Սոֆյա Խիտարովա
Սոֆյա Խիտարովա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1908 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | անհայտ |
Մասնագիտություն | խմբագիր, հեղինակ և թարգմանչուհի |
Կրթություն | Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան |
Սոֆյա Մովսեսի Խիտարովա, հեղինակ, խմբագիր, թարգմանիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոֆյա Խիտարովան ծնվել է 1908 թվականի ապրիլի 6-ին Թիֆլիսում։ Ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Գրականագիտական հոդվածներով պարբերական մամուլում հանդես է եկել 1930-ական թվականների երկրորդ կեսից։ Զբաղվել է խորհրդային բազմազգ գրականության ուսումնասիրությամբ և պրոպագանդայով։ Որպես հեղինակ և գիտխմբագիր՝ մասնակցել է Մոսկվայի համաշխարհային գրականության ինստիտուտի կողմից լույս ընծայված «ՍՍՀՄ ժողովուրդների գրականության զարգացման խնդիրները», «Ազգայինն ու ինտերնացիոնալը սովետական գրականության մեջ», «Սովետական վեպը», «Սովետական բազմազգ գրականության պատմություն» (6 հատորով) և ուրիշ աշխատությունների հրատարակություններին։
Ռուսերեն առանձին գրքերով լույս են տեսել նրա Ստեփան Զորյանին (Մոսկվա, 1960), Հովհաննես Հովհաննիսյանին (Մոսկվա, 1965) նվիրված մենագրությունները[1][2], «Նոր բնագծերում» (մեր օրերի բազմազգ արձակի մասին, հեղինակակից՝ Ն. Վորոբյովա, Մոսկվա, 1974), «Գրականությունների ոճական որոնումներն ու փոխներգործությունը» (Մոսկվա, 1976) աշխատությունները։
Գրականագիտական աշխատանքներին զուգընթաց զբաղվել է թարգմանությամբ։ Հայերենից ռուսերեն է թարգմանել Րաֆֆու «Խենթը», «Ոսկի աքաղաղ» վեպերը, «Հարեմ» և այլ պատմվածքներ, Նար-Դոսի, Գաբրիել Սունդուկյանի, Ակսել Բակունցի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Ստեփան Զորյանի, Անահիտ Սահինյանի և ուրիշ հայ հեղինակների գործեր։
Սոֆյա Խիտարովայի և Գ. Լոմիձեի խմբագրությամբ ռուսերեն լույս է տեսել «Սովետական բազմազգ վեպը» աշխատությունը (Մոսկվա, 1985)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Хитарова, Софья Мосесовна - Поэзия Иоаннисиана [Текст] - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Хитарова, Софья Мосесовна (1968 թ․ հունվարի 1). Поэзия Иоаннисиана (ռուսերեն). Сов. писатель,.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խաչատրյան Հ. Հ., Գրական տեղեկատու։ Հայաստանի սովետական գրողների միության անդամներ, 1934-1986։ Երևան, Սովետակակն գրող, 1986, 624 էջ։