Սիմեոն Հախումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմեոն Հախումյան
Ծնվել էփետրվարի 4, 1859(1859-02-04)[1][2]
ԾննդավայրՇուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էփետրվարի 14, 1905(1905-02-14)[1][2] (46 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[1][2]
Մասնագիտությունհրապարակախոս, գրող և թարգմանիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՇուշիի թեմական հոգևոր դպրոց[1], Գևորգյան Հոգևոր Ճեմարան (1878)[1] և Փարիզի համալսարան (1901)[1]
Աշխատավայրժամանակ[1][2]
Սիմեոն Հախումյան Վիքիդարանում

Սիմեոն Գասպարի Հախումյան (փետրվարի 4, 1859(1859-02-04)[1][2], Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 14, 1905(1905-02-14)[1][2], Փարիզ[1][2]), հայ հրապարակախոս, գրող, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը, 1875-1878 թվականներին սովորել էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1900-1901 թվականներին հաճախել է Փարիզի Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, միաժամանակ Կոլեժդը Ֆրանսում ունկնդրել սոցիոլոգիայի դասախոսություններ։ 1879-1884 թվականներին եղել է ուսուցիչ Կարսում, Շուշիում, Թավրիզում։ 1882-1884 թվականներին Շուշիում, ապա Թիֆլիսում հրատարակել է «Գործ», իսկ 1901-1902 թվականներին Փարիզում՝ «ժամանակ» հանդեսները[3]։ 1895 -1896-ին ղեկավարել է Թիֆլիսի հայկական թատերական խումբը, 1897-1898 թվականներին եղել է Բաքվի հայկական մշտական թատրոնի ռեժիսորը։ Աշխատակցել է ժամանակի պարբերական մամուլին։ Ստորագրել է Ահրիման, Մար-Ամադ, Ծերուկ և այլ ծածկանուններով։ Մամուլում հանդես է եկել ինքնուրույն և թարգմանական բանաստեղծություններով, արձակ գործերով։ Առանձին գրքերով հրատարակվել են Հախումյանի «Մանիկ» վիպակը (1889), Էդգրեն Լեֆլերից, Իբսենից, Օ․ Շմիդտից կատարած թարգմանությունները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մխիթարյան Մ., XIX դարի երկրորդ կեսի արևելահայ պարբերական մամուլի պատմությունից, Ե., 1976:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանիկ, վիպակ, 1889։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԳՈՐԾ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմեոն Հախումյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 55