Ռիչարդ Մեթսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Մեթսոն
Richard Matheson.jpg
Ծնվել է 20.02.1926
Ալլենդեյլ, Նյու Ջերսի
Ազգություն ամերիկացի
Ոճեր ֆանտաստիկա, սարսափ, ֆենտեզի

Ռիչարդ Մեթսոն (անգլ.՝ Richard Matheson), ամերիկացի ֆանտաստ գրող: Ստեղծագործել սկսել է ութ տարեկան հասակում: Առաջին պատմվացքը "Born of Man and Woman" անվանմամբ հրատարակել է The Magazine of Fantasy and Science Fiction ամսագրում 1950 թվին: 1954 թվին հրատարակվեց գրողի առաջին վեպը` "Ես լեգենդ եմ" (էկրանավորվեց երեք անգամ), որը պատմում է վիրուսի ազդեցության տակ մարդկության վամպիրների վերափոխման մասին: Գրել է բազմաթիվ պատմվածքներ ֆանտաստիկա և սարսափ ժանրերում: Առավել հայտնիները` "Դուել" ("Duel", էկրանավորել է Սթիվեն Սփիլբերգը), "Կոճակ, Կոճակ" ("Button, Button"), "Փորձարկում" ("The Test") և այլն: Աշխատել է նաև որպես սցենարիստ: Մեթսոնի չորս որդիներից երեքը նույնպես գրող են դարձել:

Սթիվեն Քինգը խոստովանել է, որ Մեթսոնը մեծ ազդեցություն է ունեցել նրա վրա, իսկ Դին Կունցը ասել է, որ "մենք ավելի հարուստ ենք դարձել, որովհետև ունենք Ռիչարդ Մեթսոնին":

Արտաքին հղումներ [խմբագրել]