Սերիկ Շեկոյան
Սերիկ Շեկոյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1924 |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 13, 2015 (90 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Կրթություն | Թբիլիսիի մանկավարժական ինստիտուտ (1946) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Արտեմ Լուսինյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Սերիկ Հակոբի Շեկոյան (հոկտեմբերի 27, 1924, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 13, 2015, Թբիլիսի, Վրաստան[1]), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ վաստակավոր (1962) և Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1983)։
Եղել է դերասան Արտեմ Լուսինյանի կինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1945 թվականին ավարտել է Թբիլիսիի կինոստուդիայի դերասանական ստուդիան։ 1945 թվականից եղել է Թբիլիսիի հայկական թատրոնի դերասանուհի։ Աշխատել է Ալավերդու պետական թատրոնում, ապա նորից վերադարձել Թբիլիսի, որտեղ ավարտել է Թբիլիսիի պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը՝ ստանալով ֆրանսերենի ուսուցչի որակավորում։ Հանդես է եկել բնութագրական և դրամատիկական դերերով[2]։
Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սոնա՝ Շիրվանզադեի «Չար ոգի»
- Աշխեն՝ ըստ Րաֆֆու «Սամվել» վեպի
- Մարթա՝ Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում»
- Սալոմե՝ Սունդուկյանի «էլի մեկ զոհ»
- Ֆիլումենա՝ Դը Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»
- Խանում՝ «Իրարանցում Հավլաբարում», ըստ Ցագարելու «Խանումի»
- Նուարդ՝ Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»
- Նատաշա՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին»
- Էփեմիա՝ Գաբրել Սունդուկյանի «Պեպո»
- Դեզդեմոնա՝ Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո»
- Նինա՝ Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1962 թ.
- ՎԽՍՀ ժողովրդական արտիստ, 1983 թ.
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 1997
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2011 թ.[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Վախճանվել է հայ թատրոնի դերասանուհի Սերիկ Շեկոյանը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Սերիկ Շեկոյանի կենսագրությունը avproduction կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
Կատեգորիաներ:
- Հոկտեմբերի 27 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հունիսի 13 մահեր
- 2015 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հայ դերասանուհիներ
- Խորհրդային դերասանուհիներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)