Սաշա Վույաչիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաշա Վույաչիչ

Դիրքը Պաշտպան
Համար № 9
Ի ծնե տրված անունը Սաշա Վույաչիչ
Saša Vujačić
Ծննդյան ամսաթիվ մարտի 8, 1984 (40 տարեկան)
Ծննդավայր Հարավսլավիա Մարիբոր, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, Հարավսլավիա
Ազգություն Սլովենիա Սլովենացի
Հասակ 2,01 մ
Քաշ 93 կգ
Դրաֆթի տարի 2004 / ռաունդ` 1 / ընտր.` 27-րդ
Դրաֆթ ակումբ Լոս Անջելես Լեյքերս
Կարիերայի պատմություն
ԻտալիաՍնայդերո Ուդինե (2001-2004)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Լեյքերս (2004-2010)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Ջերսի Նեթս (2010-2011)
ԹուրքիաԱնադոլու Էֆես (2011-2013)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Կլիպերս (2014)
ԻտալիաՌեյեր Վենեցիա Մեստրե (2014)
ԻսպանիաԿախա Լաբորալ (2014)
ԹուրքիաԻստանբուլ (2015)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Յորք Նիքս (2015–2017)
ԻտալիաԱուքսիլիում Տորինո (2017–2018)
ԻտալիաՍկալիգերա Վերոնա (2019)
Մրցանակներ

  • 2 անգամ NBA չեմպիոն (2009, 2010)
  • TBL բոլոր աստղերի խաղի MVP (2012)
  • 2× TBL աստղ (2012, 2013)

Ալեքսանդր (Սաշա) Վույաչիչ (սլով.` Aleksandar Saša Vujačić, սերբ. կիրիլիկ` Александар »Саша« Вујачић, մարտի 8, 1984(1984-03-08), Մարիբոր, Սլովենիա), սլովեն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, պաշտպան։

Հանդես է եկել Եվրոպայում և Միացյալ Նահանգներում։ Եվրոպական ակումբներում Վույաչիչն ավելի շատ խաղում էր որպես խաղարկող, իսկ NBA-ում անցկացրած տարիներին՝ որպես հարձակվող պաշտպան։

Հայրը՝ Վասո Վույաչիչ անվամբ, նախկինում եղել է սերբ բասկետբոլի մարզիչ։ Վույաչիչը հանդես է եկել Սլովենիայի երիտասարդական հավաքականում, որի կազմում 2002 թվականի Եվրոպայի կրտսեր առաջնությունում հաղթել է արծաթե մեդալ։

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 16 տարեկան հասակում՝ իտալական «Սնայդերո Ուդինե» ակումբում, որից հետո մուտք է գործում 2004 թվականի NBA դրաֆթ, որտեղ ընտրվում է «Լոս Անջելես Լեյքերսի» կողմից՝ 1-ին ռաունդի 27-րդ ընտրության իրավունքով։

«Լոս Անջելես Լեյքերսի» կազմում 2009 և 2010 թվականներին դարձել է NBA չեմպիոն։

2010 թ.-ի դեկտեմբերի 15-ին Վույաչիչին ներառում են փոխանակման մեջ, և նա հայտնվում է «Նյու Ջերսի Նեթս» (այժմ՝ «Բրուքլին Նեթս») ակումբում։

2011 թվականի հուլիսին Վույաչիչը նոր պայմանագիր է կնքում թուրքական «Էֆես Պիլսենի» հետ (այժմ՝ «Անադոլու Էֆես»)։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վույաչիչը ծնվել է սերբ հոր և սլովենացի մոր ընտանիքում։ Հայրը եղել է բասկետբոլի մարզիչ, իսկ մայրը՝ նախկին վոլեյբոլիստուհի[1]։ Երբ Վույաչիչը բոլորում է 6 տարին, ծնողները բաժանվում են։
  • Ունի քույր և եղբայր՝ Նինա և Ալյոշա անուններով։
  • Սահուն կերպով տիրապետում է իտալերեն լեզվին։ «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում անցկացրած տարիներին Վույաչիչը հաճախ իտալերեն էր խոսում Կոբի Բրայանտի հետ, ով նույնպես լիակատար տիրապետում է լեզվին։
  • Ժամանակին նշանված է եղել ռուս հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովայի հետ[2], սակայն զույգը բաժանվել է 2012 թվականին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Rojen na dan žena» (սլովեներեն). vujacic.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է Հոկտեմբեր, 2010 թ.-ին.
  2. Շարապովան նշանվում է «Լեյքերսի» պաշտպան Սաշա Վույաչիչի հետ
  3. Մարիա Շարապովա և Սաշա Վույաչիչ. Հարսանիքի փոխարեն բաժանում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]