Մարիա Շարապովա
| Մարիա Շարապովա | |
| Սեռ | իգական |
| Քաղաքացիություն | |
| Բնակվելու վայր | |
| Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 19, 1987 |
| Ծննդավայր | |
| Հասակ | 188 սմ |
| Քաշ | 59 կգ |
| Կարիերայի սկիզբ | 2001 թ. ապրիլի 19 |
| Աշխատող ձեռք | աջ |
| Հարված ձախից | երկձեռքանի |
| Պարգևավճար, USD | 23 760 515 |
| Մենախաղ | |
| Խաղեր Հ/Պ | 480 — 117 |
| Տիտղոսներ | 27 (WTA), 4 (ITF) |
| ամենաբարձր վարկանիշ | 1 |
| Ներկայիս վարկանիշ | 3 |
| Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
| Ավստրալիա | հաղթող (2008) |
| Ֆրանսիա | հաղթող (2012) |
| Ուիմբլդոն | հաղթող (2004) |
| ԱՄՆ | հաղթող (2006) |
| Զուգախաղ | |
| Խաղեր Հ/Պ | 23 — 17 |
| Տիտղոսներ | 3 (WTA) |
| Ամենաբարձր վարկանիշ | 41 |
| Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
| Ավստրալիա | 2րդ փուլ |
| ԱՄՆ | 2րդ փուլ |
| Թարմացվել է՝ 2013 թ. Փետրվարի 21 | |
Մարիա Շարապովա (ծ. 1987 թ. ապրիլի 19), ռուս թենիսիստուհի։ Թենիսի նախկին աշխարհի առաջին ռակետ և «Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն։
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Շարապովան ծնվել է 1987 թվականին Սիբիրի Նյագան քաղաքում, Ռուսաստանում։ Նրա ծնողները, Յուրին և Ելենան, տեղափոխվել էին Բելառուսի Գոմել քաղաքից 1986 թվականին, Չեռնոբիլի միջուկային վթարից հետո։[1] Երբ Շարապովան երկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Սոչի, որտեղ նրա հայրը ծանոթացավ Ալեքսանդր Կաֆելնիկովի հետ, որի որդին՝ Եվգենին, հետագայում հաղթեց երկու Մեծ սաղավարտ մենախաղի տիտղոսներ և դարձավ առաջին Ռուս աշխարհի թիվ մեկ թենիսիստ։ Ալեքսանդրն թենիսի ձեռնաթիակ նվիրեց չորս տարեկան Շարապովային, որից հետո նա սկսեց պարբերաբար պարապել իր հոր հետ։[2] Նա ստացավ իր առաջին թենիսի դասերը ռուսական մարզիչ Յուրի Յուտկինի հետ, ով մի ակնթարթում տպավորվեց Մարիայի խաղով, երբ առաջին անգամ տեսավ նրան խաղալուց, նշելով Մարիայի «բացառիկ ձեռք-աչք համաձեռնումը»։[3]
Յոթ տարեկան հասակում, Մոսկվայում Շարապովան այցելեց թենիսի դպրոց, որն վարում էր Մարտինա Նավրատիլովան, ով նաև առաջարկվեց մասնագիտական ուսուցումը Ֆլորիդայի Նիք Բոլետիերիյի թենիսի ակադեմիայում, որտեղ նախկինում պատրաստվել էին այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Անդրե Աղասին, Մոնիկա Սելեշն և Աննա Կուրնիկովան։[2] Գումարի հետ խնդիր ունենալով, Յուրին ստիպված էր պարտքով գումար վերցնել, որն թույլ տվեց նրան և նրա դուստրին մեկնել Ամերիկա 1994 թ.։[3] Արտոնագրի սահմանափակումները թույլ չտվեցին Շարապովայի մորը երկու տարի միանալ իրենց։[1] Ֆլորիդա ժամանեցին, հայր ու դուստր, ընդամենը $700 դոլարով։[3] Շարապովայի հայրը տարբեր ցածր վճարող աշխատանքներ էր անում, այդ թվում՝ ուտեստ լվանալ, որ կարողանար ֆինանսավորել իր դուտրի դասերը մինչև Մարիայի տարիքը թույլ տվեց ընդունվել ակադեմիա։ Շարապովան 1995 թվականին պայմանագիր կնքեց IMG-ի հետ, որն համաձայնվեց վճարել ակադեմիայի ուսման վարձը, որն կազմում էր տարեկան $35,000 դոար, թույլ տալով Մարիային վերջնականապես անդամագրվել ակադեմիայում ինն տարեկան հասակում։[2]
Մեծ սաղավարտ [խմբագրել]
Հաղթանակներ (3) [խմբագրել]
| Տարի | Առաջնություն | Հակառակորդը | Հաշիվը |
| 2004 | Ուիմբլդոն | 6-1, 6-4 | |
| 2006 | ԱՄՆ-ի բաց առաջնություն | 6-4, 6-4 | |
| 2008 | Ավստրալիայի բաց առաջնություն | 7-5, 6-3 |
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 «Maria Sharapova plans 1st trip back to Chernobyl since family fled». Associated Press. The Free Library. 2007 թ օգոստոսի 13. http://www.thefreelibrary.com/Maria+Sharapova+plans+1st+trip+back+to+Chernobyl+since+family+fled-a01611382027.
- ↑ 2,0 2,1 2,2 Paul Kimmage (2008 թ հունվարի 13). «The Big Interview: Maria Sharapova». The Times (London). http://www.timesonline.co.uk/tol/sport/tennis/article3177376.ece։ Վերցված է 2011 թ սեպտեմբերի 4.
- ↑ 3,0 3,1 3,2 Will Stewart (2004 թ հուլիսի 2)։ «'Masha' was a star at four»։ London Evening Standard։ UK։ http://www.thisislondon.co.uk/news/article-11732071-masha-was-a-star-at-four.do։ Վերցված է 2011 թ սեպտեմբերի 4։
Արտաքին հղումներ [խմբագրել]
- www.mariasharapova.com/ − Մարիա Շարապովայի պաշտոնական կայք