Սպիտակ ամուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովորական ամուր
Grass-Carp1web.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ընտանիք Ծածանաձկներ
Լատիներեն անվանում
Ctenopharyngodon idella

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Սպիտակ ամուր (լատ.՝ Ctenopharyngodon idella), ծածանաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստան ներմուծվել է 1960 թվականին (սպիտակ հաստաճակատի հետ), հետագայում պարբերաբար բազմացվել արհեստ, ճանապարհով։ Երբեմն հանդիպում է նաև Արաքս, Ախուրյան, Մեծամոր, Հրազդան գետերում ու նրանց ջրերով սնվող ջրանցքներում, որտեղ պատահականորեն ներթափանցում է ձկնային տնտեսություններից։ Բնակվում է դանդաղահոս խոր գետերում ու լճերում։ Ջերմասեր է։ Խոշոր ձուկ է։ Մարմինն իլիկանման է, երկարությունը՝ 40-45 (երբեմն՝ մինչև 85) սմ, զանգվածը՝ 16 կգ և ավելի։ Որովայնի վրա ողնուցը բացակայում է։ ճակատը լայն է, բերանը՝ կիսաստորին՝ առանց բեղիկների։ Թեփուկները համեմատաբար խոշոր են, կողագծում՝ 42-45 հատ։ Ալանային ատամները մեծ են, երկշարք՝ կողքերից սեղմված, սղոցաեզր պսակով՝ հարմարված կոշտ բուս, սնունդը մանրելուն։ Պոչային լողակը խոր կտրվածքով է։ Մեջքային լողակը և հետնալողակը կարճ են՝ համապատասխանաբար՝ 10 և 11 ճառագայթներով։ Մեջքը և գլխի վերին մասը մուգ կանաչից կանաչասև են, կողքերը՝ մոխրականաչավուն՝ ոսկեգույն նրբերանգով։ Փորիկը սպիտակավուն է կամ դեղնավուն։ Մարմնի թեփուկներից յուրաքանչյուրի արտաքին մասում կա մուգ եզրաշերտ։ Լողակները մոխրագույն են։ Սեռահասուն է դառնում 4-8 տարեկանում (կախված միջավայրի ջերմաստիճանից)։ ՀՀ բնական ջրակալներում բազմացում դեռևս չի արձանագրվել։ Կարող է բազմանալ միայն ձկնաբուծարաններում՝ հատուկ պայմաններում (հատկապես բարձր ջերմաստիճան ի' 22-26 °C դեպքում)։ Բեղունությունը հասնում է 100-800 հազար ձկնկիթի։ Ձկնկիթը պելագիալ է, թափանցիկ։ Ձվադրման պահին տրամագիծը 1,2-1,4 մմ է, բեղմնավորվելուց հետո՝ մինչև 4,5-5,3 մմ. Ձկնկիթի զարգացումը կարճատև է՝ 32-40 ժ 7 օրական թրթուրներն անցնում են ակտիվ սննդառության։ Մինչև 6-10 սմ Երկարության հասնելը սնվում են պլանկտոնային կենդանիներով, այնուհետև՝ բույսերով (ջրային, մերձջրային ու ցամաքային)։ ՀՀ կարպային տնտեսություններում աճեցվող ամեևաբազմաքանակ ձկնատեսակներից է։ Հիմնականում աճեցվում է Արարատյան դաշտի մի շարք ձկնային տնտեսություններում։ Ունի արդունաբերական մեծ նշանակություն։ Կարող է օգտագործվել նաև որպես կենսաբանական պայքարի միջոց՝ ջրամբարներն ավելորդ բուսակալումից մաքրելու համար, քանի որ 1 կգ քաշաճի համար սովորական ամուրը օգտագործում է մինչև 30-70 կգ ջրային բույսեր։

Պատկերասրահ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png