոնք պահպանում են աշխարհները։ Թեդի հետագա պատմությունը նկարագրված է վերջին գրքում։ Երկրորդը, դա «ցածր մարդկանց» կերպարն է՝ Բոսորագույն Արքայի(անգլ.՝ Crimson King) ծառաների։ Գլխավոր շարքի վերջին գրքերում այդ կերպարներին շատ ուշադրություն է տրամադրված։

Ինչպես նաև «Ցածր տղամարդիկ դեղին թիկնոցներով» պատմվածքում անընդհատ հիշատակվում են Ռոնալդը և նրա ցածր տղամարդիկ, ինչպես «ատրճանակով մարդիկ և նրա ընկերները», ր ասվում է, որ նրանք արդեն հասել են Վերջնական աշխարհի սահմաններին (անգլ.՝ End-World, ըստ հիմնական շարքից թարգմանության՝ Սահմանային աշխարհ)։ Այդ նկարագրությունը համընկնում է «Կալլայի գայլերը» գրքի իրադարձությունների հետ[13]։ Հիշատակվում է նաև Մուգ աշտարակը գիրքը, սկզբում Բոբբին ներկայացնում է պարույրաձև, որի պարույրներում է տեղակայված են աշխարհները, բայց հետո հասկանում է, որ դա աշտարակ է. աշխարհների առանցքը։

Բացի այդ Թեդն ուղարկում է Բոբբիին նամակ՝ վարդի թերթիկներով։ Վարդը Մուգ աշտարակի աշխարհում հանդիսանում է աշտարակի «կրկնօրինակներից» մեկը, նրա խորհրդանիշներից։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Deutsche Phantastik Preis (2000), լավագույն արտասահմանյան վեպ (գերմ.՝ Bester internationaler Roman)[14]:

 

Նոմինացիաներ[2][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stoker (2000), լավագույն վեպ (novel)
  • World Fantasy (2000), հավաքածու (collection)
  • Stoker (2000), հավաքածու (collection)
  • Locus (2000), հավաքածու (collection)
  • British Fantasy (2000), հավաքածու (collection)

Էկրանիզացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սրտերն Ատլանտիդայում» ֆիլմը հանդիսանում է միայն գրքի առաջին մասի («Ցածր տղամարդիկ դեղին թիկնոցներով») էկրանիզացիան, և, մասամբ, վերջին, որտեղ նկարագրվում է Բոբբի վերադարձը հարազատ քաղաք։ Հղումները Մուգ աշտարակ ցիկլին էկրանիզացիայից բացառված են։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին պատմվածքում Թեդ Բրոտիգենը պատմում է Բոբբին ժամանակի մասին, և հիշեցնում է, որ «Բորիս Պաստեռնակը ասել է, որ մենք ժամանակի գերիներն ենք, հավերժության պատանդները»։ Նա նկատի ունի «Գիշեր» բանաստեղծության վերջը. «Մի քնիր, մի քնիր, նկարիչ, Անձնատուր մի եղիր քնին։ Դու՝ հավերժության պատանդ, Ժամանակին գերի»[15].
  • Թարգմանչուհի Իրինա Գուրովան իր հարցազրույցում պատմել է, որ նրան երկար են համոզել, որպեսզի թարգմանի Քինգի գիրքը, սակայն հետո «պարզվում է, որ գիրքը հրաշալի է»։

Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://bookpage.com/reviews/683-stephen-king-hearts-atlantis
  2. 2,0 2,1 Описание на «Стивен Кинг.ру — Творчество Стивена Кинга»
  3. «Описание на сайте horrorking.com». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  4. Сердца в Атлантиде: Роман / С. Кинг; Пер. с англ. И. Гуровой — М.: ООО «Издательство АСТ», 2004. — 477, [3] с. — (Мировая классика).
  5. «Stephen King on 'Lord of the Flies' - Telegraph». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  6. Список лауреатов премии «Странник-2001» на официальном сайте премии
  7. О рассказе «Слепой Уилли» на официальном сайте StephenKing.com
  8. Как писать книги. Мемуары о ремесле. / Глава 10 / С. Кинг; Пер. с англ. М. Левина — М.: ООО «Издательство АСТ», 2004. — 317 с.
  9. «Քինգի ստեղծագործություններում հիշատակվող երգերը kingclub.ru կայքում». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  10. ? and the Mysterians խմբի 96 Tears երգի տեքստը(չաշխատող հղում)
  11. Bronson, Fred (2003). The Billboard book of number 1 hits (5 ed.). Billboard Books. էջ 210. ISBN 0823076776.
  12. Twilight Time երգի խոսքերը
  13. О географии миров «Темной Башни» на сайте «Темная Башня.ру — Творчество Стивена Кинга»
  14. Deutsche Phantastik Preis պարգևի պաշտոնական կայքի 2000 թվականի մրցանակների էջը(չաշխատող հղում)
  15. «Գիշեր», Բորիս Պաստեռնակ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]