Սիրամարգի պար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրամարգի պար
Սիրամարգի պարը Կամբոջայում
Սիրամարգի պարը Կամբոջայում
Ժանրժողովրդական պար
Տարածված է Չինաստան,  Մյանմա,  Կամբոջա,  Ինդոնեզիա,  Հնդկաստան,  Շրի Լանկա և  Բանգլադեշ
ՈՆՄԺRepresentative List of the Intangible Cultural Heritage of Humanity?
Սիրամարգի պարը կատարողը՝ դիմահարդարմամբ (Հնդկաստան)

Սիրամարգի պար կամ սիրամարգերի պար, ասիական ավանդական ժողովրդական պար, որը պարողների շարժման միջոցով փոխանցում է սիրամարգերի շարժման գեղեցկությունն ու նրբագեղությունը։

Ասիայում զարգացած է սիրամարգի պարի մի քանի ավանդույթ. սիրամարգի պարերը ամենատարածվածն են Չինաստանում, Մյանմայում, ինչպես նաև Կամբոջայի արևմտյան և հյուսիսային մասերում, արևմտյան Ճավայում (Ինդոնեզիա), սիրամարգի պարը տարածված է նաև Հարավային Հնդկաստանում, Շրի Լանկայում և Բանգլադեշում[1]։

2006 թվականին պարը ներառվել է Չինաստանի ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում[2]։ Ըստ չինական մեկնաբանության՝ պարը բարության, իմաստության, գեղեցկության, հաջողության և երջանկության խորհրդանիշ է[2]։

Ազգային առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրամարգը որպես Չինաստանի հարավարևմտյան Յուննան նահանգի դաի ժողովրդի տոտեմ, որը Չինաստանի էթնիկ խմբերից է, նրա մշակութային և հոգևոր ասպեկտների անբաժանելի մասն է։ Սիրամարգի պարը, որպես դաի ժողովրդի ժողովրդական պարերի մեջ ամենահայտնի և ավանդական պար, տարածված է Ժույլիում, Լյուքսիում (Դեհուն Դաի Կաչինի ինքնավար շրջան), Մենդինում, Մենգդայում (Ջինգու Դաի Յի ինքնավար շրջան), Ցանյուան Վա ինքնավար շրջանում և դաի ժողովրդի բնակության այլ շրջաններում[3][4]։ Դաի ժողովուրդը հավատում է, որ «սրբազան թռչունը» կամ սիրամարգը երջանկության և բարեհաճության խորհրդանիշ է և ներկայացված է բազմաթիվ ժողովրդական լեգենդներում։ Սիրամարգի պարը դաի ժողովրդի սիրելի պարն է, նրան բնորոշ են ժողովրդական բոլոր հատկանիշները[5]։

Սիրամարգի պարը շատ երկար պատմություն ունի և սերտորեն կապված է ազգային մշակույթի հետ։ Ցանկացած փառատոն կամ տոնախմբություն ուղեկցվում է սիրամարգի պարով, լինի դա ջրի ամենամյա փառատոնը, թե դարպասների փակման/բացման փառատոնը։

Չինաստանում կա դաի էթնիկ խմբի ավանդական սիրամարգի պարի երկու տարբեր տեսակ։ Դրանցից մեկը սիրամարգի պարն է, որի ժամանակ օգտագործում են հնդկեղեգից, մետաքսից և այլ նյութերից պատրաստված ծանր տակդիրներ, որոնք նմանակում են սիրամարգի ձգվող փետուրը։ Այդպիսի մեկ տակդիրը կարող է կշռել մինչև 20 կգ։ Այն ամրացվում է պարուհու մեջքին և գոտկատեղին։ Մեկ այլ տարբերակ է «անզեն սիրամարգի պարը», որի ժամանակ պարողները ծանր տակդիրի կարիք չունեն։ Թմբուկները սիրամարգի պարի ավանդական ուղեկցող գործիքներն են[6]։

Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիլաթամը (թամիլերեն՝ மயிலாட்டம்), որը հայտնի է նաև որպես սիրամարգի պար, կատարում են սիրամարգի հագուստով աղջիկները հնդկական Թամիլ Նադու և Կերալա նահանգներում՝ բերքահավաքի Պոնգալ փառատոնի ժամանակ[7]։

Ինդոնեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդոնեզիայում այն հայտնի է որպես սիրամարգի պար (Մերաք կամ Թարի Մերաք պար) և առաջացել է Արևմտյան Ճավայում։ Այն կատարում են սունդանական դասական պարային շարժումների հետ միախառնված սիրամարգի շարժումներից ոգեշնչված պարուհիները։ Այդ պարի ավանդույթը կապված է պարուսույց Ռադեն Թիեջե Սոեմանթրիի հետ, որը ստեղծել է պարի խորեոգրաֆիան մոտ 1950-ական թվականներին։ Պարը կատարվում է պատվավոր հյուրի համար մեծ միջոցառման ժամանակ, ինչպես նաև երբեմն կատարվում է սունդանական հարսանեկան արարողությունների ժամանակ[8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Николаева Дарима Анатольевна, Гао Цзя Синь. СЕМАНТИКА НАРОДНОГО КИТАЙСКОГО ТАНЦА "ПАВЛИН" // Современная научная мысль. — 2019. — Вып. 4. — С. 171–175.(ռուս.). — ISSN 2308-264X.
  2. 2,0 2,1 «НИКОЛАЕВА Д.А., ГАО ЦЗЯ СИНЬ СЕМАНТИКА НАРОДНОГО КИТАЙСКОГО ТАНЦА «ПАВЛИН». КиберЛенинка. Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.
  3. «傣族孔雀舞 - 中国非物质文化遗产网·中国非物质文化遗产数字博物馆». www.ihchina.cn. Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.
  4. «Танец павлина (кунцюэ-у; 孔雀舞) - Большая Китайская Энциклопедия». Шанс Боку. Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.
  5. «孔雀舞 kǒngquèwǔ «танец павлина» (национальный танец народа Дай), павана (старинный медленный танец, распространённый в Европе) — Школа Конфуция РГППУ» (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 12. Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.
  6. «Павлин в китайской культуре». ruchina.org. Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.
  7. «Tamil Folk Dances». www.carnatica.net. Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.
  8. Bayu (2020 թ․ նոյեմբերի 16). «Sejarah Tari Merak | Kostum, Gerakan, Gambar, Vidio [Lengkap]». Sahabatnesia (ինդոնեզերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.