Ռոքֆելլերի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոքֆելլերի համալսարան
Տեսակհամալսարան, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն և biological research institute?
Հիմնադրված է1901
Ընդհանուր անձնակազմ1466 մարդ (սեպտեմբեր 2020)[1]
ԱնդամակցությունԹվային գրադարանի ֆեդերացիա[2], New York Genome Center?[3] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[4]
Երկիր ԱՄՆ[5]
ՏեղագրությունՆյու Յորք շրջան
Հասցե1230 York Avenue, New York, NY, 10065-6399[1]
Կայքrockefeller.edu(անգլ.)
Ռոքֆելլերի համալսարան (ԱՄՆ)##
Ռոքֆելլերի համալսարան (ԱՄՆ)
Ռոքֆելլերի համալսարան, ԱՄՆ
 Rockefeller University Վիքիպահեստում
Պոլ Ներս․ 2003-2011 թվականներին Ռոքֆելլերի համալսարանի նախագահը

Ռոքֆելլերի համալսարան, մասնավոր հետազոտական համալսարան, որը գտնվում է Նյու Յորքում, Մանհեթենի Յորք պողոտայի 63-րդ և 68-րդ փողոցների միջև։ Համալսարանը հիմնականում մասնագիտացած է կենսաբժշկական ոլորտի հիմնարար հետազոտություններում և առաջարկում է ինչպես բարձրագույն մասնագիտական, այնպես էլ հետբուհական կրթություն։ Հիմնադրվել է 1901 թվականին նավթային մագնատ և բարեգործ Ջոն Ռոքֆելլերի կողմից որպես Ռոքֆելլերի բժշկական հետազոտությունների ինստիտուտ (մինչև 1965 թվականը)։

Համալսարանը եղել է բազմաթիվ կարևոր գիտական հայտնագործությունների վայր։ Ռոքֆելլերի գիտնականները պարզել են, որ ԴՆԹ-ի ժառանգականությունն ունի քիմիական հիմք, հայտնաբերել են արյան խմբերը, ցույց տվել, որ վիրուսները կարող են լինել քաղցկեղածին, հիմնել են ժամանակակից բջջային կենսաբանություն բաժինը, ուսումնասիրել հակամարմինների կառուցվածքը, մշակել մեթադոնային բուժում հերոին օգտագործողների համար, մշակել ՁԻԱՀ-ի «կոկտեյլ» դեղորայքային թերապիա, ինչպես նաև հայտնաբերել են լեպտին հորմոնը, որը կարգավորում է էներգետիկ փոխանակումը[6]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոբելյան մրցանակակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

27 Նոբելյան մրցանակները (որոնցից 21-ը ֆիզիոլոգիայի կամ բժշկության և 6-ը քիմիայի) ձեռք են բերվել համալսարանի հետ կապված հետազոտությունների համար[7]

  1. 1912 Ալեքսիս Կարել
  2. 1930 Կարլ Լանդշտայներ
  3. 1944 Հերբերտ Սպենսեր Գասեր
  4. 1946 Ջոն Հոուարդ Նորթրոփ
  5. 1946 Ուենդել Մերեդիտ Ստենդլի
  6. 1953 Ֆրից Ալբերտ Լիպման
  7. 1958 Ջոշուա Լեդերբերգ
  8. 1958 Էդուարդ Թեյթեմ
  9. 1966 Ֆրենսիս Փեյթոն Ռոուս
  10. 1967 Հոլդեն Կեֆեր Հարթլայն
  11. 1972 Ստանֆորդ Մուռ
  12. 1972 Ուիլյամ Հովարդ Սթայն
  13. 1972 Ջերալդ Մորիս Էդելման
  14. 1974 Քրիստիան դե Դյուվ
  15. 1974 Ալբեր Կլոդ
  16. 1974 Ջորջ Պալադե
  17. 1975 Դեյվիդ Բալթիմոր
  18. 1981 Տորստեն Նիլս Վիզել
  19. 1984 Ռոբերտ Բրյուս Մերիֆիլդ
  20. 1999 Գյունտեր Բլոբել
  21. 2000 Պոլ Գրինգարդ
  22. 2001 Պոլ Ներս
  23. 2003 Ռոդերիկ Մաքինոն
  24. 2011 Բրյուս Բյոտլեր
  25. 2011 Ռալֆ Սթայնման
  26. 2016 Յոսինորի Օսումի
  27. 2017 Մայքլ Յանգ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականների կեսերին Ռոքֆելերի համալսարանին հաջողվել է գրավել հումանիտար գիտությունների մի քանի նշանավոր գիտնականների, առաջին հերթին հայտնի տրամաբան, լեզվի փիլիսոփա և Լյուդվիգ Վիտգենշթայնի գործի շարունակող Սոլ Կրիպկեին։ Համալսարանի պրոֆեսորները բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել 1999, 2000, 2001 և 2011 թվականներին և քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ՝ 2003 թվականին[7]։

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդ Բալթիմոր, 1975 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում՝ հետադարձ տրանսկրիպտազի հայտնաբերման համար։ Եղել է Ռոքֆելլերի համալսարանի և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի նախագահը։

Բարբարա Էրենրեյխ, սոցիալական մեկնաբան և 2001 թվականի «Nickel and Dimed: On (Not) Getting By In America» գրքի հեղինակ։

Ջոնաթան Լիր (անգլ.՝ Jonathan Lear), Չիկագոյի համալսարանի սոցիալական մտքի հանձնաժողովի և փիլիսոփայության պատվավոր պրոֆեսոր, որը մասնագիտացած է Արիստոտելի և հոգեվերլուծության ոլորտում։

Ռոբերտ Սապոլսկի (անգլ.՝ Robert Sapolsky), Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, ստացել է Մակարթուրի դրամաշնորհ (անգլ.՝ MacArthur Grant), սթրեսի և պատմության մասին բազմաթիվ գրքերի հեղինակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 IPEDS — 1992.
  2. https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
  3. https://www.nygenome.org/about-us/member-institutions/
  4. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  5. Global Research Identifier Database — 2015.
  6. «Jeffrey Friedman, discoverer of leptin, receives Gairdner, Passano awards» (անգլերեն). MediLexicon International Ltd. 2005 թ․ ապրիլի 14. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 23-ին.
  7. 7,0 7,1 «Nobel Laureates» (անգլերեն). The Rockefeller University. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chernow, Ron. Titan: The Life of John D. Rockefeller, Sr., London: Warner Books, 1998.
  • Hanson, Elizabeth. The Rockefeller University Achievements: A Century of Science for the Benefit of Humankind, 1901—2001. New York: The Rockefeller University Press, 2000.
  • Rockefeller, David. Memoirs, New York: Random House, 2002.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոքֆելլերի համալսարան» հոդվածին։