Ջորջ Ֆրեդերիկ Աբոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Ֆրեդերիկ Աբոթ
Ծնվել էհոկտեմբերի 28, 1874(1874-10-28)[1]
ԾննդավայրՌոյալ Թանբրիջ Ուելս, Միացյալ Թագավորություն
Մահացել էմարտի 13, 1947(1947-03-13)[2] (72 տարեկան)
Մահվան վայրՌոյալ Թանբրիջ Ուելս, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԷմանուել քոլեջ
Գիտական աստիճանԲակալավր
Մասնագիտությունլրագրող և հեղինակ
ԱմուսինWilhelmina Hay Abbott?
Պարգևներ և
մրցանակներ
Commander of the Order of the Redeemer

Ջորջ Ֆրեդերիկ Աբոթ (անգլ.՝ George Frederick Abbott, հոկտեմբերի 28, 1874(1874-10-28)[1], Ռոյալ Թանբրիջ Ուելս, Միացյալ Թագավորություն - մարտի 13, 1947(1947-03-13)[2], Ռոյալ Թանբրիջ Ուելս, Միացյալ Թագավորություն), անգլիացի ռազմական մեկնաբան և հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբոթը սովորել է Քեմբրիջի Էմանուել քոլեջում` ստանալով արվեստի բակալավրի աստիճան 1899 թվականին[3]։ 1900 թվականին նա Քեմբրիջի համալսարանի կողմից ուղարկվել է Մակեդոնիա` այդ տարածաշրջանի ժողովրդական արվեստը ուսումնասիրելու համար։ Նա լոնդոնյան մի քանի թերթերի համար որպես հատուկ թղթակից գործել է հարավարևմտյան Եվրոպայում մինչև 1903 թվականը։ 1905 թվականին ուղեկցել է Ուելսի արքայազնին (հետագայում` Գեորգ V)` Հնդկաստան կատարած ճամփորդության ժամանակ։

Նա դարձել է Հելենիստական արքայական Փրկչի շքանշանի ասպետ։ Ամուսնացել է ֆեմինիստ Էլիզաբեթ Վիլհելմինա Հեյ Լամոնդի (1884–1957 թվականներ) հետ, և նրանք ունեցել են մեկ որդի` Ջապեր Աբոթը (1911–1960 թվականներ)։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի շատ պարբերականների և ամսագրերի համար հոդվածներ գրելը նա նաև գրել է հետևյալ գրքերը`

  • ժամանակակից Հունաստանի երգեր (1900 թվական)
  • Մակեդոնական ժողովրդական արվեստ (1903 թվական)
  • Հեքիաթ Մակեդոնիայում ճամփորդության մասին (1903 թվական)
  • Հնդկաստանի միջով արքայազնի հետ (1906 թվական)
  • Իսրայելը Եվրոպայում (1907 թվական)
  • Հունաստանը հեղափոխության մեջ (1909 թվական)
  • Թուրքիան փոփոխության մեջ (1909 թվական)
  • Դոնի փիիսոփայությունը (1911 թվական)
  • Սրբազան պատերազմ Տրիպոիում (1912)
  • Հունաստանը և դաշնակիցները (1914–1922 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://librivox.org/author/14674
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Կաղապար:Acad

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]