Չարլզ Յորքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Յորքս

Չարլզ Թայսոն Յորքս , (անգլ.՝ Charles Tyson Yerkes, 1837 հունիսի 25, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա - 1905 դեկտեմբերի 29) ամերիկացի գործարար, մեծ դեր է խաղացել Չիկագոյի և Լոնդոնի հասարակական տրանսպորտի մշակման ու զարգացման մեջ։ Նրա կյանքի պատմությունը հիմք է հանդիսացել Թեոդոր Դրայզերի Ցանկությունների եռերգություն գրքի համար, ներառում է Ֆինանսիստը (1912), Տիտան (1913) և Ստոիկ (1925) վեպերը։

Կենսագրություն[խմբագրել]

Վաղ տարիներ[խմբագրել]

Չարլզ Յորքսը ծնվել է 1837 թվ.-ի հունիսի 25-ին Փենսիլվանիա նահաանգի Նոթերն Լիբերթիս (Northern Liberties) քաղաքում։ Նրա մայրը մահացել է ծննդաբերության տենդից, երբ Չարլզը 5 տարեկան էր։ Կարճ ժամանակ անց նրա հայրը ամուսնացել է ոչ քվակերուհու հետ և արտաքսվել Ընկերախմբից (քվակերների ինքնանվանումներից մեկը)։ Ֆիլադելֆիայի Կենտրոնական բարձրագույն վարժարանի երկամյա դասընթացների ավարտից հետո, դեռ 17 տարեկան հասակում, Չարլզ Յորքսը բացել է իր սեփական բրոքերային ընկերությունը և միացել Ֆիլադելֆիայի ֆոնդային բորսային։

Արտաքին հղումներ[խմբագրել]