Սուրեն Շտիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Շտիկյան
Ծնվել էօգոստոսի 14, 1930(1930-08-14)
Երևան, ԽՍՀՄ
Մահացել է1996
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)Հայֆիլմ, Պիոներ կանչ և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1954) և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ

Սուրեն Արշավիրի Շտիկյան (օգոստոսի 14, 1930(1930-08-14), Երևան, ԽՍՀՄ - 1996), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980, «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար)։ Ղևոնդ Ալիշանի անվան հոբելյանական մրցանակի դափնեկիր (1970)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1971 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Շտիկյանը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 14-ին, Երևանում, Վանից գաղթած Արշավիրի և շատախցի Իսկուհու ընտանիքում։ 1946 թվականին ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտ[1], սակայն մեկ տարի անց ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ 1953 թվականին աշխատանքի է ընդունվել «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես թարգմանիչ։ 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1954-1957 թվականներին որպես ոճաբան աշխատել է «Պիոներ կանչ» թերթի խմբագրությունում, միաժամանակ սովորել է (հեռակա) ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1957 թվականից գիտաշխատող է նույն ինստիտուտում։ 1961 թվականին «Ղևոնդ Ալիշանի հայրենասիրական պոեզիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Հրատարակության է պատրաստել և ծանոթագրել Ցոլակ Խանզադյանի «Հոդվածների ժողովածու» գիրքը (Երևան, 1963) և Ղևոնդ Ալիշանի «Նամակներ»-ը (Երևան, 1969)[2]։ ԽՄԿԿ անդամ 1960 թվականից։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղևոնդ Ալիշանի հայրենասիրական պոեզիան։ Ս. Շտիկյան։ Խմբագիր՝ Ա. Մ. Ինճիկյան, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1959, 100 էջ։
  • Ալիշանի հայրենասիրական քնարը։ Ս. Շտիկյան։ Խմբագիր՝ Ա. Մ. Ինճիկյան, Երևան, Հայկական ՍՍՌ կուլտուրայի մինիստրության № 6 տպարան, 1960, էջ 22։
  • Художественное наследие Гевонда Алишана (автореферат)։ Ս. Շտիկյան։ Երևան, Պետական համալսարանի հրատարակչություն, 1961, 18 էջ։
  • Ցոլակ Խանզադյան‚ Հոդվածների ժողովածու։ Տեքստը պատրաստեց և ծանոթագրեց Ս. Շտիկյանը, խմբագիր՝ Հ. Ա. Համբարձումյան, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1963, 273 էջ։
  • Ալիշանի գեղարվեստական ստեղծագործությունը։ Ս. Շտիկյան։ Խմբագիր՝ Ա. Ղ. Լուսենց‚ Երևան‚ Հայաստան հրատարակչություն‚ 1967‚ 217 էջ։
  • Ղևոնդ Ալիշան. նամակներ։ Տեքստը‚ առաջաբանը և ծանոթագրությունները Ս. Շտիկյանի‚ խմբագիր՝ Ս. Ս. Տարոնցի‚ Երևան‚ 1969‚ ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն‚ 275 էջ[3]։
  • Հայ նոր գրականության ժամանակագրություն (1801-1850)։ Ս. Շտիկյան։ Խմբագիր՝ Հ. Մ. Դավթյան‚ Երևան‚ Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն‚ 1973‚ 352 էջ[4]։
  • Ալիշանը ժամանակակիցների հուշերում։ Ս. Շտիկյան‚ խմբագիր՝ Մ. Ս. Թերզյան‚ Երևան‚ 1974‚ 260 էջ[5]։
  • Ղևոնդ Ալիշան. Երկեր‚ բնագիրը‚ առաջաբանն ու ծանոթագրությունները Ս. Շտիկյանի‚ Երևան‚ «Սովետական գրող»‚ 1981‚ 397 էջ։
  • Հայ նոր գրականության ժամանակագրություն (1851-1865)։ Ս. Շտիկյան‚ խմբագիր՝ Հ. Մ. Դավթյան‚ Երևան‚ ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն‚ 1983‚ 540 էջ։
  • Վազգեն Առաջին‚ Հայրապետ Հայոց. Համառոտ տարեգրություն (1908-1955)։ Ս. Շ. Վանեցի‚ Էջմիածին‚ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տպարան‚ 1986‚ 320 էջ։
  • Վազգեն Առաջին Կաթողիկոս Ամենայն Հայոց. Ժամանակագրություն։ Ս. Շ. Վանեցի‚ Էջմիածին‚ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տպարան‚ 1990‚ 113 էջ։
  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատենագիտությունը։ Սուրեն Շ. Վանեցի‚ Էջմիածին‚ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տպարան‚ 1995‚ 208 էջ։
  • Հայ նոր գրականության ժամանակագրություն (1865-1875)։ Ս. Շտիկյան‚ խմբագիր՝ Լ. Գ. Մուրադյան‚ Երևան‚ Հայաստանի ԳԱ հրատարակչություն‚ 1991‚ 667 էջ[6]։
  • Դատապարտվածի օրագիրը։ Ս. Շտիկյան-Վանեցի‚ Երևան‚ ԵՊՀ հրատարակչություն‚ 2016‚ 52 էջ։
  • Ղևոնդ Ալիշան. Նվագներ, կազմեց և առաջաբանը գրեց Արամ Ինճիկյան, բառարանը կազմեց՝ Սուրեն Շտիկյան, խմբագիր՝ Ս. Ս. Տարոնցի, Երևան, Հայպետհրատ, 1957, 108 էջ։
  • Հովհան Վանանդեցի‚ Ժամանակագրություն, Հայ նոր գրականության պատմություն, հ.1, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1961, էջ 151, 529։
  • Ժամանակագրություն, Հայ նոր գրականության պատմություն, հ. 2, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1962, էջ 493։
  • Ժամանակագրություն‚ Հայ նոր գրականության պատմություն‚ հ. 3‚ Երևան‚ ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն‚ 1964‚ էջ 729։
  • Ժամանակագրություն‚ Հայ նոր գրականության պատմություն‚ հ. 4‚ Երևան‚ ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն‚ 1972‚ էջ 747։
  • Ժամանակագրություն‚ Հայ նոր գրականության պատմություն‚ հ. 5‚ Երևան‚ ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն‚ 1979‚ էջ 97։
  • Վազգեն Ա Կաթողիկոս. Գալիքի տեսիլքով (Ուսումնասիրություններ‚ հոդվածներ‚ ուղեգրություններ (1933-1954) )‚ կազմեցին Ս. Շ. Վանեցին‚ Պ. Հակոբյանը‚ Պ. Շահբազյանը‚ Էջմիածին‚ Մայր Աթոռ Ս.Էջմիածնի տպարան‚ 1988‚ 330 էջ։
  • Վազգեն Ա Կաթողիկոս. Գալիքի տեսիլքով (ուսումնասիրություններ‚ հոդվածներ)‚ գիրք 2‚ կազմեց Ս. Շ. Վանեցի‚ խմբագիր՝ Պ. Շահբազյան‚ Էջմիածին‚ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տպարան‚ 1993, 163 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՍՈՒՐԵՆ ՇՏԻԿՅԱՆ - Կենսագրություն». kalantarian.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  2. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 355-356
  3. Շտիկյան, Սուրեն Արշավիրի (1969). Ղեվոնդ Ալիշյան։ նամակներ. Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն.
  4. Շտիկյան, Սուրեն (1973). Հայ նոր գրականության ժամանակագրություն, 1800-1850. Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն.
  5. Shtikian, Suren Arshaviri (1974). Alishaně zhamanakakitsʻneri husherum (արաբերեն). Hayastan.
  6. Շտիկյան, Սուրեն Արշավիրի (1991). Հայ նոր գրականության ժամանակագրություն (1865-1875). ՀԳԱ հրատ. ISBN 9785808002692.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Շտիկյան» հոդվածին։