Սոկոտո (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոկոտո
Սոկոտո
ԵրկիրՆիգերիա Նիգերիա
ԿարգավիճակՆիգերիայի նահանգ
Մտնում էՆիգերիա
ՎարչկենտրոնՍոկոտո (քաղաք)
Օրենսդրական մարմինSokoto State House of Assembly?
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն4 998 090 մարդ (2016)[1]
Տարածք25 973 կմ²
Հիմնադրված էփետրվարի 3, 1976 թ.
Սահմանակցում էZamfara State? և Kebbi State?
Ժամային գոտիUTC+1
ՓոխարինեցNorth-Western State?
ISO 3166-2 կոդNG-SO
Անվանված էSokoto River?
sokotostate.gov.ng

Սոկոտո[2] (անգլ.՝ Sokoto State), նահանգ Նիգերիայում։ Ըստ 2006 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 3 702 676 մարդ[3]։ Վարչական կենտրոնը Սոկոտո քաղաքն է։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգը գտնվում է սավաննայի գոտում։ Այստեղ տարին ունի երկու եղանակ՝ չոր և անձրևոտ։ Չոր եղանակն սկսվում է հոկտեմբերից և տևում մինչև ապրիլ ամիսը (իսկ երբեմն էլ՝ մինչև հունիս ամիսը)։ Անձրևային եղանակն իր հերթին մայիսից տևում է մինչև սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսները[4]։ Մեկ տարվա ընթացքում տեղումների ընդհանուր քանակը 500-ից 1300 մմ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19–րդ դարում Սոկոտոյի խալիֆայությունը տեղակայված է եղել ժամանակակից պետության տարածքում։ 1903 թվականին այդ տարածքը գրավվել է բրիտանական զորքերի կողմից՝ բարոն Ֆրեդերիկ Լուգարդի գլխավորությամբ[5]։ Ձևավորվել է Հյուսիսային Նիգերիայի գավառը, որն ընդգրկել է Սոկոտոյի այժմյան նահանգի տարածքը։ 1967 թվականին՝ Նիգերիայի անկախացումից հետո, երկիրը բաժանվել է նահանգների[4]։ 1976 թվականին տարածքային բարեփոխումների արդյունքում, Հյուսիսարևմտյան նահանգը բաժանվել է երկու՝ Սոկոտո և Նիգեր նահանգների։ 1991 թվականին նահանգից առանձնացվել է նոր նահանգ՝ Կեբին, իսկ 1996 թվականին ևս մեկը՝ Զամֆարան[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի բնակչությունը, ըստ 2006 թվականի մարդահամարի արդյունքների, կազմում է 3 702 676 մարդ։ Մարզում գերակշռում են հաուսա և ֆուլբե էթնիկ խմբերը, ինչպես նաև՝ տուարեգներ և զաբարմավաներ[4]։ Հավատացյալների մեծ մասը սուննիներ են (կան նաև շիա իսլամական փոքրամասնություններ)։

Իշխանություն և վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգը բաժանված է քսաներեք տեղական կառավարման տարածքների, նահանգապետ՝ Aminu Waziri Tambuwal[6]։

Էկոնոմիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի բնակիչների ավելի քան 80% -ը զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Հիմնականում անձնական կարիքների համար աճեցվում են կարտոֆիլ, մանիոկա, գետնընկույզ, եգիպտացորեն և բրինձ, ինչպես նաև՝ ցորեն, բամբակ, ծխախոտ և տարբեր բանջարեղեններ վաճառքի համար[7]։ Տեղաբնիկները նաև զբաղվում են ձկնորսությամբ, զարգացած են տարբեր արհեստներ, ինչպիսիք են՝ դարբնություն և կաշվե իրերի արտադրություն։

Գյուղատնտեսական արտադրանքը, ինչպես նաև՝ արաբական խեժը, որը ևս այդտեղ է արտադրվում, պահանջարկ ունեն ոչ միայն նահանգում, այլ նաև երկրի մնացած տարածքներում[7]։

Նահանգի տարածքը հարուստ է օգտակար հանածոներով։ Այստեղ արդյունահանում են ֆոսֆորիտ (լուսածնահանք), կրաքար, կաոլին, կավի տեսակներ, ավազ և այլն[7]։

Շնորհիվ այն բանի, որ, ի տարբերություն արևադարձային Աֆրիկայի շատ այլ երկրների և տարածքների, նահանգում ցեցե գոյություն չունի։ Այդտեղ շատ զարգացած է անասնաբուծությունը։ Անասունների գլխաքանակը հաշվվում է 8 միլիոն, և ըստ այս ցուցանիշի՝ նահանգը երկրում զբաղեցնում է երկրորդ տեղը[7]։

Սոկոտոյում զարգացած է ալյուրաղացման արդյունաբերությունը, լոլիկի պահածոյացման, շաքարավազի արտադրությունը, տեքստիլ արտադրանքը, սոսինձը, ինչպես նաև՝ կաշվե դաբաղումը և գործվածքների ներկումը[7]։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգում, հատկապես նրա վարչական կենտրոնում՝ Սոկոտո քաղաքում, տեղակայված են տեսարժան վայրերի և ճարտարապետական հուշարձանների մի ամբողջ շարք, որոնք պահպանվել են 19–րդ դարից՝ Սոկոտո անկախ պետության գոյության շրջանից։ Յուրաքանչյուր տարի նահանգ են այցելում հազարավոր զբոսաշրջիկներ։ Առկա են յոթ հյուրանոցներ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://nigerianstat.gov.ng/download/775
  2. Կաղապար:Ռուսերեն գիրք:Географический энциклопедический словарь
  3. Population by State and Sex National Population Comission
  4. 4,0 4,1 4,2 4,3 «About Sokoto» (անգլերեն). Sokoto State Government, Nigeria. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
  5. «British Conquest of the Sokoto Caliphate 1903» (անգլերեն). Wars of the World. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  6. «Governor's Office» (անգլերեն). Sokoto State Government, Nigeria. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Investments» (անգլերեն). Sokoto State Government, Nigeria. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
  8. «Hotels & Tourism» (անգլերեն). Sokoto State Government, Nigeria. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոկոտո (նահանգ)» հոդվածին։