Ստիվեն Կոուլ Կլինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստիվեն Կլին

Ստիվեն Կոուլ Կլինի, կամ Կլեյնի (Stephen Cole Kleene) (1909- 1994, ), ամերիկացի մաթեմատիկոս և տրամաբան, ալգորիթմների տեսության հիմնադիրներից։ Վիսքոնսինի համալսարանի պրոֆեսոր (1948-ից)։ 1930-ական թթ. ապացուցել է ռեկուրսիվ ֆունկցիաների տեսության հիմնական թեորեմները (այդ թվում համընդհանուր ֆունկցիայի մասին, անշարժ կետի մասին)։ Սահմանել և հետազոտել է կոնստրուկտիվ տրամաբանության ձևայնացումը ալգորիթմի ճշգրտված գաղափարի հիման վրա (1945) և ինտուիցիոնիստական մաթեմատիկայի ձևայնացած տրամաբանա-մաթեմատիկական համակարգը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png