Ռոբեր Դուանո
Ռոբեր Դուանոն (ֆր.՝ Robert Doisneau, ապրիլի 14 1912 — ապրիլի 1 1994), ֆրանսիացի ֆոտոնկարիչ և ֆրանսիական հումանիտար ֆոտոնկարչության վարպետ էր: Իր կյանքի երկար տարիների ընթացքում նա այդպես էլ չընդգրկվեց ժամանակաշրջանի որևէ մի ուղղվածության մեջ, չբացեց իր սեփական արվեստի դպրոցը: Դուանոն հակված էր սյուրռեալիզմին, սակայն իրեն փորձել է նաև պիկտորիալիզմ ժանրի մեջ:
Կենսագրություն[խմբագրել]
Ռոբեր Դուանոն ծնվել է 1912թ-ի ապրիլի 14-ին Փարիզում: 13 տարեկանում ավարտել է դպրոցը, ընդունվել գեղանկարչական ուսումնարան, որտեղ կատարել է իր առաջին քայլերը երևակայական արվեստի ասպարեզում: 1929թ-ին սկսել է հետաքրքրվել է ֆոտոնկարչությամբ, իսկ 1934թ-ից սկսել է զբաղվել դրանով: 1939թ-ին, երբ նա դուրս վտարվեց «Ռենո» ընկերությունից, որոշեց դառնալ անկախ լուսանկարիչ: 1949թ-ից նա սկսեց համագործակցել «Vogue» ամսագրի հետ: Դուանոն մահացավ 1994թ-ի ապրիլի 1-ին Փարիզում: