Ջրաղաց (խաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրաղաց
Ալֆոնսո թագավորի «Խաղերի գիրքը» գրքից
Տեսակվերացական ռազմավարական խաղ և խաղեր տախտակի վրա
Խաղացողների քանակ մինիմալ2
Խաղացողների քանակ մաքսիմալ2
 Morris games Վիքիպահեստում

Ջրաղաց, սեղանի տրամանաբանական խաղ երկու խաղացողի համար։ Որպես խաղաքար՝ սովորաբար օգտագործում են ինը սև և ինը սպիտակ կլոր խաղաքարեր։ Խաղի նպատակն է հակառակորդի բոլոր խաղաքարերը հեռացնելը։

1993 թվականին Ռալֆ Գասերը ալֆա-բետա-որոնման համադրության օգնությամբ և առանց վերջնախաղի տվյալների՝ ապացուցել է, որ համակարգչի վրա խաղն ավարտվում է ոչ-ոքի[1]։

Պատմական և հնագիտական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղասեղան Քլիվլենդի գեղարվեստի թանգարանում (Գերմանիա, 1735). շախմատ-շաշկի դաշտ և աջից` ջրաղացի դաշտ

«Ջրաղաց» խաղը տարածված է եղել ինչպես միջնադարյան Եվրոպայում, այնպես էլ Ռուսաստանում։ Այն նաև հայտնի է որպես «Ինը պարող տղամարդ»[2][3]։ Հնագիտական նյութում գտել են տախտակներ, որոնց վրա «ջրաղաց» են խաղում[4][5]։ Հայտնի է, որ խաղը առևտրի առարկա էր։ Մինչև 9-րդ դարի սկիզբը այս խաղը Նորվեգիա է եկել Կենտրոնական Ասիայից։ 9-10-րդ դարերում տարածված էր Գոկստադում, Հին Լադոգայում, Նովգորոդում, Պսկովում, Հին Ռյազանում և այլ քաղաքներում[5][6]։

Նորվեգիայի Գոկստադ քաղաքում հայտնաբերվել է երկկողմանի տախտակ, որի վրա կարելի է մի քանի խաղ խաղալ, մի կողմի վրա՝ շաշկի և շախմատ, մյուս կողմի վրա՝«ջրաղաց»։ Երկրորդ կողմի վրա պատկերված են եղել տարբեր չափերի երկու կամ երեք քառակուսի, որոնք ներառված են միմյանց մեջ։ Նման քառակուսիների կողմերը կապված են փոքր լայնակի գծերով։

Հին Լադոգայում (10-րդ դար) նավի մի մաս է հայտնաբերվել, որի վրա «ջրաղաց» խաղի համար գծված գծերով տախտակի կտոր կար։ Ենթադրվում է, որ այ գտածոն Ռուսաստանում «ջրաղաց» խաղալու համար նախատեսված տախտակի ամենավաղ հայտնագործությունն է[5][7]։

Բացի նավի տախտակներից՝ տակառների հատակին գծված խաղադաշտեր են հայտնաբերվել, քարե սալիկներ և այլն[8]։ Այս հանրաճանաչ խաղի պատկերները կարելի է գտնել պալատական ձեռագրերում՝ թագավոր Ալֆոնսո Տասներորդի «Խաղերի գիրքը» (1240 թ.) և ֆլամանդական «Ալեքսանդրի սիրավեպ» ձեռագիրը (1338)[9]։

Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջրաղաց» խաղի դաշտը և խաղաքարերը


Խաղը սկսվում է նրանով, որ նախ որոշվում է, ով և որ խաղաքարերով է խաղալու՝ սևով կամ սպիտակով։ Սպիտակներն առաջինն են սկսում։ Խաղի համար անհրաժեշտ է խաղադաշտ և երկու գույների խաղաքարերի հավաքածուն։ Խաղի ժամանակ քառակուսի խաղադաշտի համար պահանջվում է իննական խաղաքար՝ «խխունջի» և հնգանկյուն խաղադաշտերի համար՝ ամեն մեկին տասներկուական խաղաքար։

Սկզբում խաղադաշտը դատակ է, և խաղացողները հերթով սկսում են տեղադրել իրենց խաղաքարերը ցանկացած ազատ տեղերում այնպես, որ իրենց երեք խաղաքարերը մի շարքով լինեն։ Այդպես շարունակվում է մինչև իրենք չեն շարի իրենց ամբողջ խաղաքարերը։ Եթե ստացվում է շարել շարքը երեք խաղաքարերի շնորհիվ (ջրաղաց), ապա խաղացողը կարող է վերցնել խաղադաշտից հակառակորդի ցանկացած խաղաքարը։ Հետո խաղացողները հերթով խաղաքարերը տեղափոխում են ազատ տեղերում գծերի ուղղությամբ, նաև ջանք է թափում կառուցել «ջրաղաց» և խլել հակառակորդի խաղաքարերը։

Եթե ստացվում է խաղաքարերից կառուցել երկու շարք՝ երեք խաղաքարից (ջրաղաց), ապա խաղացողը դաշտից համապատասխանաբար վերցնում է հակառակորդի երկու խաղաքար։ Այստեղ կա մեկ կանոն․ մի տեղում մի քանի անգամ ջրաղաց կարելի է կառուցել, բայց խաղաքարը հանվում է միայն առաջինի ժամանակ։

Երբ խաղացողին մնում է միայն երեք խաղաքար, նա ստանում է հետևյալ առավելությունը. իր հերթին նա կարող է տեղաշարժել իր խաղաքարը՝ առանց ուշադրություն դարձնելու խաղադաշտի գծերին, իսկ մյուս խաղացողը շարունակում է խաղալ հին կանոններով, մինչև նա նույնպես ունենա երեք խաղաքար։ Պարտվողը նա է, ով չի կարող այլևս քայլ անել կամ ունի երեք խաղաքարից պակաս և չի կարողանում ջրաղաց կառուցել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ralph Gasser. «Solving Nine Men's Morris» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
  2. маргарита (westfold) (2014 թ․ մարտի 15). «Настольная игра». Ярмарка Мастеров (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  3. «Средневековые игры». archive.akopyan.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  4. Даркевич В. П. Путешествие в древнюю Рязань: Записки археолога. — Рязань: Новое время, 1993. — С. 127.
  5. 5,0 5,1 5,2 Рыбина Е.А. Шашки, «мельница», шахматы // Археология. Древняя Русь. Быт и культура. — М.: Наука, 1997. — С. 110—111. — 368 с.
  6. Херрман Й. Славяне и норманны в ранней истории Балтийского региона // Славяне и скандинавы. — М.: Прогресс, 1986. — С. 116.
  7. Корзухина Г. Ф. Из истории игр на Руси // Советская археология. — 1963. — № 4. — С. 95-96, 98.
  8. Рыбина Е. А. Игры // Древняя Русь в средневековом мире: Энциклопедия / Институт всеобщей истории РАН; Под ред. Е. А. Мельниковой, В. Я. Петрухин. — М.: Ладомир, 2014. — С. 316.
  9. Скирюк Д. Настольные игры: Мельница Արխիվացված 2013-01-12 Wayback Machine

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրաղաց (խաղ)» հոդվածին։