Դին Կունց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դին Կունց
Ծնվել է Դին Ռեյ Կունց
09.07.1945
էվերեթ, Փենսիլվանիա
Ազգություն ամերիկացի
Ստեղծագործական շրջան 1968 - մեր օրեր
Գրական ոճեր ֆանտաստիկա, սարսափ, դետեկտիվ

Դին Կունց (անգլ.՝ Dean Koontz), ամերիկացի սարսափ ժանրի գրող։ Ավարտել է Փենսիլվանիայի համալսարանը, աշխատել է անգլերենի դասատու։ Կունցի առաջին գիրքը հրատարակվել է 1968 թվին։ Գրել է մոտ 60 գիրք, որոնցից տասներկուսը ԱՄՆ-ում բեսթսելլեր են դառձել։ Ամեն նոր գրքի համար Կունցը ստանում է մոտ 1 միլիոն դոլլար։ Ամբողջ աշխարհում նրա գրքերը վաճառվել են ավելի քան 200 միլիոն օրինակով։ Կունցը հիմնականում գրում է հոգեբանական սարսափ ժանրում և ավելի քիչ` գերբնական։ Նրա հայտնի ստեղծագործություններից են` "Ֆանտոմները" ("Phantoms", 1983), "Դիտորդները" ("Watchers", 1987), "Կեսգիշեր" ("Midnight", 1989) և այլն։

Արտաքին հղումներ[խմբագրել]