Սուլուգունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուլուգունի պանիր

Սուլուգունի (վրաց.` სულუგუნი, մերգր.` სელეგინ, աբխ.` ашә, ашәлагәан), վրացական ազգային աղաջրած պանրի տեսակ: Պատրաստվում է կովի պաստերիզացված կաթից` պանրային եղանակի հալեցման եղանակով: Աղադրումից հետո օգտագործում են թարմ վիճակում: Սուլուգունիները, որպես կանոն, պետք է ունենան կիսափափուկ կազմություն, առաձգական շերտավոր կառուցվածք, հաճելի կաթնաթթվային համ, գույնը` սպիտակից մինչև բաց դեղին: Աչքեր չունի, կարող են նկատվել ճեղքաձև դատարկություններ: Արտադրվում է 0,3-ից 1,5 կգ քաշ ունեցող բլիթների տեսքով:

Սովորաբար վաճառվում են վակուումային պոլիմերային թաղանթի մեջ փաթեթավորված:

Սուլուգունիները լայն կերպով օգտագործվում են որպես նախուտեստ, ինչպես նաև պիցցա, խաչապուրի, տաք բուտերբրոդներ պատրաստելու համար:

Բաղադրությունը [խմբագրել]

Բաղադրիչը  %
յուղի պարունակությունը չոր նյութերում 45-50 %
ջուր 46-50 %
աղ 1,0-2,0 %

Աղբյուրներ [խմբագրել]