Ջումանջի
| Ջումանջի Jumanji |
|
| Ժանր | ֆանտաստիկա կատակերգություն |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1995 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ջո Ջոնսթոն |
| Պրոդյուսեր | Ռոբերտ Կորտ Թեդ Ֆիլդ Լարրի Ֆրանկո |
| Սցենարիստ(ներ) | Քրիս Վան Օլլսոբուրգ Գրեգ Թեյլոր Ջիմ Սթրեյն Ջոնաթան Հենսլի |
| Դերակատարներ | Ռոբին Ուիլյամս Բոննի Հանտ Քիրստեն Դանստ |
| Օպերատոր | Թոմաս Էկերման |
| Երաժշտություն | Ջեյմս Հորներ |
| Ընկերություն | TriStar Pictures |
| Տևողություն | 104 րոպե |
| Բյուջե | 65,000,000 $ |
| Շահույթ | 262,797,249 $ |
| IMDb | ID 0113497 |
«Ջումանջի» (անգլ.՝ Jumanji), ռեժիսոր Ջո Ջոնսթոնի նկարահանած ֆանտաստիկ կատակերգական ֆիլմ, գլխավոր դերում հանդես է գալիս Ռոբին Ուիլյամսը: Նկարահանված է Քրիս Վան Օլլսբուգի համանուն գրվածքի հիման վրա:
Բովանդակություն |
Սյուժեն [խմբագրել]
1869 թվական: Երկու երեխա` Կայլբը և Բենջամինը մի սնդուկ են բերում անտառ և հորելով այն թաքցնում են գետնի տակ: Սնդուկի միջից տարօրինակ ձայներ են լսվում:
Անցնում է 100 տարի: Արդեն 1969 թվականն է: Անտառի տեղում այժմ ոչ մեծ Բրենտֆորդ քաղաքն է: Այնտեղ իր ծնողների հետ բնակվում է մի տղա` Ալան Պերիշը:
Մի անգամ Ալանը հեծանիվով երթևեկում է քաղաքում: Նրան նկատում են մի խումբ տղաներ Բիլլի Ջեսուպի գլխավորությամբ, այն տղայի ով ուզում էր վրեժ լուծել Ալանից, քանի որ նա ընկերություն էր անում իր սիրած աղջկա` Սառա Վիտլի հետ: Նրանք հետապնդում են Ալանին, նա փախչում է, սակայն տղաները բռնում են նրան, ծեծում և հեծանիվը վերցնում:
Տղան տան վերադարձի ճանապարհին մտնում է մի կիսաքանդ շենք: Նա լսում է տարօրինակ ձայն, որը գալիս է գետնի տակից: Ալան սկսում է փորել հողը և հայտնաբերում այնտեղ հենց այն սնդուկը, որը թաքցրել էին այնտեղ 100 տարի առաջ: Տղան բացում է և այնտեղ գտնում է տախտակներով, զառերով և տարօրինակ գրվածքներով մի խաղ` Ջումանջի: Արդեն տանը նա բացում է խաղը և առանց ծանոթանալու կանոններին, վերցնում է ռնգեղջյուրի և փղի քարտեր, որոնք կանգնում են խաղատախտակի վրա և խաղը սկսվում է: Ալանը ուշադրություն չի դարձնում խաղին և փակում է այն:
Ալանենց տուն է գալիս Սառան և բերում նրա հեծանիվը: Հանկարծ նրանք լսում են տարօրինակ ձայներ: Ալանը հիշում է խաղի մասին, գտնում է այն, առանց կարդալու խաղի ամբողջ կանոները բացում: Պարզվում է որ ձայները կրկին խաղից են գալիս: Սառան ասում է, որ չնայած ինքը սեղանի խաղեր չի խաղում, սակայն ուզում է փորձել և նետում է զառերը: Անսպասելի նրա խաղաքար ռնգեղջյուրը շարժվում է խաղատախտակի վրա զառերի գումարի թվի չափով: Դրանից հետո տան բուխարիի միջից լսվում են ձայներ: Վախեցած Սառան խնդրում է Ալանին փակել խաղը, սակայն Ալանը ժամացույցի զանգերից անսպասելի եկած նետում է զառերը ձեռքից, դրանով իսկ նոր քայլ անելով խաղում: Այդ ժամանակ խաղը Ալանին քաշում է իր մեջ, իսկ բուխարիից դուրս են գալիս չղջիկներ, Սառան ճչալով վախեցած դուրս է վազում տնից:
Անցնում է 26 տարի, արդեն 1995 թվականն է: Ալանի ծնողները մահացած են լինում, իսկ նրանց տունը գնել էր մի կին, ով երկու որդեգրված երեխաներ ուներ` Ջուդին և Պիտերը: Մի անգամ Ջուդին և Պիտերը սենյակներից մեկից լսում են տարօրինակ ձայն: Նրանք գտնում են Ջումանջի խաղը և կրկին չկարդալով խաղի ամբողջ կանոնները, սկսում են խաղալ: Առաջինը խաղը սկսում է Ջուդին, զառերը գցելուց հետո խաղի միջի տարօրինակ նյութից բաղկացած հատվածի մեջ գրվում են հուշող բաներ` սպասվելիք նոր իրադարձությունների մասին: Ջուդիի քայլից հետո խաղի միջից դուրս են գալիս հսկա մոծակներ, և Ջուդին ու Ալանը մի կերպ են խուսափում նրանց խայթոցներից: Հաջորդը զառերը նետում է Պիտերը, նա զույգ է բերում զառերով և դրանից հետո խաղ միջից դուրս են գալիս կապիկների մի մեծ խումբ, որոնք ավերելով տան գույքը դուրս են գալիս քաղաք: Հաջորդ քայլը նույնպես Պիտերն է անում, քանի որ նա զույգ էր գցել: Խաղի միջից դուրս է պրծնում մի առյուծ, իսկ նրա հետևից Ալան Պերիշը, ով այդ ամբողջ ժամանակ` 26 տարի ապրել էր խաղի ջունգլիներում: Նա առյուծին խորամանկությամբ կարողանում է փակել սենյակներից մեկում:
Ալան հասկանում է, որ վերսդարձել է 26 տարի առաջ և ուզում է գտնել իր ծնողներին: Դուրս գալով քաղաք նա գնում է հոր գործարան, սակայն այն քանդված է լինում: Մի անծանոթ ասում է, որ այս գործարանի տերը իր որդու անհետացումից հետո ամբողջ կարողությունը ծախսել էր որդու փնտրման աշխատանքների վրա, սակայն այդպես էլ չկարողանալով գտնել նրան, վշտից հիվանդացել է և մահացել:
Հասկանալով որ ամեն ինչ ետ բերելու միակ ճանապարհը սկսած խաղը ավարտվելն է նա վերադառանում է տուն: Հաջորդ քայլում Ջուդին գցում է զառերը սակայն խաղաքարերը չեն շարժվում: Ալանը հիշում է, որ հաջորդ քայլը Սառայինն է: Նրանք գտնում են Սառային և Ալանը համոզում է նրան միանալ խաղին:
Նրանք չորսով փորձում են վերջացնել խաղը, այդ ընթացքում հանդիպելով լուրջ դժվարությունների ...
Դերասաններ [խմբագրել]
- Ռոբին Ուիլյամս - Ալան Պերիշ
- Ջոնաթան Հայդ - Սեմուել Պերիշ և որսորդ Վան Պելտ
- Քիրստեն Դանստ - Ջուդի Շեպարդ
- Բրեդլի Պիրս - Պիտեր Շեփարդ
- Բոննի Հանտ - Սառա Վիտլ
- Բեբե Նյուվերտ - Նորա Շեփարդ
- Դևիդ Ալան Գրայր - Կառլ Բենթլի
- Պատրիսա Կլարկսոն - Քերոլ Էնն Պերիշ
- Ադամ Հանն-Բիրդ - Ալան Պերիշ, 1969 թ
- Լաուրա Բելլ Բանդի - Սառա Վիտլ, 1969 թ
- Ջիլլիան Բարբեր - միսսիս Թոմաս և անշարժ գույքի գործակալ
- Բրանդոն Օբրեյ - Բենջամին
- Կիրուս Տիդեկ - Կալեբ
- Գերի Ջոզեֆ Տորուպ - Բիլլի Ջեսուպ
- Լեոնարդ Զոուլա - ոստիկան Բիլլ
- Լլոյդ Բերրի - կոշիկի գործարանի թափառաշրջիկ
- Մալքհոլմ Ստյուարտ - Ջիմ Շեփարդ
- Անաբել Քերշոու - Մարթա Շեփարդ
- Դերրիել Էնրիկես - զենքի վաճառող
- Ռոբին Դրիսկոլլ - բուժաշխատող
- Պիտեր Բրայանթ - բուժաշխատող
- Սառա Ջիլսոն - աղջիկ
- Ֆլորիկա Վլադ - աղջիկ
- Ջուն Լիոն - հացթուխ
- Բրենդա Լոկմալլեր - դաշնակահար
- Ֆրեդերիկ Ռիչարդսոն - վարսավիր
Այլ ֆիլմերում [խմբագրել]
1996—1999 թթ. UPN հեռուստաալիքը նկարահանել է ֆիլմի շարունակությունը, «Ջումանջի» մուլտսերիալը: Այնտեղ ֆիլմի հերոսները հայտնվում են խաղի ներքին աշխարհ, որտեղ գտնվել էր Ալան Պերիշը:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Ջումանջի(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- (անգ.)
- boxofficemojo.com կայքում (անգ.)
- kinopoisk.ru կայքում(ռուս.)