Սոս Սիսակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիսակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սոս Սիսակյան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1936(1936-10-25)
ԾննդավայրԴարղալու, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 2, 2014(2014-07-02) (77 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1961)
Մասնագիտությունբժիշկ և կենսաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1986) և պրոֆեսոր (1987)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
ԶավակներՀմայակ Սիսակյան

Սոս Հմայակի Սիսակյան (հոկտեմբերի 25, 1936(1936-10-25), Դարղալու, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 2, 2014(2014-07-02))[1], հայ բժիշկ-կենսաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1987)։

Սրտաբան Հմայակ Սիսակյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոս Սիսակյանը ծնվել է 1936 թվականին Արարատի շրջանի Այգեզարդ գյուղում։ 1961 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը[2]։ 1970 թվականից աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական կենսաբանության և գենետիկայի ամբիոնում, 1988 թվականից՝ վարիչ։

Սոս Սիսակյանի հուշատախտակը Երևանի Նալբանդյան 47 հասցեում[3]

Աշխատանքները վերաբերում են փորձարարական պայմաններում սրտամկանի ինֆարկտի ժամանակ արյան մազանոթային համակարգում տեղի ունեցող փոփոխություններին և նրանց շտկման ուղիների որոնմանը։ Մշակել և ներդրել է սրտամկանի արյան մազանոթային համակարգի մանրադիտակային հայտնաբերման և նրա ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրման նոր եղանակ։ Հեղինակ է ուսումնամեթոդական ձեռնարկների ու դասագրքերի[4]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընդհանուր և բժշկական գենետիկայի դասընթաց։ Դասագիրք։ Երևան։ Ա. հ., 1997 (համահեղինակ)։
  • Ընդհանուր և բժշկական կենսաբանություն։ Երևան։ Զանգակ-97, 2002։
  • Ընդհանուր և բժշկական կենսաբանություն։ Դասագիրք բժշկական համալսարանի ուսանողների համար։ Երևան։ Զանգակ-97, 2004 (համահեղինակ)։
  • Ընդհանուր և բժշկական կենսաբանություն։ Երևան։ Զանգակ-97, 2005։
  • Ընդհանուր և բժշկական կենսաբանություն։ Երևան։ Զանգակ-97, 2006։
  • Ընդհանուր և բժշկական կենսաբանություն։ Երևան։ Զանգակ-97, 2007։
  • Ընդհանուր և բժշկական կենսաբանություն։ Երևան։ Զանգակ-97, 2008։
  • Ընդհանուր և բժշկական կենսաբանություն։ Երևան։ Զանգակ-97, 2012։
  • Կենսաբանություն։ Կենդանի օրգանիզմների բազմազանությունը։ Երևան։ Տիգրան Մեծ, 2007։
  • Կենսաբանություն։ Բույսեր, բակտերիաներ, սնկեր, քարաքոսեր, կենդանիներ։ Երևան։ Առերեսում-Անի, 1999 (համահեղինակ)։
  • Կենսաբանություն։ Բույսեր։ Դասագիրք հանրակրթական դպրոցների 5-րդ դասարանի համար։ Երևան։ Առերեսում-Անի, 1999 (համահեղինակ)։
  • Կենսաբանություն բուհ ընդունվողների համար։ Երևան։ Գրիգոր Տաթևացի, 2011, Երևան։ Գրիգոր Տաթևացի, 2011։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մահացել է պրոֆեսոր Սոս Սիսակյանը». doctors.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Նալբանդյան 47 հասցեում բացվել է անվանի բժիշկ-գիտնական Սոս Սիսակյանի հուշատախտակը». nt.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  4. Հայ գիրք, Սոս Սիսակյան