Ստրատֆորդ ըփոն Էյվոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ստրատֆորդ ըփոն Էյվոն
անգլ.՝ Stratford-upon-Avon
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՇրջանԱրևմտյան Միդլենդ
Հիմնադրված է1196 թ.
Մակերես2756,23 հեկտար
ԲԾՄ72 մետր
Խոսվող լեզուներանգլերեն
Բնակչություն27,445 մարդ (2011[1])
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ+44 1789
Փոստային ինդեքսCV37
Փոստային դասիչCV37
Պաշտոնական կայքstratford-tc.gov.uk(անգլ.)
Ստրատֆորդ ըփոն Էյվոն (Միացյալ Թագավորություն)##
Ստրատֆորդ ըփոն Էյվոն (Միացյալ Թագավորություն)

Ստրատֆորդ ըփոն Էյվոն (անգլ.՝ Stratford-upon-Avon), Լոնդոնի հյուսիս-արևմուտքից 163 կմ (101 մղոն) հեռավորության վրա գտնվող քաղաք, տեղակայված է Բիրմինգհեմից 35 կմ հարավ-արևելք և Ուորվիքից 13 կմ դեպի հարավ-արևմուտքում, Ուորիքշիր, Անգլիա[2]։ Գտնվում է Էյվոն գետի ափին։ 2007 թվականին քաղաքի բնակչությունը 25.505 մարդ էր կազմում[3], իսկ 2011 թվականի մարդահամարի տվյալների, այն աճել է, հասնելով 27.445 մարդու։

Ստրատֆորդը սկզբնապես բնակեցվել էր Անգլո-սաքսոնների կողմից և սկզբում ուներ գյուղի կարգավիճակ։ Բայց 1196 թվականին կալվածատեր Ջոն Քութանսը ի ցույց դրեց նախագծեր գյուղը զարգացնելու համար, որը կարող էր այն հասցնել մինչև քաղաքի կարգավիճակի։ Նույն թվականին Ռիչարդ I թագավորից հրովարտակ եկավ, ըստ որի Ստրատֆորդում պետք էր անցկացվեր շաբաթական շուկաներ՝ քաղաքին տալով շուկայականի կարգավիճակ։ Արդյունքում Ստրատֆորդում զարգանում էր առևտուրն ու առքուվաճառքը, ինչպես նաև քաղաքային ընդլայնումը։

Քաղաքը, լինելով անգլիացի դրամատուրգ և բանաստեղծ Ուիլյամ Շեքսպիրի ծննդավայրը, հայտնի տուրիստական վայր է և տարեկան ստանում է մոտավորապես 2,5 միլիոն այցելու[4]։ Շեքսպիրյան թագավորական ընկերության ղեկավարման տակ է գտնվում Շեքսպիրյան թագավորական թատրոնը, Ստրատֆորդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը զուգակցվում է Հին անգլերենի strǣt բառի ('street' իմաստով), գետանց (ֆորդ) բառի, որը գետի այն հատվածն է, որտեղից կտրել-անցել է հետիոտնը կամ անվավոր (սայլային) փոխադրամիջոցը, և էյվոն բառի հետ, որը Կելտական լեզուներում նշանակում է գետ[5][6]։ 'Street'-ը Հռոմեական ճանապարհ էր, որը կապված էր Իքնիել փողոցի հետ Ալքեսթերում։ Գետանցը, որը Հռոմեական ժամանակներում որպես անցում էր օգտագործվում, ավելի ուշ դարձել է Քլոպտոն կամրջի տեղադրությունը[7][8][9]։ 1251-1252 թվականների հետազոտություններում առաջին անգամ Ստարտֆորդ բառը օգտագործվել է Հին Ստարտֆորդը և նոր կալվածքները նույնականացնելու համար[8][10]։ Անվանումը օգտագործվեց այդ ժամանակվանից հետո, որպեսզի բնութագրվի այն տարածքը, որը հատուկ տեղակայված էր Սուրբ Երրորդության եկեղեցում, Հին Քաղաքի փողոց[8]։

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեքսպիրի ծննդավայրը

Բնակավայրը, որը հետագայում հայտնի դարձավ որպես Ստրատֆորդ, առաջինը բնակեցրել էին Անգլո-սաքսոնները իրենց 7-րդ դարի ներխուժումից հետո, ինչ հայտնի դարձավ որպես Ուորիքշիր[5][11]։ Տարածքը պատկանում էր Վուսթերի եկեղեցուն։ Ստրատֆորդը մինչև 12-րդ դարն ուներ գյուղի կարգավիճակ, մինչև որ կալավածատեր Ջոն Քութանսի նախագծով այն զարգացվեց, հասնելով մինչև քաղաքի կարգավիճակի[8]։ Ջոնը ցանցային համակարգի վրա հիմնված նոր քաղաքային պլան մշակեց 1196 թվականին, որպեսզի ընդլայնի Ստրատֆորդը և թույլ տա բնակիչների վարձով տալ իրենց սեփականությունը՝ քաղաքում առևտրի զարգացման համար[5][9][12]։ Նույն թվականին Ռիչարդ I Առյուծասիրտ թագավորից հրովարտակ եկավ, ըստ որի Ստրատֆորդում պետք էր անցկացվեր շաբաթական շուկաներ, որը քաղաքին տվեց շուկայականի կարգավիճակ։ Այս երկու հրովարտակները, որոնցով Ստրատֆորդը գյուղից քաղաք ձևափոխվեց, տևեց մոտ 800 տարի[9][13]։

Ջոնի՝ Ստրատֆորդը քաղաք դարձնելը նշանակում էր, որ քաղաքը դարձավ առևտրականների և վաճառականների աշխատանքի վայր[9]։ 1252 թվականին քաղաքն ուներ մոտավորապես 240 բուգեյջներ, ինչպես նաև խանութներ, ախոռներ և այլ կառույցներ[8]։ Ստրատֆորդի նոր աշխատողներն ստեղծել էին գիլդիա (վաճառականների միություն), որը իրենց բիզնեսի և կրոնական պահանջների համար հայտնի էր որպես Սուրբ Խաչի գիլդիա[9]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Falcon Hotel, one of many employers in the hospitality industry within Stratford

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բարգավաճման հիմնական աղբյուրը զբոսաշրջիկների կանոնավոր մեծ ներհոսքն է[14]։ Քաղաքը տարեկան 2,5 միլիոնից 3 միլիոն այցելու ունի[4][15]։ Ստրատֆորդը խոշորագույն անգլիական զբոսաշրջային քաղաք է, քանի որ այն հանդիսանում է Ուիլյամ Շեքսպիրի ծննդավայրը, որին շատերը համարում են բոլոր ժամանակների մեծագույն դրամատուրգ[14][16]։ 2010 թվականին Շրջանային խորհուրդը 298,000 եվրո է ծախսել զբոսաշրջության խթանման համար[17]։ 2010 թվականին Ստրատֆորը ըփոն Էյվոնն սկսել էր վերակառուցել քաղաքի պաշտոնական զբոսաշրջային կայք՝ Discover Stratford անվանմբ[18][19][20]։

Առևտրի կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կենտրոնում գտնվող Maybird առևտրի պարկը, որը տեղացիները հաճախ անվանում են «Maybird կենտրոն»[21][22] կամ պարզապես «Maybird», խոշոր առևտրային կենտրոն է[23] Բիրմինգեմ Ռոադում, գտնվում է քաղաքի կենտրոնից մոտավորապես հինգ րոպե տևողության հեռավորության վրա, ունի բազմաթիվ խանութներ և քաղաքի շատ լավ օգտագործվող տեղամսերից մեկն է։ Մայբիրդում ներկյաացված խանութներն են[24]Asda Living, B&Q, Argos, Pizza Hut, WHSmith, Subway, The Big Fish, Game, Jollyes Pet Shop, Boots, M&S Foodhall, Sports Direct, New Look, Outfit, Poundstretcher, Pets at Home, Halfords, Matalan, Next և Costa Coffee։ Խոշոր Tesco սոիպերմարկետը գտնվում է Մայբիրի հարևանությամբ[25], B&Q-ի հետևում։ Նույն ճանապարհի վրա գտնվում է Aldi խանութը։

The Rosebird կենտրոնը Շիփստոն Ռոադում տեղակայված շատ ավելի փոքր առևտրի կենտրոն է և ներառում է մեծ Waitrose սուպերմարկետը[26], Կենդանիների անկյուն[27], ընտանի կենդանու խանութ և Rosebird Centre դեղատունը։ Դեղատունը ծառայում է նաև որպես բժշկական կենտրոն, որը գործում է որպես Alcester Road-ի գլխավոր Rother House բժշկական կենտրոնի մասնաճյուղ[28]։ Շուտով Rosebird կենտրոնում բացվելու է "Avonvale Անասնաբուժական կենտրոն"-ը[29]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Ստրատֆորդ ըփոն Էյվոնի բնակչությունը 27,445[30] մարդ էր կազմումը, որը 2007 թվականի համեմատությամբ աճել է (25,505)[31]։ Քաղաքի բնակչությունը կառավարության որոշումից հետո նախատեսվում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ավելացնել, եթե հաստատվի Շոթերիում 800 նոր բնակարան կառուցելու պլանը, ուրում ներառված է նաև ռելիեֆի համար նոր ճանապարհներ կառուցելու պլանը[32][33]։ Բնակչության թվի ավելացման համար նաև նախատեսվում է 500-ից ավել տներ կառուցել Ստրատֆորդի Բիշոփտոնի տարածքով[34], և 270 տուն Լոքսլեյ Ռոադում[35]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Town population 2011». Neighbourhood Statistics. Office for National Statistics. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  2. «Stratford-on-Avon District Council: Living in the District». Stratford.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
  3. «2009 Ward Population Estimates for England and Wales, mid-2007». Neighbourhood Statistics. Office for National Statistics. 2009 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. 4,0 4,1 «Case Study - Stratford-upon-Avon» (PDF). ocr.org.uk. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. 5,0 5,1 5,2 Lambert, Tim. «A History of Stratford Upon Avon». www.localhistories.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  6. «Reverting back to another language no-no | OxfordWords blog». OxfordWords blog. 2011 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  7. «Stratford-Upon-Avon - York Tutors». York Tutors. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «The borough of Stratford-upon-Avon: Introduction and architectural description | British History Online». www.british-history.ac.uk. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Gillingham, John. «Stratford-upon-Avon 800th Anniversary Guide». www.stratford-upon-avon.co.uk. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  10. Holt, Richard; Rosser, Gervase (2014 թ․ հունիսի 23). «The Medieval Town in England 1200-1540». books.google.co.uk (անգլերեն). Routledge. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  11. «Stratford-upon-Avon Tourist Information and Travel Guide England UK». www.cotswolds.info. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  12. «Historic Spine Webpage». www.stratfordsociety.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  13. «About Stratford Upon Avon Markets | Stratford Markets». www.stratfordmarkets.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  14. 14,0 14,1 Council, Stratford-on-Avon District. «Tourism: Stratford-on-Avon District Council». www.stratford.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  15. «http://www.stratford.gov.uk/localplan/ELECTRONIC/Section7.pdf» (PDF). stratford.gov.uk. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  16. «William Shakespeare». BBC. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
  17. Stratford District Council still committed to tourism Media release, 31 March 2010
  18. Stratford District Council launches new initiatives to promote tourism Media release, 8 November 2010
  19. Tourist Office Opens Media release, 12 May 2010
  20. Stratford Tourist Information Centre moving back to Bridgefoot Media release 19 October 2011
  21. «SportsDirect.com > Stores».
  22. «Boots Stratford Upon Avon The Maybird Centre – Store Locator – Boots».
  23. «Contact  :: Maybird Shopping Centre». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  24. «The Park  :: Maybird Shopping Centre». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  25. M.J. Foskett. «Tesco Stratford Upon Avon Superstore opening times and store details».
  26. «Waitrose Stratford-upon-Avon – Branch Finder». Waitrose Limited.
  27. «Pet Shops Stratford upon Avon – Pets Corner Pet Shop in Stratford upon Avon – Pets Corner».
  28. «Rother House Medical Centre».(չաշխատող հղում)
  29. «Stratford surgery».
  30. «Town population 2011». Neighbourhood Statistics. Office for National Statistics. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  31. «2009 Ward Population Estimates for England and Wales, mid-2007». Neighbourhood Statistics. Office for National Statistics. 2009 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
  32. «Shottery 800 homes plan given go ahead». BBC News. 2012 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  33. «Shakespeare trust votes to sell land for houses». BBC News. 2015 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  34. Smith, Chris (2016 թ․ օգոստոսի 18). «Five hundred homes at Bishopton get go-ahead - Stratford Herald». Stratford Herald. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  35. «Arden Heath Farm, Stratford-upon-Avon - David Tucker Associates». dtatransportation.co.uk. 2016 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]