Ռաիսա Ալեյնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաիսա Ալեյնիկ
Ծնվել էապրիլի 15, 1947(1947-04-15) (77 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Ռուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, կրոնագիտություն և մարդաբանություն
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ (1973)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարPavel Gurevich?

Ռաիսա Միխայլովնա Ալեյնիկ (ռուս.՝ Раи́са Миха́йловна Але́йник, ապրիլի 15, 1947(1947-04-15)), խորհրդային և ռուս փիլիսոփա, կրոնագետ և մարդաբան։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ «Աթեիստական բառարանի» (ռուս.՝ Атеистический словарь) հեղինակներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին ավարտել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը[1]։

1983 թվականին Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ում պաշտպանել է «Ֆրիդրիխ Ֆեյերբախի աթեիզմը» թեմայով ատենախոսություն փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար (մասնագիտությունը՝ 09.00.06-Գիտական աթեիզմ)[2]։

2007 թվականին ՌԳԱ փիլիսոփայության ինստիտուտում պաշտպանել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման թեզը «Մարդու կերպարը փիլիսոփայական հետմոդեռնիստական գրականության մեջ» թեմայով (մասնագիտություն՝ 09.00.13 «կրոնագիտություն, փիլիսոփայական մարդաբանություն և մշակույթի փիլիսոփայություն»)։ Գիտական խորհրդատուն եղել է Պավել Գուրևիչը, պաշտոնական ընդդիմախոսները՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ի. Ս. Վդովինան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մ. Մ. Սկիբիցկին, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Ս. Բարուլինը։ Առաջատար կազմակերպություն՝ ՌԴ նախագահին կից ՌՊԾԱ[3]։

Ռուսաստանի Դ. Ի. Մենդելեևի անվան քիմիական-տեխնոլոգիական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր է։

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Профессорско-преподавательский состав → Алейник Раиса Михайловна Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Официальный сайт Российского химико-технологического университета имени Д. И. Менделеева
  2. Алейник Р. М. Атеизм Фридриха Фейербаха : Автореф. дис. ... канд. филос. наук : (09.00.06). — М : Изд-во МГУ, 1983. - 24 с
  3. Алейник Р. М. Образ человека в философской постмодернистской литературе: автореф. дис. ... д-ра филос. наук. – М.: Ин-т философии Рос. акад. наук, Рос. хим.-технол. ун-т им. Д. И. Менделеева, 2007. – 48 с.