Սոսնձակեռնեխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Turdus viscivorus 1.jpg

Սոսնձակեռնեխ (Turdus viscivorus) - կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։

Սոսնձակեռնեխի մարմնի վերին մասը մոխրագույն է, պոչի ծածկող փետուրները ունեն դեղին երանգ, թևի թափահարող փետուրները մոխրասև են, որովայնը սպիտակ է` շիկավուն երանգով և կաթիլանման մոխրասև պտերով։ Կրծքի վրա պտերն ավելի են խոշորանում, ձուլվելով մեկը մյուսին, պոչը մոխրագույն է, եզրային զույգ փետուրների ծայրերն ունեն սպիտակավուն պտեր։ Կտուցը դարչնագույն է, ոտքերը` դեղնավուն։ Քաշը` 95-142 գ, թևի երկարությունը` 142-171 մմ։

ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է, իսկ առանձին վայրերում` նստակյաց։ Բնադրման շրջանում նախապատվությունը տալիս է սաղարթավոր և գիհու անտառներին։ Գրանցված է Արագածում, Փամբակում, Բարգուշատի լեռներում, Գուգարքում, Զանգեզուրում, Վայքում։ Փոքր քանակությամբ, նոյեմբերից մինչև ապրիլ, հանդիպում է Երևանի շրջակա այգիներում և անտառային գոտում։ Բույնը սարքում է ծառերի ճյուղերին` չոր խոտերից։ Ապրիլ-մայիս ամիսներին դնում է 4-5 վարդագույն` մոխրագույն պտերով ձվեր։ Զգույշ թռչուն է։ Երգը նման է սուլոցի։ Ամառը սնվում է միջատներով և թրթուրներով, իսկ ձմռանը` չորացած հատապտուղներով։

Տարածված է Անգլիայում, Պորտուգալիայում, Փոքր Ասիայում, Պակիստանում, հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Բայկալում, Միջին Ասիայի լեռնային շրջաններում, Պեչորայի ափերից մինչև Օբ գետը, դեպի հարավ` Ուկրաինայում, Ղրիմում, Կովկասում։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ», էջ 41. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով