Ռիֆաբուտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիֆաբուտին
Նույնացուցիչներ
CAS համար72559-06-9
PubChem CID6323490
DrugBank00615
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.133.627 Խմբագրել Վիքիդատայում

Ռիֆաբուտին, հակաբիոտիկ տուբերկուլյոզի բուժման և Միկոբակտերիում Ավիումի կանխարգելման և բուժման համար[1]։ Այն սովորաբար օգտագործվում է միայն նրանց մոտ, ովքեր ունեն անտանելիություն Ռիֆամպինի հանդեպ, օրինակ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հակառետրովիրուսային դեղամիջոցներ ստացող հիվանդների շրջանում[1]։ Ակտիվ տուբերկուլյոզի դեպքում այն օգտագործվում է այլ հակամիկոբակտերիալ դեղամիջոցների հետ համատեղ[1]։ Թաքնված տուբերկուլյոզի դեպքում այն կարելի է օգտագործել առանձին, եթե կոնտակտը եղել է դեղակայուն տուբերկուլյոզով հիվանդի հետ[1]։

Ռիֆաբուտինը հաստատվել է բժշկական օգտագործման համար Միացյալ Նահանգներում 1992 թվականին[1]։ Այն գտնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում[2]։

Բժշկական կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիֆաբուտինն այժմ առաջարկվում է որպես տուբերկուլյոզի բուժման առաջին գծի դեղորայք, սակայն ռիֆամպիցինն ավելի լայնորեն օգտագործվում էր իր ավելի էժան արժեքի պատճառով[3]։ Սակայն արտոնագրերի ժամկետի ավարտի պատճառով արժեքներն այժմ գրեթե համանման են։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր կողմնակի ազդեցությունները ներառում են որովայնի ցավը, սրտխառնոցը, ցանը, գլխացավը և արյան մեջ նեյտրոֆիլների մակարդակի նվազումը[1]։ Այլ կողմնակի ազդեցությունները ներառում են մկանային ցավերը և ուվեիտը, հատկապես[1]։ Թեև հղիության ընթացքում որևէ վնաս չի հայտնաբերվել, սակայն այն լավ ուսումնասիրված չէ հղիների շրջանում[1]։ Ռիֆաբուտինը պատկանում է Ռիֆամիցինի դեղամիջոցների ընտանիքին[1]։ Այն ազդում է բակտերիաներում ՌՆԹ-ի արտադրությունը արգելափակելու միջոցով[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական Achifar դեղագործական ընկերության գիտնականները հայտնաբերեցին Ռիֆաբուտինը 1975 թվականին։ (Ի վերջո, Archifar-ը դարձավ Farmitalia Carlo Erba-ի մի մասը, Montedison–ի միավորը, որը հետագայում գնվեց Pharmacia-ի կողմից)։ Ռիֆաբուտինը սկսվեց վաճառվել ֆիրմային Միկոբուտին անվանմամբ 1990-ականների սկզբին, իսկ դեղամիջոցը ստացավ Սննդի և դեղերի վարչության հաստատումը 1992 թվականի դեկտեմբերին։

Ռիֆաբուտինը հիմնականում մանրէասպան հակաբիոտիկ դեղամիջոց է, որն օգտագործվում է տուբերկուլյոզի բուժման համար։ Դրա ազդեցությունը բակտերիաների վրա հիմնված է ԴՆԹ կախյալ ՌՆԹ պոլիմերազայի արգելափակմամբ Ռիֆամիցին Տ դեղամիջոցով, որը կիսասինթետիկ ածանցյալ է։ Այն արդյունավետ է, օրինակ, բարձր կայունություն ունեցող միկոբակտերիաների, գրամ դրական բակտերիաների (իսկ որոշները արդյունավետ են գրամ-բացասական բակտերիաների դեմ), ինչպես նաև Միկոբակտերիում Տուբերկուլյոզիսի, Միկոբակտերիում Լեպրեի և ներբջջային Միկոբակտերիում Ավիումի դեմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Rifabutin». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
  3. Guidelines for the programmatic management of drug-resistant tuberculosis: emergency update 2008 (WHO/HTM/TB/2008.402). Geneva, Switzerland: World Health Organization. 2008. էջ ix. ISBN 978-92-4-154758-1. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. Rockwood N, Cerrone M, Barber M, Hill AM, Pozniak AL (July 2019). «Global access of rifabutin for the treatment of tuberculosis - why should we prioritize this?». Journal of the International AIDS Society. 22 (7): e25333. doi:10.1002/jia2.25333. PMC 6637439. PMID 31318176. «Rifabutin is a rifamycin, which like rifampicin, works via inhibition of DNA‐dependent RNA synthesis in prokaryotes.»