Ստոիկը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստոիկը
անգլ.՝ The Stoic
ՀեղինակԹեոդոր Դրայզեր
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
ՇարքՑանկության եռերգություն
ՆախորդՏիտանը (վեպ)
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչDoubleday
Հրատարակման տարեթիվ1947

Ստոիկը (անգլ.՝ The Stoic), ամերիկացի գրող Թեոդոր Դրայզերի վեպը՝ կազմված 1947 թվականին։ Հեղինակի Ցանկության եռերգություն[1] վիպաշարի վերջին՝ ավարտուն վեպը։ Վեպը Չարլզ Յորքսի կյանքի մասին է, որտեղ նկարագրվում է այդ գործարարի կյանքի վերջին տարիները։ Վեպն անավարտ է մնացել և լույս է տեսել միայն հեղինակի մահից հետո[2]։

Դրայզերը 1914 թվականին Տիտանը վեպի լույս տեսնելուց հետո երկար ժամանակ դադար տվեց երրորդ մասն ստեղծել և վերսկսեց ստեղծագործել 1922 թվականին։ 1926 թվականին նա գնում է Լոնդոն՝ ֆինանսիստ Չարլզ Յորքսի մասին տեղեկություններ հավաքելու։ 1932 թվականին Դրայզերը ինտենսիվորեն աշխատում է վեպի վրա՝ գրելովստեղծագործության մոտ 2/3 մասը, բայց արդյունքում ավարտեց այն 1945 թվականին՝ իր մահից մի քանի օր առաջ։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիկագոյում հաջողության չհասնելուց հետո, երբ մրցակիցները թույլ չտվեցին նրան երկարաձգել տրանսպորտային կոնցեսիաները, Կաուպերվուդը գործունեություն շարունակում է Լոնդոնում՝ որոշելով զբաղվել մետրոպոլիտենի գծակայանների կառուցմամբ։ Կաուպերվուդին հաջողվում է ստանալ լորդ Սթեյնի օգնությունը, ով լայն կապեր ուներ Անգլիայում։

Բերենիս Ֆլեմինգը համաձայնում է դառնալ Կաուպերվուդի սիրուհին։ Կաուպերվուդը նաև սիրային կապեր է հաստատում իր 20-ամյա բարեկամուհու՝ Լորն Մերիսի հետ (նրա նախատիպը Յորքսի բարեկամուհի Էթել Յորքսն է)[3], որը չի հանգեցնում Բերենիսի հետ կապերի խզմանը։ Բայց Բերենիսը մտածում է փոխադարձ պատասխանել՝ կապվելով լորդ Սթեյնի հետ, ով հետաքրքրվում էր նրանով։

Բերենիսի հետ Անգլիայում հանգստանալու ժամանակ, Կաուպերվուդը հիվանդանում է երիկամների հիվանդությամբ։ Վիրաբույժները վախենում են, որ նա չի ապրի մեկ տարուց ավելի։ Կաուպերվուդը հասկանում է, որ անխուսափելի է կամքի ուժ գտնել ֆինանսական գործերով զբաղվելու համար։ ԱՄՆ մեկնելու ճանապարհին շոգեքարշում նրա մոտ երիկամների ցավեր են սկսվում։ Կաուպերվուդը տեղափոխվում է հիվանդանոց։ Էյլինի և Բերենիսի հետ խոսելուց հետո նա մահանում է։ Բերենիսը մեկնում է Հնդկաստան։ Էյլինը մահանում է։ Բերենիսը, յոգայի դպրոց հաճախելով, աղքատների համար հիվանդանոց է հիմնում և աշխատում է որպես բուժքույր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դրայզեր Թեոդոր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
  2. Thomas P. Riggio. Biography of Theodore Dreiser Արխիվացված 2010-07-10 Wayback Machine // University of Pennsylvania Library
  3. Pizer D. The Novels of Theodore Dreiser: A Critical Study. U of Minnesota Press, 1976. ISBN 0816607680