Հմայակ Սիսակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիսակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հմայակ Սիսակյան
Ծնվել էմայիսի 13, 1969(1969-05-13) (54 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1992) և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (հուլիսի 1, 1992)[1]
Մասնագիտությունբժիշկ, սրտաբան և հետազոտող
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[2] (2001)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[3]
Ծնողներհայր՝ Սոս Սիսակյան

Հմայակ Սոսի Սիսակյան (մայիսի 13, 1969(1969-05-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2001 թ.), պրոֆեսոր (1993 թ.):

Բժիշկ, կենսաբան Սոս Սիսակյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմայակ Սիսակյանը ծնվել է 1969 թվականին Երևանում։ 1992 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը[4]։ 2001 թվականին Մոսկվայի Սեչենովի անվան ակադեմիայում պաշտպանել է գիտական թեզ «Միոկարդիալ ռեմոդելավորման կլինիկական և պաթոգենետիկ բնութագրերը իդիոպաթիկ դիլատացիոն կարդիոմիոպաթիայի դեպքում» թեմայով և ստացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1994-2002 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների № 1 ամբիոնի դոցենտ, 2002-2004 թվականներին՝ ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների ախտանշանագիտության ամբիոնի, 2004 թվականից N 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբանության կլինիկայի ղեկավար[5], 2000 թվականից Ուլտրաձայնային համալսարանական ուսումնական կենտրոնի համահիմնադիր և համաղեկավար (Թոմաս Ջեֆերսոն համալսարանական կլինիկայի մասնաճյուղ, Ջեֆերսոնի ուլտրաձայնային հետազոտության ուսումնական կենտրոն, Ֆիլադելֆիա), 2002 թվականից՝ ԵՊԲՀ Անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ[6], 2007 թվականից Նոր հայկական բժշկական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ[7]։

Աշխատանքները վերաբերում են կարդիոմիոպաթիայի ժամանակ սրտամկանի կառուցվածքային ձևափոխման (վերամոդելավորման) առանձնահատկություններին և սիրտանոթային համակարգի վրա կենսաբանական ակտիվ նյութերի հորմոնալ գործոնների ազդեցությանը։ Հեղինակ է մի շարք բուհական ուսումնամեթոդական ձեռնարկների, գիտական հոդվածներ է տպագրել միջազգային ամսագրերում, զեկույցներով հանդես է եկել միջազգային համաժողովներում[8]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկայի սրտաբանական ընկերակցություն
  • Հայաստանի սրտաբանական ընկերակցության խորհրդի անդամ
  • Եվրոպական սրտաբանական ընկերակցություն
  • Սրտային անբավարարության ընկերակցություն
  • Եվրոպայի սրտաբանների միության էխոկարդիոգրաֆիայի ընկերակցության անդամ
  • Հյուսիսային ամերիկայի ռադիոլոգիական միություն
  • Ռուսական սրտաբանական ամսագրի խմբագրակազմի անդամ
  • «Ռուսաստանի սրտաբանական ամսագիր» (ռուսերեն) հանդեսի խմբագրական խորհրդի անդամ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի պետական բԺշկական համալսարանի ոսկե մեդալ, 2005 թ., 2010 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ORCID Public Data File 2020 — 2020. — doi:10.23640/07243.13066970.V1
  2. https://www.vorak.am/ru/person/sisakyan-hmayak-sos
  3. ORCID Public Data File 2020 — 2020. — doi:10.23640/07243.13066970.V1
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  5. «Հմայակ Սիսակյան». www.med-practic.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  6. Admin. «Անհետաձգելի սրտաբանության ամբիոն». www.ysmu.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.(չաշխատող հղում)
  7. «Սիսակյան Համայակ Սոսի, Սրտաբան». doctors.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  8. Admin. ««Իմ ուղին» խորագրի հյուրն է բժիշկ-սրտաբան, պրոֆեսոր Հմայակ Սոսի Սիսակյանը». www.ysmu.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.