Ռեբեկա Կաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեբեկա Կաց
Դիմանկար
Ծնվել էմարտի 28, 1973(1973-03-28) (51 տարեկան) կամ 1973[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունhealth economist և համալսարանի դասախոս
ԱշխատավայրGeorgetown University Medical Center? և Georgetown College?[2]
 Rebecca Katz Վիքիպահեստում

Ռեբեկա Կաց (անգլ.՝ Rebecca Katz, մարտի 28, 1973(1973-03-28) կամ 1973[1]), Ջորջթաունի համալսարանի բժշկական կենտրոնի պրոֆեսոր և տնօրեն։ Գլոբալ առողջապահության և միջազգային դիվանագիտության փորձագետ, մասնագիտացված է նոր վարակիչ հիվանդությունների բուժման գծով։ 2004-2019 թվականներին Ռեբեկա Կացը եղել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի խորհրդատու՝ կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի և վարակիչ հիվանդությունների առաջացման սպառնալիքների հետ կապված հարցերով։ Ներկայումս Կացը աշխատում է Ջոզեֆ Բայդենի նախագահական քարոզարշավի հանրային առողջապահության խմբում` նոր կորոնավիրուսի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու համար։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականներին իր ծնողների կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ համաճարակի դեմ պայքարից ոգեշնչված՝ Կացը ի սկզբանե ձգտում էր առողջապահության ոլորտում տնտեսագետ դառնալ[3]։ 1995 թվականին նա ստացել է բակալավրի աստիճան տնտեսագիտության և քաղաքագիտության Սուարթմոր քոլեջում։ Համալսարանն ավարտելուց հետո կամավոր հիմունքներով աշխատել է հարավային Հնդկաստանում, հետաքրքրվել հանրային առողջությամբ[4]։ Այնուհետև Կացը որոշել է մագիստրոսի աստիճանը ստանալ Եյլի համալսարանում 1996-1998 թվականներին։ Այստեղ էլ ծանոթացել է կենսաահաբեկչությանը։ Հետաքրքրված այս թեմաներով՝ Ռեբեկա Կացը 2000-2005 թվականներին ընդունվել է Վուդրո Վիլսոնի անվան Փրինսթոնի համալսարան, որտեղ էլ պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը[փա՞ստ]։

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների և 2001 թվականի սիբիրյան խոցի բռնկման ժամանակ Կացը սովորել է Փրինսթոնում[3]։ Ի պատասխան սիբիրյան խոցի հարձակման` Կացը գրել է ժամանակի ընթացքում կենսաբանական զենքի սպառնալիքի, ինչպես նաև հանրային առողջապահության ենթակառուցվածքի մասին[5]։ Այս հարձակումները նաև հանգեցրել են կենսապահովման և ֆինանսական աջակցության բարձրացմանը, ինչը թույլ է տվել Կացին վերապատրաստվել Վաշինգտոնի պաշտպանության հետախուզության վարչությունում։ Այնտեղ նա հնարավորություն է ստացել ուսումնասիրել գործակալների մասին փաստաթղթերը, որոնք աջակցել են թունավոր պատերազմի խորհուրդներին։ Վերջիններս հայտնի են «դեղին անձրև» անունով։ «Դեղին անձրևը» հետագայում դարձել է Կացի դոկտորական ատենախոսության թեման, որն էլ իրականացվել է Բերտոն Սինգերի ղեկավարությամբ[3]։ Նրա թեզը, որը վերնագրված է «դեղին անձրևի վերանայում. քիմիական և կենսաբանական զենքի վերաբերյալ պնդումների հետաքննության ընթացքում ստացված դասերը»։ Դեղին անձրևը գնահատվել է որպես քիմիական և կենսաբանական զենքի վերաբերյալ պնդումների թեմատիկ ուսումնասիրություն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կացը սկսել է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտին խորհրդատվություն տրամադրել 2004 թվականի սեպտեմբերից և այնտեղ աշխատել է մինչև 2019 թվականը[3]։ Նա մասնագիտացել է կենսաբանական զենքի կոնվենցիայի, զինաթափման մասին պայմանագրի հետ կապված հարցերում։ Պայմանագիրը ստորագրվել է 1975 թվականին կենսաբանական պատերազմն արգելելու համար[6]։

Պետդեպարտամենտում աշխատելու ժամանակ՝ 2006-2016 թվականներին Կացը եղել է նաև Ջորջ Վաշինգտոն համալսարանի պրոֆեսոր։ 2016 թվականից մինչև 2019 թվականը եղել է նաև Ջորջթաունի համալսարանի դոցենտ։ Հետագայում Կացը դարձել է վերջերս ստեղծված գլոբալ առողջապահության գիտության և անվտանգության կենտրոնի տնօրենը և հետևում է կենտրոնի մագիստրոսական ծրագրի մեկնարկին[7]։

2019 թվականին Տանզանիայում Էբոլա վիրուսային հիվանդության բռնկումից հետո Կացը հանդես է եկել՝ քննարկելու հնարավոր բռնկումները, դրանով իսկ ամրապնդելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարողությունը ՝ ակտիվորեն պայքարելու առաջացող համաճարակների դեմ[6][8]։ COVID-19 համավարակի օրոք Կացը կրկին հանդես է եկել հիվանդության բռնկումներին առավել արդյունավետ հակազդելու համար միջազգային կանոնների խստացման օգտին[9][10]։ 2020 թվականի հունվարի վերջին նա հանդես է եկել ԱՀԿ-ի՝  կորոնավիրուսը հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ հայտարարելու օգտին[11]։ Ռեբեկա Կացը և մեգապոլիսների գծով փորձագետ Ռոբերտ Մուգգան  համաֆինանսավորել են վարակիչ հիվանդությունների բռնկումների դեմ պայքարը[12][13]։

Կացը նպաստել է առողջապահության անվտանգության ամրապնդման ռազմավարությունների մի շարք խմբերի խորհրդատվությանը[14]։ 2020 թվականի մարտի 11-ին Ջոզեֆ Բայդենի նախագահական արշավը հայտարարել է, որ Կացը Եզեկիել Էմանուելի, Դավիթ Կեսլերի, Լիզա Մոնակոյի, Վիվեկ Մուրթիի և Իրինա Ռեդլեների հետ միասին կմիանա հանրային առողջապահության խմբին[15]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "The novel coronavirus originating in Wuhan, China: challenges for global health governance." JAMA 2020;323(8):709-710. doi:10.1001/jama.2020.1097
  • "Defining Health Diplomacy: Changing Demands in the Era of Globalization." Milbank Quarterly Sep 2011; 89(3): 503–523. doi:10.1111/j.1468-0009.2011.00637.x
  • Encyclopedia of bioterrorism defense. Jun 2011. 9780470508930

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  3. 3,0 3,1 3,2 3,3 Lane, Richard (2019 թ․ հունիսի 22). «Rebecca Katz: leading light in global health security» (PDF). The Lancet (English). 393 (10190): 2483. doi:10.1016/S0140-6736(19)31352-2. ISSN 0140-6736. PMID 31227369. S2CID 189926464. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Biosecurity and Bioterrorism: An interview with Dr. Rebecca Katz». Ehsan.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
  5. Katz, Rebecca (2001). «Biological Weapons: A National Security Problem that Requires a Public Health Response» (PDF). library.princeton.edu. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  6. 6,0 6,1 Katz, Rebecca (2019 թ․ նոյեմբերի 12). «Pandemic policy can learn from arms control». Nature (անգլերեն). 575: 259. doi:10.1038/d41586-019-03452-0 (inactive 2020 թ․ օգոստոսի 22).{{cite journal}}: CS1 սպաս․ DOI inactive as of 2020 (link)
  7. «GU Develops New Masters Program in Infectious Disease» (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ ապրիլի 4. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
  8. Nam, Rafael (2019 թ․ օգոստոսի 1). «Ebola outbreak highlights global rise in epidemics». TheHill (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
  9. Gebrekidan, Selam (2020 թ․ մարտի 12). «The World Has a Plan to Fight Coronavirus. Most Countries Are Not Using it». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
  10. «Coronapod: "Test, test, test!"». Nature (անգլերեն). 2020 թ․ մարտի 20. doi:10.1038/d41586-020-00864-1 (inactive 2020 թ․ օգոստոսի 22).{{cite journal}}: CS1 սպաս․ DOI inactive as of 2020 (link)
  11. Phelan, Alexandra L.; Katz, Rebecca; Gostin, Lawrence O. (2020 թ․ փետրվարի 25). «The Novel Coronavirus Originating in Wuhan, China: Challenges for Global Health Governance». JAMA (անգլերեն). 323 (8): 709–710. doi:10.1001/jama.2020.1097. ISSN 0098-7484. PMID 31999307. S2CID 210951290.
  12. Muggah, Robert; Katz, Rebecca (2020 թ․ մարտի 17). «How cities around the world are handling COVID-19 – and why we need to measure their preparedness». World Economic Forum (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
  13. Wyman, Oliver. «Fighting Urban Pandemics». Oliver Wyman Forum (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
  14. «Global Health Policy in the Second Obama Term». www.csis.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
  15. Axelrod, Tal (2020 թ․ մարտի 11). «Biden campaign announces public health panel to advise on coronavirus». TheHill (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեբեկա Կաց» հոդվածին։