Տարբեր սեզոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարբեր սեզոններ
անգլ.՝ Different Seasons
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
ՆախորդԳիշերային հերթափոխ
Կազմի հեղինակKinuko Y. Craft?
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչViking Press
Հրատարակման տարեթիվ1982
OCLC299210734
 Different Seasons Վիքիպահեստում

«Տարբեր սեզոններ» (անգլ.՝ Different Seasons), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի չորս պատմվածքներից կազմված ժողովածուն, որն առաջին անգամ հրատարակվել է 1982 թվականին։ Յուրաքանչյուր պատմվածք ունի ենթավերնագիր, որը համապատասխանում է տարվա եղանակներից մեկին։ Քինգի առաջին հեղինակային ժողովածուն, որը զբաղեցրել է Նյու Յորք Թայմսի բեստսելերների ցանկի առաջին հորիզոնականը[1]։

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովածուի անվանումը՝ Different Seasons-ը, պարունակում է տառերի խաղ, որն անհետանում է թարգմանելուց։ Քինգը հրատարակել էր այդ գիրքը նաև նրա համար, որպեսզի ազատվի «սարսափների գրող» խոսքից. բոլոր չորս պատմվածքներն էլ գրեթե չեն պարունակում սարսափի կամ միստիկայի որևէ տարր, որոնցով էլ Քինգը հայտնի էր մինչ այդ։ Այդ պատճառով different բառն ընտրված է հատուկ իմաստով։ Նշանակում է, որ գիրքը նման չի լինի Քինգի նախկին գրքերին, ինչպես նաև այն, որ գրքում չորս պատմվածք է, ինչպես մեկ տարում՝ չորս եղանակ։ Երբ գիրքը հրատարակվեց (1982 թվականին), Քինգը նշեց, որ «Ես նրա վրա ավելի քրտնաջան եմ աշխատել, քան այն ամենի, ինչ երբևէ արել եմ»[2][3]։ Մի անգամ Քինգին մի կին է գրում, ով գտնվում էր Միննեսոտայի ուղղիչ-քրեակատարողական հիմնարկում։ Նա խոստովանում էր, որ հանդիսանում է գողամոլ և գողացել է գրողի բոլոր գրքերը։ Նրանից հետո, երբ նա փոխ է առել «Տարբեր սեզոններ» ժողովածուն գրադարանից, նա իր մեջ ուժ է գտել վերադարձնել գիրքը։ «Ինչ եք կարծում, դա նշանակում է, որ դուք այն ավելի՞ լավ եք գրել։»։ Սկզբում Քինգը ցանկանում էր գրել նրան, թե գողացել է նա «Միզերին», բայց որոշում է այդպես էլ ոչինչ չպատասխանել[4]։

Էկրանիզացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մնա ինձ հետ (1986 թվական), ըստ «Մարմինը» պատմվածքի։
  • Փախուստ Շոուշենկից (1994 թվական), ըստ «Ռիտա Հեյուորթը և փրկությունը Շոուշենկից» պատմվածքի։
  • Ընդունակ աշակերտը (1998 թվական), ըստ համանուն պատմվածքի։
  • Շնչառության մեթոդ, ըստ համանուն պատմվածքի (պատրաստվում է էկրանիզացիայի)[5]։

Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Список бестселлеров «Нью-Йорк Таймс»
  2. «Нью-Йорк Таймс»: Обзор книги Different Seasons, Кристофер Леманн-Хопт, 11 авг. 1982
  3. Обзор Արխիվացված 2012-01-01 Wayback Machine журнала Time, 30 авг. 1982
  4. «'EVER ET RAW MEAT?' AND OTHER WEIRD QUESTIONS».
  5. «Метод дыхания Стивена Кинга превратится в фильм» на сайте Yaom.ru

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարբեր սեզոններ» հոդվածին։