Ռաֆայել Դավիդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Դավիդյան
Ծնվել էապրիլի 22, 1923(1923-04-22)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էփետրվարի 3, 1997(1997-02-03) (73 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ և ջութակահար
Գործիքներջութակ
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա, Կոմիտասի անվան քառյակ, Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան և Մ Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1950)
Պարգևներ

Ռաֆայել Ռուբենի Դավիդյան (ապրիլի 22, 1923(1923-04-22), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 3, 1997(1997-02-03), Մոսկվա, Ռուսաստան), հայ ջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1963)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, 1961 թվականից դասավանդել է նույն կոնսերվատորիայում, պրոֆեսոր` 1976 թվականից, դեկան`1983 թվականից։ 1947-1970 թվականներին եղել է Կոմիտասի անվան քառյակի 2-րդ ջութակ։ 1950 թվականից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիային կից գործող Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում։ 1950-ական թվականներին գլխավորել է Մ. Մ. Իպոլիտ-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանի լարային բաժինը։ Եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի որակավորման բարձրացման, նվագախմբային ֆակուլտետների դեկան, Մոսկվայի կոնսերվատորիայի կատարողական արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, կոնսերվատորիայի քառյակի և կամերային համույթի ամբիոնի վարիչ, 1990-ական թվականներին՝ Մ. Մ. Իպոլիտ-Իվանովի անվան Երաժշտա-մանկավարժական ինստիտուտի լարային գործիքների ամբիոնի վարիչ[1]։

Հեղինակ է «Սարգիս Ասլամազյան» (1972), «Կոմիտասի անվան կվարտետը» (1974), «Ավետ Գաբրիելյան» (1974), «Կվարտետային արվեստ» (1984) գրքերի։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԽՍՀ պետական մրցանակ, 1965

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիտաս - Քելեր, ցոլեր 1947-1968