Սառա Անջարգոլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Անջարգոլյան
 
Կրթություն՝ Կալիֆոռնիայի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Մասնագիտություն՝ լրագրող և փաստաբան
Ծննդավայր Լոնդոն

Սառա Անջարգոլյան, մուլտիմեդիա լրագրող, փաստաբան։ Իմփաքթ Հաբ Երևանի համահիմնադիր և գործադիր տնօրեն (2016-2019)։ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ[1]։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար (2019)[2]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Անջարգոլյանը ծնվել է Լոնդոնում։ Ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը, իրավաբանի աստիճան է ստացել Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանից (Boalt Hall): ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում աշխատել է որպես իրավաբան։ Հայաստան առաջին անգամ ժամանել է 1994 թվականին՝ որպես սկաուտ, 2002 թվականին Հայաստան է մեկնել Ֆուլբրայթի կրթաթոշակով[3]։ Ծրագրի ավարտից հետո վերադարձել է Լոս Անջելես և վեց տարի եղել Լոս Անջելեսի քաղաքային իրավաբանության քաղաքական խորհրդատու[4]։ Դասավանդել է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Իմփաքթ Հաբ Երևանի համահիմնադիրն է և ղեկավարել է այն։

2019 թվականին հունիսի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար[2]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Երևանի Բյուրոկրատ գրախանությում կայացել է Սառա Անջարգոլյանի «Ինչպես ենք մենք ապրում» գրքի շնորհանդեսը. Սառան լուսանկարահանել է Աֆրիկան և Հայաստանը` փորձելով ներկայացնել երկու զուգահեռ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները[5]։

2011 թվականին «Ինչ սովորեցրեց զուլու ժողովուրդն ինձ լուսանկարչության և կյանքի մասին» (What the Zulu People Taught Me About Photography and Life) ելույթով հանդես է եկել «TEDx Երևան» համաժողովի ժամանակ[6]։

2013 թվականին 10 կին լուսանկարիչների հետ ՆՓԱԿ-ում մասնակցել է «Մայր (այլ) Հայաստան» (mOther Armenia) խորագրով ցուցահանդեսին, որտեղ ներկայացրել է լուսանկարներ ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքների մասին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  2. 2,0 2,1 «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  3. «Repat Impact -Sara Anjargolian». RepatArmenia (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  4. «ԱՆՋԱՐԳՈԼՅԱՆ, ՍԱՐԱ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան». www.lusarvest.org. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  5. Սառա Անջարգոլյան, «Ինչպես ենք մենք ապրում»
  6. TEDxYerevan - Sara Anjargolian - What the Zulu People Taught Me About Photography and Life
  7. Մեկ այլ Հայաստանը կին լուսանկարիչների աչքերով(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]