Ռիկոթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիկոթի
Տեսակլեռնանցք
Երկիր Վրաստան
ՎարչատարածքԶեստափոն և Խաշուր
ԲԾՄ996 մետր
Քարտեզ
Քարտեզ

Ռիկոթի (վրաց.՝ რიკოთის უღელტეხილი), լեռնանցք Մեծ Կովկասի լեռնաբազուկներից մեկի՝ Լիխի լեռնաշշթայի հարավային հատվածում, լեռնաշղթա, որը Վրաստանը բաժանում է արևմտյան և արևելյան մասերի։ Լեռը կազմված է պալեոզոյան դարաշրջանի գրանիտոիդներից։ Լանջերը ծածկված են կոլխիդյան տիպի լայնատերև ու խառը տիպի անտառներով։ Լիխի լեռնաշղթան ջրբաժան է հանդիսանում Սև ծովի (Ռիոն գետ) և Կասպից ծովի (Կուր գետ) միջև։

Ավտոմայրուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիկոթի լեռնանցքով է անցնում Վրաստանի երկու խոշոր քաղաքները՝ մայրաքաղաք Թբիլիսին ու Քութայիսը միմյանց կապող ավտոմայրուղին, որի մի հատվածն ընկած է 1722 մետր երկարություն ունեցող թունելում։ Ժայռերի միջով փորված այդ թունելը շահագործման է հանձնվել 1982 թվականին[1]։ Շուրջ երեսուն տարի շահագործելուց հետո՝ 2010 թվականին սկսել են թունելի վերականգնման աշխատանքները, որոնք ավարտի են հասցվել են հաջորդ տարում՝ 2011 թվականի նոյեմբերին[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Утмелідзе, М. (1984). Грузинська радянська енциклопедія (8-ме ed.). Тбілісі. էջ 360.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Rikoti pass automobile tunnel to be granted on 20 years- term lease». Міністерство економіки та сталого розвитку Грузії. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին.
  2. «რიკოთის გვირაბში გადაადგილება ფასიანი ხდება |». ნეტგაზეთი (վրացերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկոթի» հոդվածին։