Սիմոն Վեբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիմոն Վեբեր (գերմ.՝ Simon Weber, հունվարի 1, 1866(1866-01-01)[1], Bohlingen, Singen - մարտի 12, 1929(1929-03-12)[1], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ[2]), գերմանացի արևելագետ, հայագետ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականին ավարտել է Ֆրայբուրգի համալսարանը, որտեղ և դասավանդել է նույն թվականից։ Վեբերի հայագիտության առաջին աշխատությունը լույս է տեսել 1896 թվականին («Սուրբ Գրոց յարգն ու արժէքը հին հայոց քով», հայկական հրատարակչություն՝ «ՀԱ», 1897 թվական)։ Արժեքավոր են նրա՝ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» երկին, Աստվածաշնչում հիշատակվող Արարատ տեղանվանը («Արարատը Սուրբ Գրոց մէջ», հայկական հրատարակչություն՝ 1901 թվական, Վենետիկյան, Մխիթարյան տպագրություն), շարականներին, հայ մատենագրության պատմությանը, Կորյունի, Եղիշեի, Մամբրե Վերծանողի և ուրիշ երկերին վերաբերող ուսումնասիրությունները, «Կաթոլիկ եկեղեցին Հայաստանում» (1903 թվական) մենագրությունը։ Վեբերը հայերենից գերմաներեն և լատիներեն է թարգմանել 2-րդ դարի հույն մատենագիր Իրենեոս Լուգդոնացու «Ցոյցք առաքելական քարոզութեանն» երկը, որը գիտական աշխարհին հայտնի է միայն հին հայկական թարգմանությամբ։ Գերմաներեն է թարգմանել նաև հատվածներ «Հաճախապատում»-ից, Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը» և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #117170844 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարդանեան Ա., Պրօֆ. դկ. Սիմոն Վէբէր, «ՀԱ», 1929, № 5:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։