Սեքստոս Հուլիոս Ափրիկանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սեքստոս Հուլիոս Ափրիկանոս (լատ.՝ Sextus Julius Africanus, հուն.՝ Ιούλιος Αφρικανός; շուրջ 160, Երուսաղեմ - շուրջ 240), վաղ քրիստոնեական հունալեզու գրող, քրիստոնյա առաջին պատմիչներից մեկը։ Հիշատակվում է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունում»։ Ափրիկանոսի առավել նշանակալից երկը «Ժամանակագրությունն» է (Chronografiai)։ Պահպանվել են միայն հատվածները Եվսեբիոս Կեսարացու և Հերոնիմոսի մոտ։ Երկում Ափրիկանոսը ժամանակագրական կարգով ներկայացնում է համաշխարհային պատմությունը աշխարհի արարումից մինչև մ.թ. 221թ.։ Ըստ հեղինակի աշխարհը ստեղծվել է մ.թ.ա. 5500թ.։