Ռաֆայել Սաբատինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Սաբատինի
Ռաֆայել Սաբատինի
Sabwills1.jpg
Ծնվել է ապրիլի 29, 1875({{padleft:1875|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:29|2|0}})
Ծննդավայր Եզի, Իտալիա
Մահացել է փետրվարի 13, 1950({{padleft:1950|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:13|2|0}}) (74 տարեկանում)
Մահվան վայր Վիկոն, Շվեյցարիա
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Italy.svg Իտալիա
Գրքեր Նավապետ Բլադի ոդիսսականը
Գործունեություն գրող, հեղինակ, թարգմանիչ և վիպագիր

Ռաֆայել Սաբատինին (ապրիլի 29, 1875 - փետրվարի 13, 1950) անգլիացի գրող է, որը հայտնի է իր արկածային պատմական վեպերով։ Հատկապես հայտնի են Նավապետ Բլադի մասին վեպերը։

Կենսագրություն[խմբագրել]

Ռաֆայել Սաբատինին ծնվել է Իտալիայի Ջեզի քաղաքում։ Հայրը իտալացի էր, իսկ մայրը՝ անգլիացի։ Երկու ծնողներն էլ օպերայի երգիչներ էին, որոնք հետագայում դարձել էին ուսուցիչներ։

Փոքր տարիքից սկսած Ռաֆայելը սովորել էր տարբեր լեզուներ՝ ապրելով իր պապիկի հետ Անգլիայում, դպրոց գնալով Պորտուգալիայում, և որպես դեռահաս՝ Շվեյցարիայում։ 17 տարեկան հասակում վերադառնալով Անգլիա, նա իր իմացած 5 լեզուներին ավելացրեծ նաև մեկը՝ անգլերենը։ Հետագայում իր ստեղծագործությունների համար ընտրել է հենց անգլերեն լեզուն։ Այդ ընտրությունը գիտակցաբար է արել, քանի որ, ինչպես ինքն է նշել. «ամենալավ պատմվածքները գրվել են անգլերեն լեզվով»։

Առաջին գիրքը լույս է տեսել 1904 թվականին։

Գրքերի ընտրանի[խմբագրել]

Նավապետի Բլադի Ոդիսականը
  • Նավապետի Բլադի Ոդիսականը (Captain Blood) (1922)
  • Նավապետի Բլադի Ժամանակագրությունները (The Chronicles of Captain Blood) (1931)
  • Նավապետի Բլադի Հաջողությունները (The Fortunes of Captain Blood) (1936)
  • Սկարամուշ (Scaramouche) (1921)
  • Ծովային Բազե (The Sea Hawk) (1915)
  • Բելարիոն Հաջողակը (Bellarion the Fortunate) (1926)

Արտաքին հղումներ[խմբագրել]