Սուն Ցզի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուն Ցզի (չինարեն` 孫子, պարզեցված չինարեն` 孙子), չինացի ռազմական տեսաբան և մտածող (մ.թ.ա. 6-5-րդ դար), «Երկ ռազմարվեստի մասին» գրքի հեղինակ: Սուն Ցզիի կյանքի և գործունեության մասին տեղեկությունները սակավ են և առասպելական բնույթի: Ավանդվում է, որ նա իբր եղել է չինական Ու իշխանության զորավար, հաջողությամբ ղեկավարել է 30 հազարանոց բանակ և տարել բազմաթիվ փայլուն հաղթանակներ:
Սուն Ցզիի երկը բաղկացած է 13 գլխից, որից յուրաքանչյուրը (բացի 12-րդից) ունի ծանոթագրությունների բաժին։ «Երկ ռազմարվեստի մասին» գիրքը հայերեն է թարգմանվել (ոչ բնագրից, այլ ռուսերեն թարգմանությունից) և լույս տեսել 2006 թվականին, և վերահրատարակվել 2007 թվականին` «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կողմից:
Արտաքին հղումներ [խմբագրել]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝