19-րդ դարի 1980-1990-ական թվականների սահմանագծին Սեսիլ Ջոն Ռոդսը ոգեշնչել և կազմակերպել է անգլիական գաղութարարների նվաճումները Հարավային և Կենտրոնական Աֆրիկայում, զավթած հսկայական տարածքների մի մասը կազմելով գաղութ (1895)՝ նրա անունով կոչվել է Ռոդեզիա։ Ռոդսը եղել է ալմաստ և ոսկի արդյունահանող հարավաֆրիկյան մի շարք կոմպանիաների հիմնադիրներից և համատերերից։ 1890-1896-ին Կապի գաղութի պրեմիեր մինիստրն էր։ 1899-1902 թվականների անգլո-բուրական պատերազմի նախաձեռնողներից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։