Ռոշ հա Նիկրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոշ հա Նիկրա
ՏեսակԱյր
Երկիր Իսրայել
ՎարչատարածքՀյուսիսային մարզ
Մակերես180,6 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Ռոշ հա Նիկրա (եբրայերեն՝ ראש הנקרה‏‎‎, «ռոշ» — գագաթ, «նիկրա» — ճեղքվածք), երկրաբանական գոյացություն Իսրայելի հյուսիսում՝ Լիբանանի սահմանի մոտ։

Երկրաբանական համալիրը գտնվում է Միջերկրական ծովի ափին՝ Արևմտյան Գալիլեայում, Հյուսիսային մարզում։ Գոյացությունը ամբողջությամբ կազմված է կրաքարից։

Ժամանակի ընթացքում անձրևաջուրը արտահոսել է, որն էլ հանգեցրել է քարերի վրա ճաքերի առաջացման։ Քարանձավի ընդհանուր երկարությունը կազմում է 200 մետր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռան ստորոտում՝ քարանձավի շրջանում, գտնվում է թունել, որը ըստ որոշ աղբյուրների արվել է Հունաստանի թագավոր Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքի ժամանակ՝ մ.թ.ա. 333 թվականին Տյուրոս քաղաքի գրավումից հետո։

13-14-րդ դարում այն ծառայել է, որպես կարևոր ռազմական հենակետ Օսմանյան Թուրքիայի համար՝ Մերձավոր Արևելքում մղված մարտերի ժամանակ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1918 թվականին, թունելի ճանապարհով անցնելով բրիտանական զորքերը ներխուժել են Գալիլեա պատմական երկրամասի տարածք։ 1942 թվականին այստեղ կառուցվել է թունել, որպես տրանսպորտային միջոց։

1948 թվականին Ռոշ հա Նիկրայի միջոցով երկաթուղային կապեր է հաստատվել Պաղեստինի և Լիբանանի հետ[1]։

Իսրայելի անկախության պատերազմի ընթացքում՝ 1948 թվականի մարտի 14-ին լիբանանյան զորքերի ներխուժումը կանխելու նպատակով իսրայելցիները պայթեցրել են այն։

Ներկայումս քարանձավը և թունելը կարևոր զբոսաշրջային օբյեկտներ են։ Քարանձավի վերևում կառուցված է ճոպանուղի։ Այն չի աշխատում ձմռան ամիսներին՝ փոթորիկների պատճառով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռոշ հա Նիկրան Արխիվացված 2011-02-17 Wayback Machine Prichal.com կայքում - ամեն ինչ Իսրայելի զբոսաշրջության մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոշ հա Նիկրա» հոդվածին։