Ռիխարդ Վիլշտետեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլշտետեր

Վշտետեր (1872- 1942), գերմանացի քիմիկոս, կենսաքիմիկոս, Ռուսաստանյան ԳԱ արտասահմանյան թղթակից-անդամ (1923), ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ (1929

Ավարտել է Մյունխենի համալսարանը։ 1905 թվականից աշխատել է Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցում, 1916 - 1925թվականին՝ Մյունխենի համալսարանի պրոֆեսոր։ 1939 թվականից ապրել է Շվեյցարիայում։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են բուսական, պիգմենտների, այդ թվում՝ քրոլոֆիլի և անտոցիանների, ալկալոիդների քիմիական կազմության, անիլինային ներկանյութերի, ֆոտոսինթեզի, ֆերմենտների ուսումնասիրությանը։ Նոբելյան մրցանակ (1915)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png