Սարիտ Հադադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարիտ Հադադ
Ի ծնե անունեբրայերեն՝ שרה חודדטוב
Ծնվել էսեպտեմբերի 20, 1978(1978-09-20)[1] (45 տարեկան)
Աֆուլա, Իսրայել
Երկիր Իսրայել
ԺանրերMizrahi music?
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ, entertainer, կատարողուհի և ստուդիական երաժիշտ
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլNMC[2]
Կայքsarit-hadad.com
 Sarit Hadad Վիքիպահեստում

Սարիտ Հադադ (եբրայերեն՝ שרית חדד‎, իսկական անվանում՝ Սառա Հուդադատովա (եբրայերեն՝ שרה חודדטוב‎), սեպտեմբերի 20, 1978(1978-09-20)[1], Աֆուլա, Իսրայել), իսրայելցի երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարիտ Հադադը ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 20-ին Իսրայելի Աֆուլահ քաղաքում՝ լեռնական հրեաների բազմազավակ ընտանիքում, որոնք եկել են Դաղստանի Դերբենդ քաղաքից։ Հադադը ընտանիքի ութ երեխաներից ամենափոքրն է։ Նա ունի երեք եղբայր և երեք քույր[3]։ Երբ Սառան 3 տարեկան էր, Խուդադատովների ընտանիքը տեղափոխվել է Հադերա քաղաք։ Տասը տարեկանում նա մասնակցել է երիտասարդ տաղանդների մրցույթին, որտեղ կատարել է դաշնամուրային ստեղծագործություն։ Նա նաև նվագում է երգեհոն, կիթառ, ակորդեոն և դարբուկա։

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15 տարեկանում ելույթ է ունեցել «Ցեիրեյ Հադերա» («Երիտասարդ Հադերա») խմբի հետ։ Նեթանյա քաղաքում երիտասարդական խմբի ելույթներից մեկում Սառային նկատել է պրոդյուսեր Ավի Գուետան։ Պրոդյուսերը տպավորված էր երիտասարդ երգչուհու ձայնային ունակություններով և նրան առաջարկել է պայմանագիր կնքել։

2002 թվականին Տալլինում կայացած Եվրատեսիլ երգի մրցույթում՝ ներկայացրել է Իսրայելը «Light a candle» երգով և զբաղեցրել 12-րդ տեղը[4][5]։ Երգչուհու հինգ ալբոմ գրավել է իսրայելական հիթ շքերթի առաջին շարքը։

2004 թվականին հաջող շրջայց է կատարել ԱՄՆ-ում, որից հետո Մադոննան հայտարարել է, որ ինքը Հադադի երկրպագուն է։ 2009 թվականի հոկտեմբերին ճանաչվել է Իսրայելում 2000-ական թվականների լավագույն երգչուհի։

Հադադը սովորաբար կատարում է միզրահի երգեր՝ հաճախ օգտագործելով արաբական բառերը։ Որպես կանոն՝ նա ելույթ չի ունենում հրեական տոներին կամ հրեական շաբաթ օրը («Shabbat»):

Նա երգում է բազմաթիվ լեզուներով՝ անգլերեն, արաբերեն, վրացերեն, թուրքերեն, հունարեն և եբրայերեն։ Նա առաջին իսրայելցին է, որը (պրոֆեսիոնալ) ելույթ է ունեցել Հորդանանում[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սեպտեմբերի 21-ին Հադադը ունեցել է մեկ դուստր Նոյա անունով[7][8]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995։ Spark Of Life - ניצוץ החיים
  • 1996։ Live In France - ּהופעה חיה בצרפת
  • 1997։ The Road I Chose - הדרך שבחרתי
  • 1997։ In Arabic - ּשרה בערבית
  • 1998։ Law Of Life - חוק החיים
  • 1999։ Like Cinderella - כמו סינדרלה
  • 1999։ Live at Heichal Hatarbut - ההופעה בהיכל התרבות
  • 2000։ Doing What I Want - לעשות מה שבא לי
  • 2001։ Sweet Illusions - אשליות מתוקות
  • 2002։ Child Of Love - ילדה של אהבה
  • 2003։ Only Love Will Bring Love - רק אהבה תביא אהבה
  • 2004։ Celebration - חגיגה
  • 2005։ Miss Music - מיס מיוזיק
  • 2006։ נסיכה של שמחה
  • 2007։ The One Who Watches Over Me - זה ששומר עליי
  • 2008։ Mbledhja Smooth - האוסף השקט
  • 2008։ האוסף הקצבי
  • 2009։ Gara e jetës - מירוץ החיים
  • 2010։ שרית חדד בקיסריה, מרוץ החיים 2009
  • 2011։ 20
  • 2013։ ימים של שמחה חלק א'
  • 2015։ Sarit Hadad - שרית חדד
  • 2017։ Sara Shara - שרה שרה

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. https://e.walla.co.il/item/1496967
  3. http://tribona.co.il/%D7%A9%D7%A8%D7%99%D7%AA-%D7%97%D7%93%D7%93
  4. Bohlman, Philip V. (2004). The music of European nationalism. Santa Barbara, Calif.: ABC-CLIO. էջ 2. ISBN 978-1-57607-270-7. Վերցված է 2011 թ․ փետրվարի 6-ին.
  5. «Eurovision Song Contest 2002». European Broadcasting Union. Վերցված է 2011 թ․ փետրվարի 6-ին.
  6. https://www.youtube.com/watch?v=7JczEz_5tJ0
  7. Yoni Froim, מזל טוב: שרית חדד אימא, On pplus.ynet.co.il, September 21, 2017
  8. Ifat haleli avraham, נחשף השם ששרית חדד בחרה לבתה הבכורה, On Mako website, September 26, 2017

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]