Ռոզմարի Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզմարի Հարությունյան
ԾննդավայրԹավրիզ
Քաղաքացիություն Իրան և  ԱՄՆ
ԿրթությունԹեհրանի համալսարան և Փարիզի համալսարան
Մասնագիտությունսոցիոլոգ, գրող, լրագրող և նկարչուհի

Ռոզմարի Հարությունյան Քոհեն (անգլ.՝ Rosemary Hartounian Cohen, , Թավրիզ), հայազգի սոցիոլոգ, գրող, լրագրող, նկարչուհի[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզմարի Հարությունյանը ծնվել է Թավրիզում։ Մանուկ հասակում նրա ընտանիքը տեղափոխվել է Թեհրան։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ռոզմարին սովորել է Թեհրանի օտար լեզուների և գրականության ինստիտուտի անգլիական գրականության և լեզվի բաժնում, այնուհետև ընդունվել է Թեհրանի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետ։ Ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Ֆրանսիա, սովորել Սորբոնի համալսարանի հասարակագիտության ֆակուլտետում, հետագայում ավարտել է նաև նույն համալսարանի ասպիրանտուրան (համաշխարհային հասարակագիտություն բաժին)։ 1984 թվականին Ռոզմարին ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ և բնակություն հաստատել Լոս Անջելեսում։

Նկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Ռոզմարին ստեղծել է «Ատելիե դե Փարիզ» ցուցասրահ-արվեստի միջազգային կենտրոնը, որտեղ ներկայացված են նաև նրա մետաքսի վրա կատարած նկարչական գործերը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լիանա հրեշտակի գույները խառնելու առեղծվածը» (անգլերեն՝ The Secret of Mixing Colors from Angel Liana), 2016, Լոս Անջելես, ISBN 978-0-9969741-0-3[2]:
  • «Անուշ» (անգլերեն՝ Anoush, The Daughter of King Shen), 2012, Լոս Անջելես, ISBN 978-0-966-7361-6-8[3]:
  • «Երուսաղեմի մայրը լալիս է» (անգլերեն՝ Mother of Jerusalem is Crying), 2012, Լոս Անջելես, ISBN 978-0-9667361-4-4[4]:
  • «Վերապրած խոյեցի Արուսյակը։ Հուշագրություն» (անգլերեն՝ Veraprats Khoyetsi Arusyake), 2011, Երևան, ISBN 978-9939-64-019-8[5][6][7]:
  • «Վերապրածը» (անգլերեն՝ The Survivor), 2002, Լոս Անջելես, ISBN 0-9667361-2-5[8]:

Մեջբերումներ «Վերապրած խոյեցի Արուսյակը հուշագրության» մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե մարդիկ չարիքի, արհավիրքի դեմը չեն առնում, ուրեմն ճանապարհ են հարթում նրա համար։
- Ռոզմարի Հարությունյան Քոհեն

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Rosemary Hartounian Cohen - Abrilbooks.com: Armenian books, music, videos, posters, greeting cards, and gift items». www.abrilbooks.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  2. «Secret of Mixing Colors from Angel Liana, The - Abrilbooks.com: Armenian books, music, videos, posters, greeting cards, and gift items». www.abrilbooks.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  3. «Anoush - Abrilbooks.com: Armenian books, music, videos, posters, greeting cards, and gift items». www.abrilbooks.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  4. «Mother of Jerusalem is Crying, The - Abrilbooks.com: Armenian books, music, videos, posters, greeting cards, and gift items». www.abrilbooks.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  5. «Անհերքելի վկայություն».
  6. «Veraprats Khoyetsi Arusyake - Abrilbooks.com: Armenian books, music, videos, posters, greeting cards, and gift items». www.abrilbooks.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  7. LLC, Ayb Solutions. «Հայ զինվոր». www.hayzinvor.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  8. «Survivor, The - Abrilbooks.com: Armenian books, music, videos, posters, greeting cards, and gift items». www.abrilbooks.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.