Քերրի (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քերրի (այլ կիրառումներ)
Քերրի
Carrie
Առաջին հրատարակության կազմը
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմիստիկ
սարսափ
Էպիսթոլարական վեպ[1]
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Քերրի Ուայթ, Margaret White?, Sue Snell? և Rita Desjardin?
Ստեղծման տարեթիվ1974
Էջեր199
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հրատարակման վայրԱՄՆ
ՀրատարակիչDoubleday
Հրատարակման տարեթիվԱպրիլի 5 1974
Թվային տարբերակfreenovelonline.com
Կայքstephenking.com
 Carrie (novel) Վիքիպահեստում

«Քերրի» (անգլ.՝ Carrie), ամերիկյան էպիսթոլարական ոճի սարսափ վեպ։ Սթիվեն Քինգի առաջին ստեղծագործությունը, որը լույս է տեսել 1974 թվականի ապրիլի 5-ին։ Այն վաճառվել է ավելի քան 30000 տպաքանակով[2]։ Գիրքը պատմում է Քերրիետտա (Քերրի) Ուայթի մասին, ով սովորում է միջնակարգ դպրոցի ավարտական դասարանում և հաճախ է ենթարկվում համադասարանցների ծաղր ու ծանակին։ Հանկարծ նա իր մեջ բացահայտում է տելեկինետիկ կարողություններ, որոնց միջոցով ցանկանում է վրեժ լուծել բոլոր նրանցից, ովքեր ծաղրել են իրեն։ Այս ամենը հագեցնում է ամերիկյան պատմության ամենամեծ ողբերգություններից մեկին։ Այն ամենահաճախ արգելվող գրքերից է Միացյալ Նահանգների դպրոցներում[3]։

Գրքի մեծ մասը գրված է էպիսոթոլարական կառուցվածքով, օգտագործելով նիշքեր թերթերից, հոդվածներ ամսագրերից, նամակներ և գլուխներ գրքերից («Իմ անունը Սյու Սնելլ է»), որպեսզի պատմվի, թե ինչպես է Քերրին ավերել Մենի Չեմբերլեյն քաղաքը, երբ վրեժ է լուծել իր դաժան դասընկերներից։

Քերրին ունի մի քանի տարբերակներ՝ 1976 թվականի ֆիլմը, որի ռեժիսորն է Բրայան դե Պալման, իսկ գլխավոր դերում՝ Սիսի Սփեյսեքը: 1988 թվականի Բրոդվեյան մյուզիքլը, 1999 թվականի ֆիլմի շարունակությունը՝ «Քերրի 2․ ցասում», 2002 թվականի հեռուստատեսային ֆիլմը և 2013 թվականի ֆիլմը։

Գիրքը նվիրված է Քինգի կնոջը՝ Թաբիթային․ «Այն Թաբիի համար է, ով գտավ ինձ դրա մեջ և հետո հանեց դրանից»։

Քինգի 1979 թվականի «Մեռյալ տարածքը» գրքում մի ուրիշ ավարտական հանդեսի ժամանակ հիշատակվում է կրակի հետ կապը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի հիմնական գործողությունները տեղի են ունենում 1979 թվականի մայիսին։ Իր երեսուն ամյակին ընդառաջ, Մենում ապրող Մարգարեթ Բրիգհեմը, 1959 թվականին հոր մահից հետո սկսեց հաճախել ֆունդամենտալիստական խմբակներ, և արդյունքում դարձավ անառողջ կրոնական հավատի տեր մարդ։ Այնտեղ էլ նա ծանոթացավ կրոնական երկրպագու Ռալֆ Ուայթի հետ։ Նրանք ամուսնացան 1962 թվականի մարտի 23-ին և տեղափոխվեցին Չեմբերլեյն, որտեղ Ռալֆը Պորտլենդում անցավ շինարարական աշխատանքի, որի ժամանակ դժբախտ պատահարից մահացավ։ Թեև Մարգարեթն իր մորն ուղղված նամակում պնդում էր, որ ինքն ու Ռալֆը չեն ապրում մեղսավոր կյանքով, ամուսնու մահից յոթ ամիս հետո, 1963 թվականի սեպտեմբերի 21-ին ծնվում է Քերրիետա «Քերրի» Ուայթը։ Մոր կրոնական բռնությունների հետևանքով 16-ամյա Քերրին դպրոցում իր համադասարանցիների կողմից պարբերաբար ենթարկվում է ծաղրի, իսկ տանը՝ մոր։ Քերրին սկսում է մտքի ուժով տեղաշարժել առարկաները։ Երբ նա երեք տարեկան էր, իր մայրը վեճի է բռնվում հարևանուհու հետ այն պատճառով, որ նա լողազգեստով արևայրուք էր ընդունում։ Մանկահասակ Քերրիի անկառավարելի ուժի պատճառով տան վրա սկսում է թափվել ասուպների հոսք։

Մի անգամ ֆիզկուլտուրայի դասընթացից հետո դպրոցի լոգարանում Քերիի մոտ առաջին անգամ սկսում է դաշտանային ցիկլը։ Մարգարեթը, լինելով կրոնի սահմանափակված հետևորդ, ոչինչ չէր պատմել իր աղջկան սեռական կյանքի և հասունացման մասին, որի պատճառով Քերրին գաղափար անգամ չուներ, թե ինչ էր տեղի ունենում իր օրգանիզմում։ Մյուս աղջիկները ծաղրում են նրան՝ իր վրա նետելով միջադիրներ և այլ հիգիենայի պարագաներ։ Նրանց շարքում էր նաև Սյու Սնելը, ով նորմալ էր վերաբերվում Քերրիին։ Գալիս է տիկին Դեժարդինը՝ ֆիզկուլտուրայի ուսուցչուհին և հասկանալով, որ Քերրին ոչինչ չգիտի դաշտանի մասին, օգնում է նրան։ Հանկարծ այրվում է լոգարանի լամպը և ջարդվում բեյսբոլի փայտերի պահարանը։ Ուսուցչուհին տանում է նրան տնօրենի գրասենյակ, որից հետո ուղարկում տուն։ Ճանապարհին նա զգում է իր միջի ուժը, որի շնորհիվ նա կարողանում է տեղաշարժել իրերը։ Զայրացած Մարգարեթն աղջկան անվանում է մեղսավոր և փակում նրան մառանում մի քանի ժամ, որպեսզի նա աղոթի և փրկություն ստանա Աստծուց։ Տիկին Դեժարդինը ասում է աղջիկներին, որ ովքեր ծաղրել են Քերրիին՝ պատժվելու են և չեն մասնակցելու ավարտական երեկոյին։ Երբ Քրիսը հրաժարվում է, նա ժամանակավոր հեռացվում է դպրոցից և զրկվում ավարտական երեկույթից։ Նա գնում է տուն, բողոքում իր հորը՝ ազդեցիկ իրավաբանի և որոշում է վրեժ լուծել Քերրիից։

Քերրին նախկինի պես նստած էր անշարժ վիճակում՝ ուշադրություն չդարձնելով իր վրա ծիծաղողներին։ Նրանք բոլորն իրեն գեղեցիկ էին թվում, դահլիճում դեռ տիրում էր հեքիաթային մթնոլորտը, բայց ինքն անցավ հեքիաթային աշխարհի սահմանները, և շրջապատը հանկարծ դարձավ չար ու թշնամական։ Նրանք կրկին ծիծաղում են իր վրա։

- «Քերրի», տեսարան ավարտական երեկոյից։

Ամաչելով իր քայլից՝ Սյու Սնելը հրաժարվում է ավարտական երեկոյից և իր գեղեցկադեմ ընկեր Թոմի Ռոսին խնդրում է իր փոխարեն հրավիրել Քերրիին։ Վերջինս չի ցանկանում, իսկ Սյուն բացահայտելով, որ Քերրիի մոտ սկսել են ամսականները, կասկածում է, որ նա հղի է Թոմիից։ Քերրին սկզբում մերժում է Թոմիին, բայց հետո համաձայնվում է և հենց ինքն էլ կարում է իր երեկոյան զգեստը։

Բարկանալով, որ զրկվել է ավարտական երեկույթից՝ Քրիսը և իր ընկեր Բիլլի Նոլանը որոշում են վրեժ լուծել Քերրիից՝ խայտառակ անելով ողջ դպրոցի առջև։ Բիլլին մոտակա ագարակներից մեկում սպանում է երկու խոզ և քամում դրանց արյունը դույլերի մեջ։ Այնուհետև դրանք գաղտնի հարմարեցնում է բեմի վերևում։ Երեկույթի ժամանակ Մարգարեթը համոզում է աղջկան չգնալ հանդեսին, քանի որ դա կլինի հերթական ծաղրը համադասարանցիների կողմից։ Քերրին, չլսելով նրան, լքում է տունը Թոմիի հետ։ Սկզբում Քերրին վախվորած ու անհարմար է իրեն զգում, սակայն շուտով սկսում է հիանալ իրենով, իսկ Թոմիի մոտ առաջանում են սիրային զգացմունքներ։

Մայիսի 27, 1979 թվական։ Քրիսը և Բիլլին երեկույթի ընթացքում ժամանում են դպրոց։ Բիլլին Քրիսին բացատրում է, թե երբ և ինչպես պետք է քաշել պարանը, որպեսզի ճիշտ լցվի նրանց վրա և այդ անելուց հետո, նրանք անմիջապես պետք է լքեն տարածքը։ Քերրին և Թոմին, կեղծ քվեարկությամբ դառնում են երեկույթի թագավոր և թագուհի։ Երբ բեմից լսվում է դպրոցի երգը, Քրիսը, քաշելով պարանը, շուռ է տալիս արյունով լի դույլերը։ Քերրին ամբողջությամբ պատվում է խոզի արյամբ, իսկ դույլերից մեկը պոկվելով պարանից՝ ընկնում է Թոմիի գլխին և սպանում նրան։ Այդ ամենի արդյունքը դառնում է բարձր ծիծաղը։ Քերրին շփոթված վազում է այս ու այն կողմ, սակայն վերջապես հասկանում է, որ կարող է վրեժ լուծել այն ամենի համար, ինչ բոլորն արել են նրա նկատմամբ։ Նա փակում է դահլիճի դռները և էլէկտրալարերով կրակ ստեղծում։ Ոչ ոք չի կարողանում դուրս պրծնել, բացի Միս Դեժարդինից, Թինա Բլեյքից և Նորմա Ուոթսոնից։ Դպրոցը և հարակից տարածքներն ամբողջովին այրվում են։

Քերրին տուն քայլելու ճանապարհին պայթեցնում է նաև գազալցակայանը և ավերում այն, ինչ պատահում է իր ճանապարհին։ Սյուն, տանը նստած լսելով պայթյունի ձայները, պատուհանից տեսնում է, թե ինչպես է ավերվում քաղաքը։

Քերրին վերադառնում է տուն։ Մարգարեթը նրան դիմավորում է դանակը ձեռքին՝ կարծելով, թե սատանա է մտել իր դստեր մեջ։ Մայրն ընկնում է հիստերիայի մեջ։ Քերրին կանգնեցնում է մոր սիրտը տելեկինետիկ ուժով և դանդաղ սպանում նրան։ Մահացու վիրավորված Քերրին հասնում է այն տեղը, որտեղ երիտասարդ տարիքում բռնաբարվել է մայրը։ Այնտեղ սիրով էին զբաղվում Քրիսը և Բիլլին։ Երբ Բիլլիի ընկերներից մեկը ասում է, թե ինչ է կատարվել Չեմբերլենում, նրանք որոշում են դուրս գալ քաղաքից։ Հանկարծ հայտնվում է Քերրին։ Բիլլին ցանկանում է գցել Քերրիին մեքենայի տակ, սակայն վերջինս օգտագործելով իր ուժերը, շպրտում է մեքենան ուրիշ կողմ և սպանում նրանց։ Քերրին այրվող կայանետեղիում արյան կորստից կորցնում է գիտակցությունը։

Այնուհետև Սյուն գալիս է կայանատեղի և ականատես լինում այդ տեսարանին։ Քերրին թուլանում է արյան կորստից և մտքով խոսում է Սյուի հետ՝ հետ պահելով նրան այդ վայրից։

Կարդալով Սյուի մտքերը՝ Քերրին հասկանում է, որ ինքն ու Թոմին ոչ մի կապ չունեն կատարվածի հետ։ Նա սկսում է լաց լինել իր մոր համար և մահանում է։ Այդ ամենը էքստրասենսոր կարողությամբ զգում է Սյուն։ Նա քայլում է փողոցով՝ արձակելով դաժան և տանջված ձայներ։

Քերրիի մարմինը վերցվում է հետազոտության համար։ Չեմբերլեյնը, համարվելով ուրվականների քաղաք, դառնում է մեծ թվով զբոսաշրջիկների այցելությունների վայր։ Չորս ամիս անց հայտարարվում է, որ ողբերգության պատճառով մահացել են 440 մարդ, որոնցից 67-ը ավագ դպրոցից են, իսկ 18-ը համարվում են անհետ կորած։ «Սև երեկույթը» պաշտոնապես համարվում է Միացալ Նահանգների ամենաողբերգալի դեպքերից մեկը՝ առաջ անցնելով երկրի նախագահ Ջոն Քենեդու սպանության իրադարձությունից։

1986 թվականին Սյուն գրում է «Իմ անունը Սյուզան Սնելլ է» ինքնակենսագրական գիրքը, որտեղ պատմում է իր ապրած ողբերգալի իրադարձությունը, որպեսզի մարդիկ երբեք չմոռանան դրա մասին և թույլ չտան դրա կրկնվելուն։

Գիրքը վերջանում է մի նամակով, որտեղ մի կին Թենեսիից պատմում է, որ իր փոքր դուստրը նույնպես ունի տելեկինետիկ կարողություններ և համեմատած Մարգարեթ Ուայթի, նա դրանք համարում է բնական կարողություններ։ Նա հավաստիացնում է, որ իր աղջիկը կլինի «ողջ աշխարհի հրաշքը»։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում այս ստեղծագործությունը պատմվածք էր «Cavalier» ամսագրի համար[4][5]։ Վեպի սկիզբը գրվեց 1973 թվականից[6], երբ գրողը Մեն քաղաքում գտավ անգլերենի ուսուցչի աշխատանք[7]։ Լինելով ընդամենը քսան տարեկան երիտասարդ՝ Քինգն իր աշխատակից Հարիի հետ ամռանն աշխատում էր Բրունսվիկա քաղաքի դպրոցում՝ որպես հավաքարար։ Մի անգամ նրանք ստիպված եղան մաքրելու կանացի զուգարանի պատերը։ Ուսումնասիրելով սենյակը՝ Սթիվենը նկատեց, որ մեծ տարբերություն կար տղամարդկանց զուգարանի միջև։ Միզարանների փոխարեն այնտեղ դրված էին առանց գրվածքների արկղեր։ Կոլեգան նրան ասաց, որ դրանք պահարաններ են միջադիրների համար։ Լոգարաններն իրարից առանձնացված էին վարդագույն վարագույրներով։ Այդ նկատառումներին Հարին պատասխանեց, որ աղջիկները, հնարավոր է, ավելի ամաչկոտ են մերկանալուց[8]։

«Ես հիշեցի այդ օրը, երբ աշխատում էի լվացքատանը և պատկերացրեցի վեպի սկիզբը․ աղջիկները լոգանք են ընդունում խցիկներում, առանց վարագույների, և հանկարծ մեկի մոտ սկսում է ամսականը։ Միայն, թե նա դրա մասին չի իմանում, իսկ մյուս աղջիկները զարմանում են և նրա վրա շպրտում հիգիենիկ անձեռոցիկներ կամ միջադիրներ։ Նա սկսում է բղավել․ «Ինչքա՜ն արյուն կա»։ Եվ կարծում է, որ մահանում է, իսկ մինչ նա արնաքամ է լինում, մնացած աղջիկները ծիծաղում են նրա վրա․․․Նա արձագանքում է, բայց ինչպե՞ս»[8]։

Դրանից հետո գրողն ընկնում է փակուղու մեջ[5]։ Սթիվենը մի անգամ կարդացել է «Life» ամսագրում պոլտերգեյսթի մասին, որը կարող է լինել տելեկինեզի առկայության դեպքում։ Հոդվածում մատնանշվում էր այն ենթադրությունը, որ տելեկինետիկ կարողությունները մարդու մոտ կարող են ի հայտ գալ հասունացման շրջանում։ Միացնելով այս երկու մտքերը՝ հեղինակը որոշեց, որ դրանք կարող են հիմք հանդիսանալ մի լավ պատմության համար[8]։ ABC հեռուստաալիքի հարցազրույցի ժամանակ Քինգը պատմեց, որ իր ծանոթներից է լսել այն պատմությունները, որ դպրոցում աղջիկներից մեկի մոտ դաշտան է սկսվել, և կրոնական դաստիարակությամբ ծնողները սահմանափակել են իրենց երեխաների գիտելիքները սեփական մարմնի մասին[9]։

Գրում[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականի աշնանը Քինգերի տուն է այցելում Սթիվենի ընկեր Ֆլիպ Թոմփսոնը, ով որոշ չափով ծանոթ էր սկսնակ գրողի ստեղծագործական կյանքին, որն այն ժամանակ փոքր պատմվածքներ էր հրապարակում տղամարդկանց ամսագրերի համար։ Յոթանասունականներին մեծ թափով ակտիվացավ ֆեմինիստական շարժումը, որը պահանջում էր կանանց և տղամարկանց իրավահավասարությունը։ Ֆլիպը հարցրեց Քինգին, թե ինչու՞ է նա գրում այդ հիմարությունները «կրծքերով լի ամսագրերի համար»։ Գրողն արդարացավ, որ կանացի ամսագրերը, ինչպիսին է «Cosmopolitan»-ը, չեն վերցնում իր պատմությունները։ Ֆլիպը մեղադրեց նրան կանանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալու մեջ, ինչին Սթիվենը առարկեց, որ պատվիրատուները չեն գնահատում իր զգայունությունը։ «Եթե դու գրող ես և իրոք գնահատում ես քո կարողությունները, ապա յուրաքանչյուր առաջադրանք քեզ համար հեշտ է» - ասաց Ֆլիպը։ Արդյունքում ընկերները գրազ եկան տասը դոլարի վրա, որ Քինգը չի կարող գրել պատմվածք՝ կանանց տեսանկյունից։ Եվ Սթիվենը հաղթեց գրազը[5][Ն 1]:

«Ինձ համար Քերրի Ուայթը նեղացկոտ դեռահաս է, մի մարդ, ում հոգին կոտրված է <...> այդ անդունդը, որը կուլ է տալիս կանանց և տղամարդկանց: Այդպիսին է հիմնականում միջնակարգ դպրոցը: Բայց նա նաև Կին է, ով առաջին անգամ է զգում իր ուժերը և Սամսոնի նման, ով գրքի վերջում ավերում է վանքը բոլորի վրա»[6].
- Սթիվեն Քինգ, «Մահվան Պարը»

Գրելով սևագրի երեք էջեր՝ Քինգը կանգ առավ և գցեց դրանք աղբամանը[11]։ Ինչպես ասել էր հեղինակը, նա խնդիրներ ուներ իր գրածի հետ։ Պատմությունն իր զգացմունքային կողմով չէր դիպչում գրողի հոգուն։ Կենտրոնական դերը՝ Քերրին, նրան դուր չէր գալիս։ Նա պատրաստի զոհ էր՝ հիմար և պասիվ։ Ավելի կարևոր պատճառ էր հանդիսանում այն, որ վեպում մեծամասնություն էին կազմում կին կերպարները։ «Ես վայրէջք եմ կատարել կանանց մոլորակում և մեկ էքսկուրսիան Բրունսվիկայի դպրոցի կանացի լոգարանում ինձ այնքան էլ չօգնեց լիովին կենտրոնանալ գրածիս վրա։ Ինձ համար գրելը միշտ էլ եղել է ինտիմ, սեքսուալ, ինչպես կաշվին դիպչելը։ «Քերրի»-ի հետ աշխատելիս ես կարծես ռետինե ջրային կոստյումի մեջ էի, որը ոչ մի կերպ չէր ստացվում ձգել»[8][11]։ Հենց առաջին՝ մեինստրուացիայի տեսարանը նրան գարշելի էր թվում[4]։

Ամենալուրջ խնդիրն այն գիտակցումն էր, որ պատրաստի ձեռագիրը կարող էր չվաճառվել։ Ստացված պատմությունը բավականին երկար էր, այն ավելին էր քան նրա այդ ժամանակ գրած ամենաերկար պատմությունը՝ «Երբեմն նրանք վերադառնում են»։ Գրողը մտածեց իր պատմությունն ուղարկել «Playboy», որտեղ հիմնական մաս էին կազմում մերկ աղջիկների լուսանկարները։ «Ես չէի կարող ինձ թույլ տալ ծախսել երկու շաբաթ, եթե ոչ մեկ ամիս մի պատմվածքի վրա, որն ինձ դուր չի գալիս և չեմ էլ կարող վաճառել։ Եվ բացի այդ, ես այն թողել եմ»,- գրել է Քինգն իր հիշողություններում[8]։ Հաջորդ երեկո Քինգի կինը՝ Թաբիթան, գտավ նրա սևագրերը և կարդաց դրանք։ Քինգն այդ ժամանակ որոշել էր հանգստանալ՝ պառկելով վաննայում, ծխելով, գարեջուր խմելով և ռադիոյով լսելով «Բոսթոն Ռեդ Սոքս»-ի սպորտային հաղորդումները։ Անջատելով ռադիոն՝ կինն ասաց, որ պատմությունը հրաշալի է, և նա ցանկանում է տեսնել շարունակությունը։ Նա նաև հավաստիացրեց գրողին, որ կօգնի նրան՝ դեռահաս աղջկա կյանքի մասին մանրամասն տեղեկություններ տալով, ինչին Քինգը համաձայնեց[5][8][Ն 2]:

Գիրքը պատմում է մի աղջկա մենակության մասին, ով փորձում է դառնալ հասարակության անդամ, որում նա փորձում է գոյատևել, սակայն ձախողվում է։ Վեպի հիմնական միտքն ընդգծում է միջնակարգ դպրոցի պահպանողականությունը։ Քերրին կարող էր այդ դրությունում բարձրանալ «ոչ ավելի, քան հնդիկը կարող է դուրս գալ իր կաստայի սահմաններից»։ Ավելի խորն իմաստ է պարունակում, թե որտեղ են կանայք գտնում իրենց ուժերը, ինչպես նաև ինչն է վախեցնում տղամարդկանց կանանց սեքսուալությունում։ Ըստ Քինգի՝ սա բարդ թեմա է։ Եվ ստեղծագործությունը գնողներն այն անվանեցին «չձգող կեղծարարություն», ինչը նա համարեց ճնշող և անարդար։ Գրքի հաջողությունը նա կապում է այն բանի հետ, որ յուրաքանչյուր դպրոցական, ում շորտերը գողացել են ֆիզկուլտուրայի դասին, արդարացնում է Քերրիին[6]։

Քինգը նկարագրում է «Քերրի»-ն որպես դաժան պատմություն։ Նա ցանկանում էր դնել ընթերցողին հերոսուհու մաշկի մեջ, թե ինչերի միջով է նա անցել, և ինչ է նշանակում լինել լքված դեռահասների աշխարհում։ Քերրիին չի դրդել ո՛չ չարությունը, ո՛չ վրեժը։ Երկար տարիների նվաստացումները, որոնք նրան կրծում էին ներսից, ստիպեցին հակահարված տալ նրանց։ Հեղինակի մտածածով ավարտական երեկոյի տեսարանը պետք է լիներ վրեժխնդրության, ավերածությունների և աղետի նկար։ Թաբիթան խորհուրդ տվեց այնտեղ օգտագործել ռոք խմբի գործիքներն ու ուժեղացուցիչները։ Գրելու ընթացքում նրա մոտ առաջացավ դեպրեսիայի նոպաներ[5]։ Երբ հրատարակումից հետո Սթիվենը կրկին կարդաց վեպը, նրա մոտ առաջացավ այնպիսի զգացողութուն, որ գիրքը գրվել է մտավոր և էմոցիոնալ տկարության վիճակում[6]։ Հիշելով «Աշխարհների պատերազմի» և դրա ռադիո-ներկայացման մասին՝ Քինգը որոշեց պատմությանն ավելացնել հորինված գրքերի, նամակների և ամսագրերի հոդվածների հատվածներ, որպեսզի հասնի ավելի ռեալիզմի և էջի քանակների ավելացմանը[14]։ Ձեռագիրը, որը բաղկացած էր տասնյոթ հազար բառերից, գրվեց երեք ամսվա ընթացքում[5][11][Ն 3]: Այն նվիրված էր գրողի կնոջը՝ Թաբիթա Քինգին[15]։

Փաստացի, այս ստեղծագործությունը հեղինակի գրած չորրորդ վեպն էր։ Առաջիններն էին «Ցասում»-ը, «Երկար զբոսանքը» և «Վազող մարդը»[15][16][17][Ն 4]: Քինգը նշեց, որ ֆիզիոլոգիական և հոգեկան ցնցումներն արթնացնում են Քերրիի ուժերը[4]։ Գրքում «արյունն իզուր չի թափվում»։ Գրողն ավելացրել է ամեն անգամ դրանց հայտնվելու սիմվոլիկան։ Քերրիի առաջինն ամսականները, և դպրոցական երեկույթի ժամանակ, կրկին ամսականներ են սկսում Սյու Սնելի մոտ այն ժամանակ, երբ նա հայտնաբերում է, որ հղի է։ Պատրաստի աշխատանքը գրողը համարում էր «անպետք»։ Էկրանավորման հայտնվելուց հետո նա իր կարծիքը չփոխեց։ Նա «Քերրի»-ն անվանեց սկսնակ գրողի հում ստեղծագործություն և համեմատեց կասկածելի մթերքներով և պատրաստելու ընթացքում այրված, բայց համեղ թխվածքաբլիթի հետ[4]։

Կերպարների նախատիպերը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սա Հիսուս Քրիստոսն է` իմ Աստվածն ու Փրկիչը,- ասաց Սոնդրայի մայրը՝ նկատելով իմ հայացքը: - Իսկ դու փրկվա՞ծ ես, Սթիվի՛: Ես արագորեն պատասխանեցի, որ փրկված եմ այնքանով, որքանով հնարավոր է: Սակայն ես չէի մտածում, որ Հիսուսի այդ տարբերակը կարող էր ինձ որևէ կերպ փրկել ամեն ինչից»[16]:
- Սթիվեն Քինգ, «Ինչպես գրքեր գրել»

Քինգը երբեք չի սիրել Քերրի Ուայթին, ինչպես նաև չէր հավատում Սյու Սնելլի վկայություններին, ով թույլ էր տվել ընկերոջը զբոսնել համադասարանցու հետ։ Այս սխալմունքն առաջին անգամ նկատեց Թաբիթան։ Գրողը նույնպես եկավ այդ մտքին, երբ արդեն գրել էր յոթանասուն էջ տեքստ։ Բացի այդ, Քերրին սովորեցրեց հեղինակին, որ գրողի և ընթերցողի կարծիքները հերոսի մասին կարող են լինել լիովին տարբեր։ Իսկ դեն նետել արդեն սկսած աշխատանքն ընդամենը զգացմունքների և երևակայության սխալ ընկալման պատճառով, չի կարելի[16]։ Սթիվենը նշեց, որ նրանում կա Քերրիի մի մասը։

Հեղինակն ասել է, որ նա ստիպված է եղել ուսումնասիրել իր աշխատանքի պատմության ամենատհաճ մասերը։ Աշխատելով վեպի վրա՝ նա հիշեց իր դասարանի ամենամիայնակ աղջիկներին։ Նրանցից առաջինը, ում նա պայմանականորեն անվանում էր Սոնդրա, ապրում էր Քինգի բնակարանից ոչ հեռու գտնվող վագոն-խցիկում։ Սթիվենը նկարագրեց նրան որպես փխրուն և գունատ մարմնով, անհավասար ձայնով և այտերին կպչող մազերով աղջիկ։ Մի անգամ նա գնում է նրանց տուն՝ կահույքը տեղափոխելու, Քինգը նկատում է խաչված Հիսուսի արձանը՝ կախված որովայնով և դուրս ցցված ոսկորներով։ «Եթե այսպիսի մեկը երկրորդ անգամ էլ գա, նա այլևս տրամադրություն չի ունենա այս աշխարհը փրկելու»։ Մյուս աղջիկը՝ Դոդի Ֆրանկլինը, դաստիարակվել էր ծնողների կողմից, ովքեր մշտապես մասնակցում էին մրցանակային մրցույթների[Ն 5]: Դոդին, ինչպես իր եղբայր Բիլը, միշտ նույն հագուստով էին, որի պատճառով հաճախ ծաղրի առարկա էին դառնում։ Պոկված կոճակը փոխարինվում էր քորոցով, ծնկի վրայի պատռվածքը նորոգվում էր սև գույնով ներկված սև ժապավենով, անթևք զգեստը դեղնել էր հնությունից և քրտինքից։ Աղջիկները ոչ միայն ծաղրում էին Դոդիին, այլև ատում նրան։ Սուրբծննդյան արձակուրդներից հետո միջին դպրոցում Դոդին լիովին թարմացրեց իր զգեստապահարանի պարունակությունը, սակայն թարմացումն այնքան էլ դրական չազդեց այդ ամենի վրա։ Քինգը հիշում էր․

Այդ օրվա ծաղրուծանակը սովորականից վատն էր։ Հիմարները չէին պատրաստվում նրան բաց թողնել այն վանդակից, որում հենց իրենք էլ նրան փակել էին։ Նա պատիժ կրեց այն բանի համար, որ փորձեց ընդամենը մեկ անգամ ազատվել այդ վանդակից։ Ես սովորել եմ նրա հետ մի քանի տարի և կարողանում էի իմ աչքերով տեսնել նրա կործանումը։ Սկզբում մարեց նրա ժպիտը, և խամրեց աչքերի փայլը։ Օրվա վերջում նա դարձավ արձակուրդներից առաջ եղած աղջիկը, ով աչքերը գետնին հառած սողում էր դպրոցի միջանցքներով՝ գրքերը կրծքին պահած[16][19]։

Երկու աղջկիներն էլ չապրեցին մինչև գրքի գրելը։ Սոնդրան տեղափոխվեց Լիսբոն-Ֆոլս, որտեղ էլ միայնության մեջ մահացավ Էպիլեպսիայից։ Դոդին ամուսնացավ եղանակի տեսության հաղորդավարի հետ և նրանից ունեցավ երկու երեխա։ Երկրորդ երեխայի ծնվելուց հետո նա իջավ նկուղ, որտեղ ինքնասպան եղավ՝ կրակելով իր ճակատին[Ն 6]: Ինքնասպանության դրդապատճառներից էր հետծննդաբերական դեպրեսիան, սակայն գրողը մտածում էր, որ դրա պատճառը միջնակարդ դպրոցն էր։ Համարելով Քերրիին Էրիկ Հարիսի և Դիլան Քլիբոլդի իգական տարբերակը՝ Քինգն ասաց, որ Սոնդրան և Դոդին օգնեցին նրան էլ ավելի լավ հասկանալ կերպարին։ Նա խղճում էր նրան և իր համադասարանցիներին։ Սթիվենը նույնպես նրանցից է եղել[16]։

«Նյու Ֆրանկլինի» լվացքատանը, որտեղ աշխատում էր Քինգը, աշխատում էր մեծահասակ օգնական, ով խանգարվել էր կրոնների վրա։ Նրանից էլ գրել է Քերրիի ֆանատիկ մոր կերպարը[5]։ Մարգարեթին Քինգը ներկայացնում է որպես «սև մարդ», անտագոնիստ։ Նմատատիպ թեմաները շոշափվել են հեղինակի ամենաքիչը ինը վեպում[17]։ «Երկնագույն ժապավեն» լվացքատունը, որտեղ աշխատում էր տիկին Ուայթը, նաև հանդիպում է «Ճանապարհային աշխատանքներ» վեպում[15]։ Շատ կերպարների բնավորությունները համապատասխանեցված էին Լիսբոն-Հայ դպրոցի դասատուներին, որտեղ սովորում էր Սթիվենը։ Ուսուցչուհի Պրուդենս Հրանտը, ծանոթանալով վեպ հետ, նշել է. «Մեզ մոտ կար մի ծանրաշարժ ուսմասվար։ Նա գրքում այնպիսի կերպար է, ով մատը ճզմում է պահարանի դռնով։ Գրքի էջերում հանդիպեցին նաև այլ ուսուցիչներ, սակայն կերպարների մեջ ես ինձ չեմ գտնում, ինչն ուրախացնում է ինձ»[5]։ Գրողի անունը երկու անգամ օգտագործվում է վեպում։ Առաջինը Էդվին Քինգն էր՝ Քերրիի սիրած ուսուցիչը, երկրորդը՝ ավարտական երեկոյի երգիչ Ջոն Սթիվենը։ Հենց այս կեղծանման տակ էլ Քինգն առաջին անգամ թողարկեց «Գիշերային սարսափները և ֆանտաստիկ տեսիլքները» պատմվածքը[15][20]։

Հրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Doubleday հրատարակչության խմբագիր Բիլ Թոմփսոնը հարցրեց, թե երբ է վերջապես Քինգն իրենց ուղարկելու նոր գիրք։ Սթիվենն առանց առանձնահատուկ հույսերի, ուղարկեց «Քերրիի» ձեռագիրը, կարծելով, որ այն չի համապատասխանում շուկայի պահանջներին։ Գրողը կարծում էր, որ ոչ ոք չի ցանկանա կարդալ հորինված մռայլ պատմություն «փոքրիկ քաղաքի մի աղջկա դժբախտ ճակատագրի» մասին[5]։ Քինգին դուր էին գալիս Doubleday-ի հրատարակած մի քանի ստեղծագործություններ։ Ընկերությունը հիմնականում թողարկում էր դետեկտիվ և ֆանտաստիկ գրականություն։ Չնայած նրան, որ հրատարակչությունն այդ ժամանակ մերժել էր «Երկար զբոսանք»-ը, «Քերրի»-ն ընդունվեց 1973 թվականի մարտին[11]։ Վեպը դուր եկավ կազմակերպության աշխատակիցներից շատերին։ Կին-խմբագիրներն ու գրասենյակի քարտուղարուհիներն իրենց մոտ էին պահում կրկնօրինակները, իսկ մյուսները տարածում էին ձեռագիրն իրենց ընկերուհիների շրջանում[5]։

Գրողը գտնվում էր ուսուցչանոցում, երբ նրան զանգեց իր կինը։ Թոմփսոնը, ով չէր կարողացել կապ հաստատել Սթիվենի հետ (հեռախոն անջատվել էր պատքը չվճարելու պատճառով), հեռագիր է ուղարկում։ «Շնորհավորում եմ։ Քերրին պատշոնապես մտավ հրատարակչության պլանի մեջ։ 2500$ կանխավճար, լա՞վ է։ Ապագան առջևում է։ Համբուրում եմ, Բիլ»[4][21]։ Հեղինակին խոստացվել էր մոտ յոթ հարյուր[11]։ Խմբագրի խորհրոդով, նա գրքում մտցրեց որոշ ուղղումներ։ Վեպի գրոծողությունները Բոքսվորդից և Անդովերից տեղափոխվեցին Մեն[5]։ Քինգն այդ պահին չէր կարող թողնել ուսուցչի աշխատանքը՝ մշուշոտ հեռանկարների պատճառով։ Համաձայն կնքված պայմանագրի, Doubleday-ը կարող էր վերավաճառել գրքի իրավունքները, իսկ ստացված եկամուտը կիսել հեղինակի և հրատարակչի միջև։ «Դաբլդեյ»-ի այն ժամանակվա պայմանագիրը թերևս լավ էր երկար տարիների գերությունից, սակայն ոչ շատ»[21]։ Ստացած գումարով Քինգերը ձեռք բերեցին կապույտ պինտո և տեղախոփվեցին նոր բնակարան[5][22]։

New American Library հրատարակչությունը, մայիսի 12-ին անցկացվող աճուռդի ժամանակ ձեռք բերեց «Քերրիի» իրավունքները՝ չորս հարյուր հազար դոլարով, որի ուղիղ կեսը Սթիվենինն էր։ Այդ ընթացքում Քինգն աշխատում էր «Սալեմի սեփականության» վրա[4][11][23]։ Բիլ Թոմփսոնի հետ զրույցի ժամանակ գրողը կարցնում է խոսելու կարողությունը, իսկ ավելի ուշ չի կարողանում հիշել խմբագրի հետ ունեցած զրույցի թեման[5][5][15][24][25]։

Ինչպես հետագայում պարզվեց, ՆԱԼ-ը գրքի համար առաջարկել էր 200 հազար դոլար, ինչով զարմացրել էր Doubleday-ի բոլոր աշխատակիցներին։ Բոբ Բենքֆորդը, ով զբաղվում էր գրքերի վերավաճառումներով, դադար վերցրեց, որից հետո ասաց, որ ավելի շատի էր սպասում։ Արդյունքում գինը բարձրացավ երկու անգամ[5]։ Զգալով ստեղծագործական ազատություն, Քինգը դուրս եկավ դպրոցից[11]։ «Քերրին» վաճառքում հայտնվեց 1974 թվականի ապրիլի 5-ին[4][26]։ Սկսնակ գրողի համար այն վաճառվեց բավականին շատ՝ 30 հազար օրինակ, դրա հետ մեկտեղ լրացուցիչ գովազդային հազարներ, որոնք ուղարկվեցին մեծ գրադարաններ և թերթեր[11]։ 5 դոլար և 95 ցենտ գնով գիրքը վաճառվեց ընդամենը 13 հազար օրինակով։ Բեսթսելերների ցուցակում այն չհայտնվեց[5][27]։ Էկրանավորման շնորհիվ գրքի վաճառքն ավելացավ[5]։ Կինոնկարի պրեմիերային զուգընթաց, Doubleday-ը թողարկեց վեպի լրացուցիչ տպաքանակ[11], և մեկ տարվա ընթացքում ստեղծագործությունը վաճառվեց 1 միլիոն օրինակով[4]։ Ավելի ուշ տպաքանակի վաճառքը հասավ 2,5 միլիոնի[28][29], իսկ 1977 թվականի մարտին գրքի վաճառքի օրինակները հասան 2,9 միլիոնի։ 1996 թվականի տվյալներով, ստեղծագործությունը լույս տեսավ 70 տարբեր թողարկումներով՝ հաստ կազմով[30]։ 2013 թվականի ֆիլմը նույնպես նպաստեց գրքի վաճառքի վրա[31]։ Ոչ ստանդարտ մարկետինգային քայլ էր այն, որ վեպի փափուկ կազմով առաջին թողարկումներում չէր նշվում Քինգի հեղինակությունը[15]։

Գիրքն առաջինը թարգմանվեց ֆրանսերենով[11]։ Կասետաների և CD-սկավառակների վրա «Քերրին» առաջին անգամ հայտնվեց 2005 թվականին։ Թողարկողը եղավ Simon & Schuster Audio ընկերությունը, իսկ տեքստը կարդաց Սիսի Սփեյսեքը։ Աուդիոգիրքն ներառում էր հավելումներ, որը հնչյունավորել էր Քինգը, ինչպես նաև մի հատված Փայլատակումից[32]։ 1991 թվականին, վեպը և հեղինակի ևս չորս ստեղծագործությունները կրկին թողարկվեցին, սակայն այս անգամ փափուկ կազմով, գրողի կնոջ նախաբանով և նոր գունային ձրավորմամբ[33]։ 2014 թվականին հայտնվեց անակնկալ թողարկում, որում ավելացված էր այն մասին, թե ինչու է Քինգը գրել այդ գիրքը։ Այդ թողարկումը տարբերվեց իր ոչ ստանդարտ՝ 7-ը 10-ի վրա չափերով (դյույմ), սուպերշապիկի առկայությամբ և էջերի հաստությամբ[34]։ Ռուսաց լեզվով թարգմանեցին երեք հեղինակներ՝ Ա․ Ի․ Կորժենևսկին, Վ․ Կանևսկին և Ի Բագրովին[1]։ Աչքի ընկավ «Կեդմեն» հրատարակչության «ծուռումուռ» թարգմանությունը[11]։ «Քերրին» որպես վեպ հիշեցվում է «Մեռյալ տարածքի» կերպարներից մեկի կողմից[35]։ Այն նաև հիշատակվում է «Կորուսյալները» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի առաջին սերիայում[36][37]։ Ստեղծագործությունը նաև իր ազդեցությունն է թողել «Silent Hill» խաղերի շարքի վրա[38][39][40], ինչպես նաև հանդես է եկել «Life is Strange» վիդեոխաղում[41]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը մտավ «Ֆանտաստիկայի աշխարհ» ամսագրի «Մռայլ ֆանտաստիկա» կատեգորիայի հարյուր լավագույն գրքերի մեջ[42]։ «Time»-ն այս վեպը դրեց հեղինակի այն գրքերի ցանկի 2-րդ հորիզոնականում, որոնք շարունակության կարիք ունեն[43]։ 1976 թվականի դեկտեմբերին, գրքի փափուկ կազմով հրատարակությունը բեսթսելերների աղյուսակում մնաց տասնչորս շաբաթ[30]։ Վադիմ Էրլիհմանը նշեց ստեղծագործության մի շարք արժանիքներ։ Այն սկզբում հիշեցնում է Մոխրոտիկի պատմությունը, իսկ վերջաբանին ավելի մոտենալով՝ վերածվում է մղձավանջի։ Քերրիի կյանքն իրեն շրջապատող մարդկանց դաժանության և անգությության պատճառով դարձավ դժոխք։ Ջեյմս Սմիթը, «The Guardian»-ի ստեղծողը, Քերրիի կառույցը չհամարեց օպտիմալ։ Սյու Սնելլի կենսագրությունից բազմաթիվ հավելումներն այնքան էլ հետաքրքիր չէին՝ սցենարային տեսանկյունից։ Նա գովաբանեց հերոսների մենախոսությունները և նրանց մտքերի ընդգծումը[17]։

«Գիրքը «ռումբի պես պայթեցրեց սարսափ ժանրը», նա ապրում է իր յուրահատուկ կյանքով» - գրել է բրիտանացի գրող Ռոմսի Քեմփբելը։ Չնայած նրան, որ վեպը հայտնվեց սարսափ և ֆանտաստիկ ժանրերի հայտնի շրջանում, «Քերրին» երևում էր չզիջող, շատ տարօրինակ և հետաքրքիր գիրք, - ասաց Ջեֆ Վենդերմեերը։ «Քերրի»-ն փոխեց հոլովման կառույցը, տալով դրան ամերիկանիզացված տեսք։ Արյամբ լի դույլի ընկնելը գրքին տալիս է ավելի հանգիստ, ժամանակակից և բնական շունչ[31]։

Ստեղծագործությունն ունի շատ նմանություններ Մոխրոտիկի հեքիաթի հետ։ Մարգարեթ Ուայթի նախատիպը չար խորթ մայրն է, Սյուզեն Սնելը՝ փերին, և Քերրիի վրա ծիծաղող համադասարանցիները՝ խորթ քույրերը։ Թոմի Ռոսը կախարդական արքայազն է, ով պարահանդես է ուղեկցում գլխավոր հերոսուհուն[15] և մահանում մինչ կեսգիշեր[44]։ Ի տարբերություն հեքիաթի Դիսնեյան տարբերակին, վեպը չունի բարի ավարտ[15]՝ միայն անարխիա և խառնաշփոթ[45]։ Քինգի տիեզերքում արդեն սովորական է դարձել այն, որ բարի հերոսները մահանում են նույն հաճախականությամբ՝ ինչպես չարերը[15]։ Քինգը կառուցում է Քերրիի դիմանկարն այնպես, ինչպես նկարիչը, ով տարված է կուբիզմով։ Ընթերցողը հերոսուհուն պետք է նայի տարբեր տեսանկյուններից։ Վեպն իրենից ներկայացնում է էքսպերիմենտալ ոճի գրողի կենդանի օրինակ[46]։ «Քերրիի» ամբողջ սարսափը չի առաջանում աղջկա գերբնական կարողություններից, այլ առօրյա կյանքի տարրերից, որոնք են՝ կրոնական երկրպագությունը, ծնողների կողմից իրենց երեխաների շարունակական ծաղրը և դեռահասների դաժանությունը[19]։

Սթիվեն Սփիգնեսսին գրքի գլխավոր արժանիքներից նշեց այն, որ սարսափ ժանրում վերադարձավ միջնակարգ գպրոցների մասին պատմությունները։ Լրագրողին դուր եկան ավարտական երեկոյի հետևանքների նկարագրությունը և Մարգարեթ Ուայթի սպանելու տեսարանը[20]։ «Alumnus» ամսագրի թղթակից Բարթոն Հաթլենն ասաց, որ գրողներից շատ քչերն են կարողանում հասկանալ ամերիկյան հոգու սատանաներին։ Իր կարծիքով, եթե այդ կարողությունը զարգանա, ապա Քինգն «ունի բոլոր հատկանիշները՝ ամերիկական մեծ գրող դառնալու համար»։ «Library Journal»-ի քննադատը գիրքը համարեց տարվա ամենաարյունոտը։ Հիմնական միտքը նա անվանեց հետաքրքիր, բայց նկատեց, որ հերոսներից ոչ մեկը բնական չէին, իսկ վերջնական «ավերումների օրգիան»՝ շատ չափազանցված։ «Wilson Library Journal»-ը գիրքն անվանեց աղբ, որը դուր կգա երիտասարդ ընթերցողներին։ «NYTBR»-ը խորհուրդ տվեց բաց չթողնել Քինգի առաջին վեպը, որը կարդալու ընթացքում երաշխավորում է սարսուռ[47]։ Աուդիոգիրքը դրական ընդունվեց «Publishers Weekly»-ի կողմից։ Սփեյսեքը հեշտությամբ ստեղծում է գրքի մթնոլորտը և հաջողությամբ գլուխ է հանում տարբեր կերպարների հնչյունավորման գործում։ Դերասանուհին սահուն կերպով դրամատիկ տեսարաններից անցնում է դեպի պաշտոնական հաշվետվություններին[48]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում, վեպի էկրանավորման իրավունքները պատկանում էին 20th Century Fox-ին, իսկ հետո դրանք տրվեցին United Artists-ին[5]։ «Ֆիլմն» էկրաններին հայտնվեց 1976 թվականի նոյեմբերին։ Այն հեղինակի առաջին էրանավորված վեպն է։ Կինոնկարի ռեժիսորն է Բրայան դե Պալման, ով մինչ «Քերրին» զբաղվել էր փոքր բյուջեյով թրիլերների վրա։ Սիսի Սփեյսեքը սկզբում փորձվեց Սյու Սնելի և Քրիս Հարգենսոնի կերապարներում, սական դե Պալման հաստատեց նրան գլխավոր դերում։ Ֆիլմը շահութային ռեկորդ սահմանեց և միայն ԱՄՆ-ի ցուցադրությունների ժամանակ հավաքեց $30 միլիոն[5]՝ $1,8 միլիոն բյուջեով[49]։

Էկրանավորումը Քինգին բերեց մեծ ճանաչում։ Գրողը գոհ մնաց ֆիլմից և ռեժիսորից։ «Նա վարպետորեն և ճաշակով մոտեցավ ստեղծագործությանը և Սիսի Սփեյսեքից ստացավ դերասանական հրաշալի խաղ։ Ֆիլմն ավելի ոճային ստացվեց, քան վեպն է, որը ես նախկինի պես համարում եմ գրավիչ, սակայն միաժամանակ ծանր»։ Դե Պալման ստիպված եղավ հրաժարվել դրվագների մի քանի շարքերից՝ բյուջետային սահմանափակումների պատճառով։ Սփեյսեքն առաջադրվեց Օսկարում, որպես լավագույն կանացի դեր, իսկ Փայփեր Լորին, ով խաղում էր Մարգարեթ Ուայթի դերը՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի[5]։

1999 թվականին հայտնվեց ֆիլմի շարունակությունը՝ «Քերրի 2․ Ցասում», որի գլխավոր հերոսուհին էր Էմիլի Բերգլը։ Կերպարների կողքին էին նաև հասունացած Սյու Սնելը։ Տեսարաններից մեկում հերոսներն ուղևորվում են դեպի այն դխրոցի ավերակները, որն այրվել էր նախորդ ֆիլմում։ Սցենարի մեծ մասն ներառում էր նախորդ ֆիլմի կրկնօրինակված տարբերակը[50]։ «Անճոռնինե՜ր, «Քերրի՞ 2»: Ի՞նչ իմաստ կա դրա մեջ։ Կան հազարավոր լավ սցենարներ և սցենարիստներ, որոնք ստվերում են մնում, որովհետև կինոարտադրության մեջ մոռացել են, թե ինչպես օգտագործում ուղեղը։ Նրանք «Քերրի 2»-ից և «Եգիպտացորեն-երեխաներ 4»-ից բացի ավելի լավ բան չեն կարողանում մտածել» - անպատվում էր Քինգը[5]։ 2002 թվականն առանձնացավ հերթական էկրանավորմամբ, որը նկարահանվեց ռեժիսոր Դևիդ Քարսոնի կողմից։ Քերրիի դերում խաղում էր Անջելա Բեթիսը։ Սկզբում այն պետք է լիներ սերիալ։ Ֆիլմը բացասական գնահատվեց քննադատների կողմից, որոնք նշեցին, որ ֆիլմը ակնհայտորեն զիջում է դե Պալմայի տարբերակին։ Դրական գնահատվեցին մի շարք շտկումներ, որոնց բաց էին թողնվել 1976 թվականի ֆիլմում, ինչպես նաև լավ որակի համակարգչային գրաֆիկան[11]։

2013 թվականին հայտնվեց ֆիլմի նոր տարբերակը, որը նկարահանվեց ռեժիսոր Քիմբերլի Փիրսի կողմից։ Գլխավոր դերում էր տասնվեցամյա Քլոյե Գրեյս Մորեցը, ով շատ էր տարբերվում Սփեյսեքից։ Վերջինս նկարահանվելու ժամանակ 26 տարեկան էր։ Մարգարեթի դերում էր Ջուլիանա Մուրը[51]։ Նկարահանումներին պատրաստվելուց Քլոյեն շբվում էր այնպիսի աղջիկների հետ, ովքեր դժվարությունների առաջ էին կանգնել՝ կրոնական դաստիարակության պատճառով։ Նրա կարծիքով ֆիլմի գլխավոր թեման հասունացումն է։ «Իմ հերոսուհին շատ մռայլ է։ Մյուս կողմից հրաշալի էր աշխատել նրա կերպարի վրա, մյուս կողմից էլ բավականին վախենալու է մնալ նրա հոգեվիճակի մեջ այդքան երկար»[52]։ Մուրն իր կերպարն անվանեց «վակուումում»։ Նա համոզում է իր աղջկան չնգալ ավարտական երեկույթին, հավաստիացնելով, որ իրեն կնեղացնեն համադասարանցիները։ «Նման մտածելակերպն ամենավտանգավորն է։ Դրանից ավելի վատն այն է, որ Մարգարեթը ճիշտ է» - նշել է դերասանուհին[53]։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի հիման վրա, 1988 թվականին Բրոդվեյան թատրոնում դրվեց համանուն մյուզիքլ։ Ներկայացմանը պատրատվել էին յոթ տարի, որի վրա ծախսել էին ավելի քան յոթ միլիոն դոլար։ «Քերրիի» կոմպոզիտորը Մայքլ Գորն էր, իսկ լիբրետոն գրվել էր Լոուրենս Քուենի կողմից, ով նախկինում աշխատել էր առաջին էկրանավորման սցենարի վրա[54]։ Քերրիի դերի համար մրցում էին 600 դերասանուհիներ[55]։ Բեթի Բաքլին կերտեց Մարգարեթի, իսկ տասնյոթամյա բրիտանուհի Լիզի Հանթլին՝ Քերրիի դերերը։ Մյուզիքլը, որն ունեցավ ընդամենը 5 մշտական ներկայացում, ինչպես նաև 16 հավելյալ, «Նյու Յորք Թայմս»-ի կարծիքով «Բրոդվեի պատմութան մեջ ամենաթանկ և ձախողվածն էր»։ Ներկայացման նման անկման մասին ռեժիսոր Թերրի Հենդսն ասել է․ «Բրոդվեյը գրավիչ տեղ է։ Բայց այն պատերազմի նման է։ Պետք չէ այնտեղ գնալ առանց սաղավարտի»[54]։ Հենց սզբից նա կարծում էր, որ մեինստրուացիայի տեսարանով սկսելը և երկու սպանություններով ավարտելը վտանգավոր է[56]։ Նույնիսկ Քինգին դուր չէր եկել այն[54]։

Ներկայացումը «վերակենդանացվեց» 2012 թվականին։ Մյուզիքլը ցուցադրվեց Նյու Յորքի «MCC Theater» թատրոնում՝ Մերրին Մեզիի (Մարգարեթ) և Մոլլի Ռենսոնի (Քերրի) գլխավորությամբ։ Նոր տարբերակում երգերի կեսը փոփոխվել էին[57][58]։ Շոուն կրկին չարդարացրեց սպասումները։ Այն երկու շաբաթ շուտ փակվեց, քան պլանավորվել էր՝ տոմսերի վատ վաճառքի պատճառով։ Այն չկարողացավ ետ բերել $1,5 միլիոն ներդրումը, սակայն դա չխանգարեց այն կրկին ցուցադրելու «Southwark Playhouse»-ում՝ 2015 թվականի մայիսի 1-ից 30-ը[59]։ Դե Պալմայի ֆիլմից 30 տարի անց Performance Space 122 խումբը կատարեց վեպի կատակերգական տարբերակը։ Սթիվեն Քինգը հավանություն տվեց նաև այդ տարբերակին։ Շոուի սցենարը գրել էր Էրիկ Ջեքսոնը։ Քերրիի դերը խաղաց ամերիկացի դերասան Շերրի Վայնը։ Ներկայացմանն օգտագործվել էին խամաճիկներ։ Քննադատների կարծիքներով «դրանցից ամենալավը հրաշալի խոզն էր, որի մահը, ինչպես սարսափ ֆիլմերում, փակեց առաջին Ակտը»[60]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Չառլզ Գրանտին հարցազրույցի ժամանակ գրողը, հղվելով մոռացկոտությանը, խոսքի ընթացքում Թոմփսոնին փոխարինեց «ինչ-որ կնոջով»[10]։
  2. Լրագրող Վադիմ Էրլիխմանը հոռետեսորեն էր վերաբերվում «աղբարկղից պատմությանը»՝ համարելով, որ այն ըստ երևույթին մտահղացված է գրողի կամ նրա կնոջ կողմից[11]:105: Պատմության մանրուքները տատանվում էին՝ կախված աղբյուրներից։ Այսպես, գրված էջերի քանակը կարող էր լինել երկուսից[12] տասնհինգ էջ[5]:114, և նույնիսկ քսան[13], իսկ Թաբիթայի կողմից սևագրերի հայտնաբերվում էին կա՛մ մեկ օրից[8], կա՛մ մեկ ժամից[12]։
  3. Էրլիխմանը ցույց է տալիս այլլ ժամկետ՝ երեք շաբաթ[11]:107.
  4. Որոշ լրագրողներ նշում են, որ այդ պահին արդեն պատրաստ է եղել «Բլեյզ» վեպը[17]։
  5. Վեպի ներածությունում Քինգը փոփոխել է համադասարանցիների անունները համապատասխանաբար Թինա Ուայթի և Սանդրա Իրվինգի[18]։
  6. Գրողի կենսագիր Լ. Ռոուգեկը նշում էր, որ կինը կրակել է որովայնին[5]:54:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ««Քերրի»» (ռուսերեն). Ֆանտաստիկայի լաբորատորիա. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  2. Beahm, George (1998 թ․ սեպտեմբերի 1). Stephen King from A to Z: An Encyclopedia of His Life and Work (անգլերեն). Andrews McMeel Publishing. ISBN 9780836269147.
  3. «1990–2000 թթ ամենահաճախ արգելվող գրքերի 100-յակը». www.ala.org. American Library Association. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 22-ին.(dead link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Борис Невский. (2007 թ․ դեկտեմբերի 24). «Ամերիկյան միֆ․ Սթիվեն Քինգ» (ռուսերեն). Ֆանտաստիկայի աշխարհ. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 Սիրտ, որում ապրում է վախ։ Սթիվեն Քինգ։ Կյանքը և արվեստը   = Lisa Rogak. Haunted Heart: The Life and Times of Stephen King (2008). — 2011. — С. 307. — 411,[5]: 8 л. ил. с. — 4000 экз. — ISBN 978-5-17-070665-5
  6. 6,0 6,1 6,2 6,3 Գլուխ 6․ Ժամանակակից ամերիկյան սարսափ ֆիլմեր // Մահվան պարը = Danse Macabre. — 2003. — С. 170-173. — 411, [5] с. — 4000 экз. — ISBN 5-17-006733
  7. Սթիվեն Քինգ Ինքնակենսագրություն․ գլուխ 27 // Ինչպե՞ս գրքեր գրել = On Writing. — ISBN 5-17-007777-7
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Սթիվեն Քինգ Ինքնակենսագրություն․ գլուխ 28 // Ինչպե՞ս գրքեր գրել = On Writing. — 2002. — 316 с. — ISBN 5-17-007777-7
  9. «Հարցազրույց Սթիվեն Քինգի հետ» (անգլերեն). American Broadcasting Company. 2007 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  10. Bernard Alger Drew. Stephan King. Carrie // The 100 Most Popular Young Adult Authors: Biographical Sketches and Bibliographies. — Libraries Unlimited, 1997. — С. 197. — 531 с. — ISBN 1563086158
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 Մռայլ կողմի արքան․ Քինգը Ամերիկայում և Ռուսաստանում. — 2006. — 386 с. — 3000 экз. — ISBN 5-367-00145-9
  12. 12,0 12,1 Zach Dionne. (2014 թ․ նոյեմբերի 2). «Scary Monsters and Superfreaks: The World of Stephen King, A to Z» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
  13. «Transcript: Nightline's Interview With Stephen King. P. 7» (անգլերեն). American Broadcasting Company. 2007 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  14. Ինչպես գրքեր գրել․ գլուխ 9 // Ինչպես գրել գրքեր․ հիշողություններ = On Writing. — 2002. — 316 с. — ISBN 5-17-007777-7
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 15,8 24. Քերրի // Սթիվեն Քինգի ողջ Տիեզերքը. — Նյու Յորք: Մակմիլան, 2006. — С. 193-199. — 544 с. — ISBN 978-0-312-32490-2
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Կյանքի նկարագրութոյւն․ գլուխ 29 // Ինչպես գրքեր գրել․ հիշաղություններ = On Writing. — 2002. — 316 с. — ISBN 5-17-007777-7
  17. 17,0 17,1 17,2 17,3 «Կրկին կարդում ենք Սթիվեն Քինգի Քերրին» (անգլերեն). The Guardian. 2012 թ․ մայիսի 24. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
  18. «Stephen King: How I wrote Carrie» (անգլերեն). The Guardian. 2014 թ․ ապրիլի 4. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
  19. 19,0 19,1 {{ռուսերեն գիրք|автор=|часть=Քերրի|заглавие=Սթիվեն Քինգ։ Մերօրյա գրողներն ու իրենց աշխատանքները|ссылка=https://books.google.am/books?id=wnlaE3Eot7cC&printsec%7Cиздательство=Marshall Cavendish|год=2010|страницы=85-89|страниц=175|isbn=0761
  20. 20,0 20,1 Համար 20․ «Քերրի» (1974) // The Essential Stephen King: A Ranking of the Greatest Novels, Short Stories, Movies and Other Creatiions of the World's Most Popular Writer. — Ֆրենքլին լեյքս: Career Press, 2001. — С. 82-84. — 359 с.
  21. 21,0 21,1 Սթիվեն Քինգ Ինքնակենսագրություն․ գլուխ 30 // Ինչպես գրքեր գրել․ հիշողություններ = On Writing. — 2002. — 316 с. — ISBN 5-17-007777-7
  22. «Սթիվեն Քինգը հարբեցողության և «Փայլատակմանն» անցնելու մասին» (անգլերեն). The Guardian. 2013 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
  23. «Սթիվեն Քինգ» (անգլերեն). Los Angeles Times. 2014 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  24. Սթիվեն Քինգ Ինքնակենսագրություն։ Գլուխ 31 // Ինչպես գրքեր գրել։ Հիշողություններ = On Writing. — 2002. — 316 с. — ISBN 5-17-007777-7
  25. Սթիվեն Քինգ. — Infobase Publishing, 2009. — С. 5. — 124 с. — (BBC Series). — ISBN 9781438115443
  26. ««Քերրի»». StephenKing.com (անգլերեն). Սթիվեն Քինգի պաշտոնական կայք. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  27. Գլուխ 4։ Սթիվեն Քինգի անվանման հաստատումը // Սթիվեն Քինգ։ Կենսագրություն. — Westport: ABC-CLIO, Greenwood Press, 2008. — С. 23-24. — 216 с. — ISBN 978-0-313-34572-2
  28. Սթիվեն Քինգ Selected from Carrie. Writers' voices. — New Readers Press, 1992. — 63 с. — ISBN 0929631552
  29. Գլուխ 1։ Գրողի կյանքը․ Սթիվեն Քինգի կենսագրությունը // Սթիվեն Քինգ. ամերիկյան հեքիաթասց. — Սանտա Բարբարա: ABC-CLIO, 2010. — С. 9. — 181 с. — ISBN 978-0-313-35228-7
  30. 30,0 30,1 Մահու չափ վախեցնել։ Սթիվեն Քինգի ներդրումը հայտնի մշակույթում. — Second. — Wildside Press LLC, 1997. — С. 48-49, 52. — 168 с. — (Milford series: Popular writers of today). — ISBN 0930261372
  31. 31,0 31,1 Alison Flood. (2014 թ․ ապրիլի 4). «How Carrie changed Stephen King's life, and began a generation of horror» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  32. ««Քերրի» աուդիոգիրք». StephenKing.com (անգլերեն). Սթիվեն Քինգի պաշտոնական կայք. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  33. Collectors Editions // Stephen King. From A to Z. An encyclopedia of his life and work. — Կանզաս Սիթի: Andrews McMeel Publishing, 1998. — С. 43. — 257 с.
  34. ««Քերրի»». StephenKing.com (անգլերեն). Սթիվեն Քինգի պաշտոնական կայք. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  35. Ճանապարհ դեպի մութ ամրոց = The Road to the Dark Tower: Exploring Stephen King’s Magnum Opus. — New American Library, 2004. — С. 132, 203. — 243 с. — ISBN 0451213041
  36. «Others Wise» (անգլերեն). Entertainment Weekly. 2006 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  37. Lost's Buried Treasures. — Sourcebooks, 2009. — С. 20-21. — 343 с. — ISBN 1402228309
  38. «IGN: Silent Hill 3 Interview». IGN. 2002 թ․ հունիսի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.
  39. Հիթ? Silent Hill 3(ռուս.) : Журнал. — Մարտ, 2003. — № 5 (134). — С. 28-32.
  40. «Silent Hill. Inspire works. Books». Silent Hill 3 公式完全攻略ガイド/失われた記憶 サイレントヒル・クロニクル [Silent Hill 3 Official Strategy Guide / Lost Memories: Silent Hill Chronicle] (Japanese). Japan: NTT Publishing Co., Ltd. 2003 թ․ հուլիսի 31. էջ 130-131. ISBN 4-7571-8145-0.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. «Life is Strange և ժամանակակից փոփ-արվեստ» (ռուսերեն). StopGame. 2015 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  42. «Գրքերի ցանկ։ 100 լավագույն ֆանտաստիկ գրքերը» (ռուսերեն). Ֆանտաստիկայի աշխարհ. 2008 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
  43. «Սթիվեն Քինգ։ Հեղինակի 10 գրքերը, որոնց շարունակությունը նա պետք է գրի» (անգլերեն). Time. 2013 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  44. Dissecting Stephen King: From the Gothic to Literary Naturalism. — Popular Press, 2006. — С. 163. — 308 с. — ISBN 0299209741
  45. Սթիվեն Քինգ. — Նկարազարդված թողակում. — Նյու Յորք: Infobase Publishing, 2009. — С. 35-38. — 136 с. — (Ո՞վ է գրել դա). — ISBN 978-0-7910-9852-3
  46. Թոնի Մագիսթրեյլ Հոլլիվուդի Սթիվեն Քինգը. — Նյու Յորք: Palgrave Macmillan, 2003. — С. 23. — 233 с. — ISBN 0-312-29320-8
  47. Քերրի // Սթիվեն Քինգ։ Ա-ից Ֆ․ Նրա կյանքի և աշխատանքի հանրագիտարանը. — Կանզաս Սիթի: Andrews McMeel Publishing, 1998. — С. 28-31. — 257 с.
  48. ««Քերրի»» (անգլերեն). Publishers Weekly. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  49. ««[[Քերրի (ֆիլմ, 1976)|Քերրի]]» - 1976» (անգլերեն). Powergrid. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  50. «Ցասումը․ Քերրի 2» (անգլերեն). Rogerebert.com. 1999 թ․ մարտի 12. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
  51. ««Քերրի» (2013)» (ռուսերեն). Российская газета. 2013 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  52. «Քլոյե Գրեյս Մորեց։ «Քերրին» ինձ հիշեցնում է «Տեխասյան սղոցով սպանությունները»» (ռուսերեն). Filmpro.ru. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  53. «Ջուլիանա Մուր․ «Իմ հերոսուհին ունի ամենավտանգավոր մտածելակերպը»» (ռուսերեն). Filmpro.ru. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  54. 54,0 54,1 54,2 «Յոթ տարի անց և 7 միլիոն դոլարից հետո «Քերրիից» մնաց միայն կինետիկ հիշողություն» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. 1988 թ․ մայիսի 17. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  55. Stephen Holden. (1988 թ․ մայիսի 8). ««Քերրին» ունեցավ արքայական ներկայացում» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  56. Francis X. Clines. (1988 թ․ մարտի 2). «'Carrie' Churns Toward U.S.» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  57. ««Քերրի» մյուզիքլը կրկին դրվում է» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. 2011 թ․ հունիսի 1. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  58. «'Carrie' musical refuses to die; new production L.A.-bound» (անգլերեն). Los Angeles Times. 2014 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  59. «Քերրի․ Մյուզիքլը վերադառնում է Haunt Southwark» (անգլերեն). The Guardian. 2015 թ․ փետրվարի 13. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  60. «Նրանք կարող էին պարել ողջ գիշեր, եթե չմեռնեին» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. 2006 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կաղապար:Не переведено 5. Сердце, в котором живёт страх. Стивен Кинг: жизнь и творчество / пер. с англ. Н.Балашовой = Lisa Rogak. Haunted Heart: The Life and Times of Stephen King (2008). — Москва: АСТ: Астрель, 2011. — 411,[5]: 8 л.ил. с. — 4000 экз. — ISBN 978-5-17-070665-5
  • Эрлихман Вадим. Король тёмной стороны. Стивен Кинг в Америке и России. — Санкт-Петербург: Амфора, 2006. — 386 с. — 3000 экз. — ISBN 5-367-00145-9
  • Стивен Кинг. Как писать книги: Мемуары о ремесле = On Writing. — Москва: АСТ, 2002. — 316 с. — ISBN 5-17-007777-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերրի (վեպ)» հոդվածին։