Ռոմեն Սիյաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմեն Սայիս
արաբ․՝ رومان غانم سايس
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոմեն Հանեմ Պոլ Սայիս
Ազգությունը մարոկկացի
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ մարտի 26, 1990(1990-03-26)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Բյուր դե Պիաժ, Ֆրանսիա
Հասակ 190 սմ
Քաշ 76 կգ
Դիրք պաշտպան, կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Վուլվերհեմպտոն
Համար 27
Պատանեկան կարիերա
2008-2010 Ֆրանսիա Օլիմպիկ Վալենսե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2011 Ֆրանսիա Օլիմպիկ Վալենսե 13 (4)
2011-2013 Ֆրանսիա Կլերմոնտ 48 (1)
2013-2015 Ֆրանսիա Հավր 61 (3)
2015-2016 Ֆրանսիա Անժե 35 (2)
2016-ներկա Անգլիա Վուլվերհեմպտոն 162 (13)
Ազգային հավաքական
2012-ներկա Մարոկկո Մարոկկո 53 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 6, 2021:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 12, 2021

Ռոմեն Հանեմ Պոլ Սայիս (արաբ․՝ رومان غانم سايس, մարտի 26, 1990, Բյուր դե Պիաժ, Ֆրանսիա), մարոկկացի ֆուտբոլիստ, որը կարողանում է հանդես գալ և՛ պաշտպանի, և՛ կիսապաշտպանի դիրքում։ Հանդես է գալիս անգլիական «Վուլվերհեմպտոնի» կազմում, որի ավագն է, և Մարոկկոյի ազգային հավաքականում։

Սայիսը իր կարիերան սկսել է «Օլիմպիկ Վալենսե» ակումբում, այնուհետև հանդես եկել Լիգա 2-ը ներկայացնող «Հավր ՖԱ»-ի և «Կլերմոնի» կազմերում, շարունակել կարիերան «Անժե ՖԱ»-ում, որտեղից էլ 2016 թվականին տեղափոխվել է «Վուլվերհեմտոն»։

2012 թվականից հանդես է գալիս Մարոկկոյի հավաքականի կազմում, որի կազմում երկու անգամ մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունների, ինչպես նաև ԱԱ 2018-ին։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայիսը իր կարիերան սկսել է Ֆրանսիայի Չեմպիոնատ 3 դիվիզիոնում հանդես եկող «Օլիմպիկ Վալենսե» ակումբի կազմում, որտեղ ստանում էր ամսական 500 եվրո աշխատավարձ։ 21 տարեկան հասակում նա կնքել է իր առաջին պրոֆսեիոնալ պայմանագիրը Լիգա 2-ում հանդես եկող «Կլերմոնտի» հետ[3]։

2013 թվականի հունիսին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Հավր»՝ թիմի հետ կնքելով երկու տարվա պայմանագիր[4]։ Թիմի հետ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո Ռոմեն Սայիսը տեղափոխվեց Լիգա 1ը ներկայացնող «Անժե», որի հետ ևս կնքեց 2-ամյա պայմանագիր[5]։

«Վուլվերհեմտոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 30-ին մարոկկացի ֆուտբոլիստը տեղափոխվել է անգլիական Չեմպիոնշիպում հանդես եկող «Վուլվերհեմպտոն»[6]։ Նա թիմի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր։ Թիմի կազմում իր դեբյուտը Ռոմենը նշել է սեպտեմբերի 17-ին՝ մասնակցելով «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղին, որն ավարտվել է «գայլերի» հաղթանակով՝ 2-0 հաշվով[7]։ Այդ խաղում նա հանդես էր գալիս Ջոնջո Շելվիի փոխարեն, ով որակազրկվել էր 5 խաղով և ենթարկվել 100 հազար եվրո տուգանքի Անգլիայի ֆուտբոլային միության կողմից[8]։ Անգլիական թիմի կազմում իր առաջին գոլը խփել է նույն ամսվա 30-ին «Բերտոն Ալբիոնի» դեմ կայացած խաղում։ Այդ հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով[9]։

2017-18 մրցաշրջանի արդյուքներով «Վուլվերհեմպտոնը» նվաճեց Պրեմիեր Լիգայում հանդես գալու իրավունք։ Պրեմիեր Լիգայի շրջանակներում Սիյասը իր դեբյուտը նշել է 2018 թվականի սեպտեմբերի 22-ին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում տեղի ունեցած «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով[10]։ Պրեմիեր Լիգայի շրջանակներում առաջին անգամ մեկնարկային րոպեներից դաշտ է դուրս եկել նույն թվականի նոյեմբերի 30-ին «Կարդիֆ Սիթիի» դեմ խաղում[11]։ Այդ հանդիպումն ավարտվել է 1-2 հաշվով՝ «Կարդիֆի» հաղթանակով։ Իսկ դեկտեմբերի 28-ին ֆուտբոլիստը խփել է իր առաջին գոլը «Կրեյվեն քոթեջ» մարզադաշտում տեղի ունեցած «Ֆուլհեմի» դեմ խաղում(1-1)[12]։ 2019 թվականի փետրվարի 21-ին նա երկարաձգեց թիմի հետ գործող պայմանագիրը մինչև 2021 թվականի ամառ[13]։

2019 թվականի հուլիսի 25-ին Ռոմեն Սիյասը առաջին անգամ մասնակցել է եվրագավաթային հանդիպման՝ փոխարինման դուրս գալով ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում տեղի ունեցած «Կրուսեյդերս ՖԱ»-ի դեմ խաղում[14]։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ անգլիական թիմի հաղթանակով։ Հոկտեմբերի 24-ին ֆուտբոլիստը նաև խփել է իր առաջին գոլը այդ մրցաշարի խմբային փուլի շրջանակներում կայացած «Սլովան Բրատիսլավիա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում(2-1)[15]։

2021 թվականի մրտի 18-ին հայտարարվեց, որ Պրեմիեր Լիգայի 2020-21 մրցաշրջանի ընթացքում 20 մեկնարկային հանդիպում անցկացնելու շնորհիվ, կողմերն օգտվում են պայմանագրում առկա կետից և պայմանագիրը ավտոմատ երկարաձգում ևս մեկ տարով՝ մինչև 2022 թվականի հուլիսը[16]։

Ռոմեն Սիյասը Իսպանիայի հավաքականի դեմ խաղում

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմեն Սայիսը, որը ծնվել ու մեծացել է Ֆրանսիայում, ունենալով մարոկկացի հայր և ֆրանսիացի մայր, որոշեց ներկայացնել Մարոկկոյի ազգային հավաքականը։ Ազգային հավաքականի կազմում նա իր դեբյուտը նշել է 2012 թվականի նոյեմբերին Տոգոյի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում, որն ավարտվել է 1-0 հաշվով՝ մարոկկացիների պարտությամբ։

Սայիսը հավաքականի կազմում մասնակցել է 2017 թվականին Գաբոնում անցկացվող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը՝ օգնելով հավաքականին հասնել մինչև 1/4 եզրափակիչ։ Հավաքականի կազմում իր առաջին գոլն էլ նա խփել է առաջնության շրջանակներում տեղի ունեցած Տոգոյի հավաքականի դեմ խաղում(3-1)[17]։

2018 թվականի հունիսի Ռոմեն Սիյասը ընդգրկվել է Ռուսաստանում կայանալիք ԱԱ 2018-ին պատրաստվող Մարոկկոյի հավաքականի կազմում[18], իսկ առաջնության շրջանակներում մասնակցել է խմբային փուլի Իրանի և Իսպանիայի հավաքականների դեմ հանդիպումներին։

2019 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունից հետո, որտեղ Մարոկկոյի հավաքականը հասավ մինչև 1/8 եզրափակիչ, Ռոմենը դարձավ Մարոկկոյի հավաքականի ավագ[19]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիյասը մուսուլմանական կրոնի հետևորդ է[20]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Արդյունք
Դիվզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Օլիմպիկ Վալենսե 2010–11 Չեմպիոնատ 2 13 4 0 0 13 4
Արդյունք 13 4 0 0 13 4
Կլերմոնտ 2011–12 Լիգա 2 17 1 1 0 0 0 18 1
2012–13 31 0 0 0 2 0 33 0
Արդյունք 48 1 1 0 2 0 51 1
Հավր 2013–14 Լիգա 2 27 1 0 0 1 0 28 1
2014–15 34 2 1 0 1 0 36 2
Արդյունք 61 3 1 0 2 0 64 3
Անժե 2015–16 Լիգա 1 35 2 1 0 1 0 37 2
Արդյունք 35 2 1 0 1 0 37 2
Վուլվերհեմտոն 2016-17 Չեմպիոնշիպ 24 0 1 0 0 0 25 0
2017-18 42 4 1 0 1 0 44 4
2018-19 Պրեմիեր Լիգա 19 2 5 0 2 0 26 2
2019-20 33 2 2 0 0 0 14 1 49 3
2020-21 27 3 2 0 1 0 30 3
2021-22 18 2 0 0 1 1 19 3
Արդյունք 163 13 11 0 5 1 14 1 193 15
Կարիերայի արդյունք 320 24 14 0 10 1 14 1 357 26

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Մարոկկո 2012 1 0
2013 0 0
2014 0 0
2015 0 0
2016 7 0
2017 13 1
2018 11 0
2019 9 0
2020 3 0
2021 9 0
Արդյունք 53 1

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

No. Ամսաթիվ Վայր Մրցակից Արդյունք Հաշիվ Մրցաշար
1. հունվարի 20, 2017 «Ստադե Օյեմ», Օյեմ, Գաբոն Տոգո Տոգո 2–1 3–1 Աֆրիկայի ազգերի գավաթ 2017

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեմպիոնշիպի չեմպիոն - 2017-18

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անժե ՖԱ»-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. http://www.mapnews.ma/en/activites-royales/hm-king-receives-members-national-soccer-team-decorates-them-royal-wissams
  3. Masi, Joseph (2019 թ․ ապրիլի 7). «Big Interview: Wolves' Romain Saiss washed pots, now he is dreaming of lifting the FA Cup». Express & Star. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
  4. «Romain Saïss au HAC pour 2 ans» [Romain Saïss to HAC for 2 years] (ֆրանսերեն). Le Havre AC. 2013 թ․ հունիսի 27. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
  5. «Romain Saïss signe deux ans à Angers» [Romain Saïss signs for two years at Angers]. L'Equipe (ֆրանսերեն). 2015 թ․ հուլիսի 3. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  6. «Romain Saiss: Wolves sign Angers midfielder for undisclosed fee». BBC Sport. 2016 թ․ օգոստոսի 30.
  7. «Newcastle 0–2 Wolves». BBC Sport. 2016 թ․ սեպտեմբերի 17.
  8. «FA reveals reasons for racial abuse ban for Newcastle's Jonjo Shelvey». The Guardian. Press Association. 2016 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
  9. «Burton Albion 0–4 Wolverhampton Wanderers». BBC Sport. 2017 թ․ սեպտեմբերի 30.
  10. Bysouth, Alex (2018 թ․ սեպտեմբերի 22). «Manchester United 1–1 Wolves: Joao Moutinho earns visitors draw at Old Trafford». BBC Sport. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  11. Pritchard, Dafydd (2018 թ․ նոյեմբերի 30). «Cardiff City 2–1 Wolverhampton Wanderers». BBC Sport. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  12. Skelton, Jack (2018 թ․ դեկտեմբերի 26). «Fulham 1–1 Wolves: Aleksandar Mitrovic 'wants to cry' after missing chances in draw». BBC Sport.
  13. Hatfield, Luke (2019 թ․ փետրվարի 21). «Romain Saiss signs new Wolves deal». Express & Star. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  14. «Europa League: Wolves beat gritty Crusaders 2–0 on European return». BBC Sport. 2019 թ․ հուլիսի 25. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
  15. Johnston, Neil (2019 թ․ հոկտեմբերի 24). «Slovan Bratislava 1–2 Wolves: Raul Jimenez hits winner in Europa League». BBC Sport. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
  16. Edwards, Joe (2021 թ․ մարտի 18). «Exclusive: Wolves' Romain Saiss earns one-year contract extension». Express & Star. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.
  17. «Morocco fight back to beat Togo and keep Africa Cup of Nations hopes alive». The Guardian. Reuters. 2017 թ․ հունվարի 20. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
  18. «Morocco announce 23-man World Cup squad». African Football. 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  19. Boyle, Paul (2019 թ․ դեկտեմբերի 27). «Romain Saïss: 'Nuno does a fantastic job. It's normal other teams want him'». The Guardian. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  20. Edwards, Joe (2020 թ․ ապրիլի 24). «Hard to be home alone admits Wolves' Romain Saiss». Express & Star. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]