Սթիվեն Հենդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվեն Հենդերսոն
Ծնվել էօգոստոսի 31, 1949(1949-08-31)[1] (74 տարեկան)
ԾննդավայրԿանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ
ԿրթությունՋուլիարդ դպրոց, Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցի համալսարան, Ուիլյամ Էսպեր Ստուդիա[2] և Պերդյու համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, դերասան և ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ

Սթիվեն Մակկինլի Հենդերսոն (անգլ.՝ Stephen McKinley Henderson, օգոստոսի 31, 1949(1949-08-31)[1], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որն առավել հայտնի է «Ցանկապատեր» և «Լեյդի Բըրդ» ֆիլմերում խաղացած դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվենը ծնվել է 1949 թվականի օգոստոսի 31-ին Կանզաս Սիթիում (ԱՄՆ-ի Միսուրի նահանգ)։ Սովորել է Ջուլիարդի դպրոցում, Հյուսիսային Կարոլինայի արվեստի համալսարանում և Պերդյուի համալսարանում։

Երկար տարիներ խաղացել է ամերիկյան տարբեր թատրոններում։ «Between Riverside and Crazy» բեմադրությունում խաղացած դերի համար արժանացել է «Obie Award» մրցանակի՝ «Լավագույն կատարող» անվանակարգում[5] և «Դրամա Դեսկ» մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում[6]։

Կինոյում առաջնաելույթը տեղի է ունեցել 1979 թվականին։ Ակտիվ նկարահանվել սկսել է 2000-ական թվականներին։ 2016 թվականին Սթիվենը լայնորեն հայտնի է դարձել «Ցանկապատեր» ֆիլմում Ջիմ Բոնոյի դերի կատարումից հետո, որի համար առաջադրվել է մի շարք մրցանակների[7]։ Հատկանշական է, որ 2010 թվականին Հենդերսոնը համանուն թատերական բեմադրությունում նույն դերի համար առաջադրվել է «Թոնի» մրցանակի[8]։

2017 թվականին խաղացել է «Լեյդի Բըրդ» ֆիլմում[9], որում խաղացած դերի համար ստացել է «CinEuphoria Awards» մրցանակը, ինչպես նաև մի շարք այլ մրցանակների անվանակարգեր։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1995-2010 ս Օրենք ու կարգ Law & Order մրցավար Մարկ Կրամեր
2001 ս Օրենք ու կարգ։ Հանցավոր մտադրություն Law & Order: Criminal Intent Աբերնեթի
2005-2006 ս Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit մրցավար Բերնարդ
2008 ս Նոր Ամստերդամ New Amsterdam Օմար Յորք
2011 ֆ Ինչպես գողանալ երկնաքերը Tower Heist Լեսթեր
2011 ֆ Չափազանց ուժգին և անհավատալիորեն մոտ Extremely Loud and Incredibly Close փականագործ Ուոլթ
2012 ս Լուրեր The Newsroom Սոլոմոն Հենկոկ
2012 ֆ Լինքոլն Lincoln Ուիլյամ Սլեյդ
2016 ֆ Մանչեսթերը ծովի մոտ Manchester by the Sea պարոն Էմերի
2016 ֆ Ցանկապատեր Fences Ջիմ Բոնո
2017 ֆ Լեյդի Բըրդ Lady Bird Լևիաչի հայրը
2017 ս Փրկվածի զղջումը Survivor's Remorse Սոլոմոն
2018 ս Օրդինատորը The Resident Դերիլ Ֆիլիպս
2018 ս Սև ցուցակ The Blacklist դոկտոր Ֆրենսիս Վեռներ
2018 ս Վախեցեք քայլող մեռյալներից Fear the Walking Dead Քլեյթոն
2019 ս Ապացուցված անմեղությունը Proven Innocent դատավոր Ֆրայ
2020 ս Կառուցապատողներ Devs Ստյուարտ
2020 ս Վազիր Run Ջոն
2021 ֆ Ավազաբլուր Dune Սուֆիր Հավատ

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Հենդերսոն» հոդվածին։