Ստեփան Պուչինյան
Ստեփան Պուչինյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1927 |
Ծննդավայր | Բաթում, Վրացական ԽՍՀ |
Մահացել է | հոկտեմբերի 15, 2018 (90 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Գործունեության տարիներ | 1965-2011 |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր դերասան սցենարիստ հնչյունային ռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0699793 |
Ստեփան Ֆիլիպի Պուչինյան (նոյեմբերի 28, 1927, Բաթում, Վրացական ԽՍՀ - հոկտեմբերի 15, 2018, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, հնչյունային ռեժիսոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (հոկտեմբերի 18, 1991), ՌԴ ժողովրդական արտիստ (1997)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեփան Պուչինյանը ծնվել է 1927 թվականին Բաթումում։ 1950 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի տնտեսագիտական ֆակուլտետը, այնուհետև 1966 թվականին՝ ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Յակով Սեգելի արվեստանոցը։ 1950-1964 թվականներին եղել է Մ․ Գորկու անվան կինոստուդիայի տնօրենը, իսկ 1964 թվականից նույն կինոստուդիայի ռեժիսորը[1]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2010 | Ոսկե ձկնիկը N քաղաքում |
1991 | Հսկաներն օվկիանոսում |
1986 | Մադամ Վոնգի գաղտնիքները |
1983 | Քրեական հետախուզության պետի կյանքից |
1979 | Ամուսնության օրը պետք է ճշտվի |
1976 | Ամենագեղեցիկ ձին |
1972 | Հարձակում |
1969 | Պատմություն չեկիստի մասին |
Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2010 | Ոսկե ձկնիկը N քաղաքում | խաբեբաների հաճախորդ |
1991 | Հսկաներն օվկիանոսում | Գուրգեն Մկրտչյան |
1986 | Մադամ Վոնգի գաղտնիքները | խորհրդային նավաստի |
1983 | Քրեական հետախուզության պետի կյանքից | դրվագ |
1979 | Ամուսնության օրը պետք է ճշտվի | վազորդ |
1976 | Հրեղեն մանկություն | դրվագ |
1975 | Քաղաքացիները | բազմազավակ հայր |
1970 | Տափաստանի խուտորը | դրվագ |
1965 | Белка в колесе |
Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1991 | Հսկաներն օվկիանոսում |
Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2010 | Ոսկե ձկնիկը N քաղաքում |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ստեփան Պուչինյանի մասին Էյ Վի Փրոդաքշն կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Կատեգորիաներ:
- Նոյեմբերի 28 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Բաթում քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 15 մահեր
- 2018 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հայ կինոռեժիսորներ
- Հայ դերասաններ
- Հայ սցենարիստներ
- Հայ պրոդյուսերներ