Սերգեյ Մաղալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Մաղալյան
Ծնվել էօգոստոսի 6, 1948(1948-08-06)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 8, 2019(2019-07-08) (70 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ
և Հայաստանի վաստակավոր արտիստ

Սերգեյ Սերգեյի Մաղալյան (օգոստոսի 6, 1948(1948-08-06), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 8, 2019(2019-07-08), Երևան, Հայաստան[1][2]), հայ դերասան։ ՀՀ վաստակավոր արտիստ (2005

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Մաղալյանը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 6-ին, Թբիլիսիում։ Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1984 թվականից Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան։ Նկարահանվել է հեռուստասերիալներում։ Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում[3][4]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տևիե՝ Գորինի «Հիշատակի աղոթք»
  • Ֆամուսով՝ Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»
  • Կրուտիցկի՝ Ալեքսանդր Օստրովսկու «Յուրաքանչյուր իմաստուն սայթաքում է»
  • Միկիչ Կոտրյանց՝ Ցագարելիի «Խանումա»
  • Պարոն՝ Կալինոսկու «Անձնական հրեշ»
  • Հովսեփ՝ Սունդուկյանի «Քանդած օջախ»
  • Հայր Միխայիլ՝ Պոլյակովի «Համադասարանցիներ»
  • Պարկինսոն՝ «Աֆրոդիտեի ձախ կուրծքը»

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մովսես Խորենացու մեդալ 2003
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2005
  • ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի՝ «Տղամարդու լավագույն դերակատարման համար», 2007 (Չեխովի «Երեք քույր» պիեսում կերտած դերի համար)[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մահացել է դերասան Սերգեյ Մաղալյանը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  2. 71 տարեկանում մահացել է վաստակավոր արտիստ Սերգեյ Մաղալյանը
  3. «Սերգեյ Մաղալյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  4. Դերասան. «Սերիալի սցենար գրող կանայք այլ կերպ են մտածում»
  5. LLC, Helix Consulting. ««Արտավազդի» դափնեկիրները». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.