Ջորջա Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջա Սմիթ
անգլ.՝ Jorja Alice Smith
Դիմանկար
Ծնվել էհունիսի 11, 1997(1997-06-11)[1] (26 տարեկան)
ԾննդավայրՈւոլսոլ, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեղինակ-կատարող և երաժիշտ
Կայքjorjasmith.com
 Jorja Smith Վիքիպահեստում

Ջորջա Ալիս Սմիթ (ծնված 1997 թվականի հունիսի 11-ին), անգլիացի երգչուհի-երգահան՝ Ուոլսոլից, Արևմտյան Միդլենդս։

Սմիթը թողարկել է մի քանի սինգլներ՝ սկսած 2016 թվականի հունվարից և համագործակցել է մի քանի այլ արտիստների հետ, որոնց շարքին են պատկանում Դրեյքը, Կալի Ուչիսը, Ստորմզին և պրոդյուսեր Preditah-ը։ 2018 թվականին նա հաղթել է Brit Critics' Choice Award-ը։ Նրա դեբյուտային ստուդիական ալբոմ Lost & Found-ը թողարկվել է 2018 թվականի հունիսին և UK Albums Chart շքերթում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-2015 թվականներ։ Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջա Ալիս Սմիթը ծնվել է 1997 թվականի հունիսի 11-ին Արևմտյան Միդլենդս երկրի Ուոլսոլ քաղաքում։ Նրա հայրը ճամայկացի է, իսկ մայրը՝ անգլիացի[2][3]։ Հայրը՝ Փիթերը, նախկին երաժիշտ է և մինչև Սմիթի ծնվելը երգել է նեո-սոուլ խմբում, որը կոչվում էր 2nd Naicha, իսկ մայրը՝ Ջոլինը, զարդերի դիզայներ է[3][4][5]։ Սմիթը ունի կրտսեր եղբայր՝ Լուկան, նա Leeds United թիմի ֆուտբոլիստ Քեմար Ռուֆի զարմուհին է[6][7]։

Ջորջան սկսել է դաշնամուրի հաճախել ութ տարեկանից՝ հոր առաջարկությամբ[8][9]։ Նա վաստակել է երաժշտական կրթաթոշակ Ալդրիջ դպրոցում, որտեղ նվագել է սրինգ և սովորել դասական երաժշտություն՝ մինչև իր երաժշտության A մակարդակի քննություններ հանձնելը[5][10]։ Նա հետախուզվել է 15 տարեկանում մենեջերի կողմից YouTube կայքում իր քավր երգերը տեղադրելուց հետո[11]։ Կարճ ժամանակ անց, երբ Սմիթը դեռ դպրոցում էր սովորում, սկսում է շրջագայել Լոնդոնում, մասնակցում է ժողովների՝ Մեյվրիկ Սաբրի և Էդ Թոմասի հետ[8][9]։ Ավարտելուց հետո՝ 18 տարեկան հասակում, նա տեղափոխվում է Լոնդոն, այնտեղ աշխատելով նա ֆինանսապես ապահովել է իրեն և շարունակել է երգեր գրել[11][12]։

2016-այժմ։ Կարիերայի սկիզբը և Lost & Found[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարին Սմիթը թողարկել է իր դեբյուտային սինգլը՝ «Blue Lights», որը Dizzee Rascal-ի «Sirens» երգի վերափոխված տարբերակն է․ երգը SoundCloud-ում մեկ ամսվա ընթացքում լսվել է 400,000 անգամ[13]։ Նրա երկրորդ սինգլ «Where Did I Go?»-ը, թողարկված մայիսին, հուլիսին ճանաչվել է Դրեյքի ամենասիրելի երգը՝ Entertainment Weekly-ի ընթացքում[14]։ 2016 թվականի նոյեմբերին Սմիթը հայտնվել է BBC Music's Sound of 2017-ի տասնհինգ աճող արտիստներ ցուցակում և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը[15][16][17]։

2017 թվականի փետրվարին և մարտին Սմիթը, որպես հատուկ հյուր ելույթ է ունեցել Դրեյքի Boy Meets World շրջագայության շրջանակներում[18] և ձայնակցել՝ More Life սկավառակի երկու թրեքերում (2017 թվական)[19]։ «Beautiful Little Fools» երգը թողարկվել է կանանց միջազգային օրը․ վերնագիրը ծանուցված է Մեծն Գեթսբի նովելից[20]։ Մայիսին նա ներկայացել է նաև Կալի Ուչիսի «Tyrant» երգում, որը գլխավորում էր Կալիի դեբյուտային Isolation ստուդիական ալբոմը (2018 թվական)[21]։ Հունիսին թողարկվել է Սմիթի երրորդ «Teenage Fantasy» սինգլը[22]։ Երկու ամիս անց Սմիթը և Preditah-ը միասին թողարկեցին «On My Mind» սինգլը[23]։ 2017 թվականի սեպտեմբերին Ջորջան և երգիչ ու պրոդյուսեր Ջոել Քոմպասը սկսեցին հանդիպել[24] ։

2017 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին Սմիթը ելույթ է ունեցել Բրունո Մարսի 24K Magic World Tour-ի շրջանակներում[25]։ Դեկտեմբերին հայտարարվել է, որ Սմիթն է Brit Critics' Choice Award մրցանակի հաղթողը, որը կայանալու էր 2018 թվականի հունիսի 13-ին՝ Brits nominations launch-ի ընթացքում[26][27]։ Նա առաջին օտարերկրյա արտիստն է, ով նոմինացվել է մրցանակին[28]։

2018 թվականի հունվարին թողարկվել է «Let Me Down» սինգլը, որտեղ նրան ձայնակցում է ռեփեր Ստորմզին[29]։ Սմիթը «I Am» երգի համահեղինակ-կատարողն է, որը Սև հովազ ֆիլմի սաունդթրեքի ալբոմի (Քենդրիկ Լամար) երգերից մեկն է, այն թողարկվել է փետրվարին[30]։ Մոտ մեկ ամիս անց նա BRIT Awards-ի ընթացքում ելույթ է ունեցել Rag'n'Bone Man-ի հետ[31]։ Ապրիլին հանդես է եկել «Blue Lights» երգով ամերիկյան ուշ-գիշերային հեռուստաշոու Jimmy Kimmel Live!-ում[32]։ Նրա դեբյուտային ստուդիական ալբոմը կոչվում է Lost & Found, որը գրվել է հինգ տարիների ընթացքում, այն առաջին անգամ ծանուցվել է ապրիլին, իսկ թողարկվել՝ 2018 թվականի հունիսին[12][33][34]։ Ալբոմի թողարկումից մեկ ամիս անց Սմիթը սկսում է շրջագայել, ալբոմի ճանաչվածության շրջանակը մեծացնելու համար ելույթներ է ունենում Եվրոպայում և Ճապոնիայում[35]։ Lost & Found Tour շրջագայությունը սկսվել է Հյուսիսային Ամերիկայում՝ Սիեթլում, իսկ վերջին համերգը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին՝ Տորոնտոյում։ Այն հովանավորվել է Ravyn Lenae-ի կողմից[25][36]։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթը մեծացել է լսելով ռեգի, փանկ, հիփ-հոփ և R&B, իր առաջին երգը գրել է 11 տարեկան հասակում[37]։ Նա պատմում է, որ դեռահաս տարիքում հիացել է Էմի Ուայնհաուսի դեբյուտային Frank ալբոմով[38]։ Սմիթը ասել է, որ իր երգերը հասարակական խնդիրների մասին են․ «Երբ աշխարհում շարունակվում են իրադարձություններ տեղի ունենալ, ես կարծում եմ, որ կարևոր է ինչ-որ ազդեցություն ունենալ դրանց վրա, որովհետև, որպես երաժիշտ, դու կարող ես մարդկանց հասցնել քո խոսքը։ Երբ մարդիկ սեղմում են play կոճակը, նրանք ամբողջովին քո խոսքերին են ուշադրություն դարձնում»[39]։ Ջորջան նաև նշում է, որ նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել են Լորին Հիլը, Ալիշա Քիզը, Մոս Դեֆը և The Streets-ը[18][40][41]։ Նրա երգեցողությունը համեմատվում է Ադելի և Քիզի երգեցողության հետ[42][43]։

Ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմների ցանկը
Վերնագիր Նշումներ Շքերթում զբաղեցրած հորիզոնականը Վաճառք
UK
[44]
UK
R&B

[45]
AUS
[46]
BEL
(FL)

[47]
BEL
(WA)

[48]
FRA
[49]
IRE
[50]
NLD
[51]
NZ
[52]
US
[53]
Lost & Found 3 1 13 12 22 20 14 12 16 41

Ծավալուն ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկը
Վերնագիր Նշումներ
Project 11[55]
  • Թողարկում։ 2016 թվականի նոյեմբերի 17
  • Լեյբլ։ FAMM
  • Ձևաչափ։ Թվային ներբեռնում, LP
Spotify Singles[56]
  • Թողարկում։ 2017 թվականի դեկտեմբերի 13
  • Լեյբլ։ FAMM
  • Ձևաչափ։ Streaming media

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանակալից երգերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Տարի Շքերթներում զբաղեցրած հորիզոնականները Սերտիֆիկացիաներ Ալբոմ
UK
[44]
UK
Indie

[57]
UK
R&B

[58]
BEL
(FL)
Tip

[47]
BEL
(WA)
Tip

[48]
FRA
[49]
IRE
[59]
JAP
[60]
SCO
[61]
US
Adult
R&B

[62]
"Blue Lights"[63] 2016 38 4 20 31 6 69 89 50 Lost & Found
"Where Did I Go?"[65] 13
"Teenage Fantasy"[66] 2017 77 8
"On My Mind"[67]
(Preditah-ի հետ միասին)
54 5 92 Առանց ալբոմ սինգլ
"Let Me Down"
(ձայնակցում է Stormzy-ին)
2018 34 3 62 67
"February 3rd"[փա՞ստ] 75 7 22 Lost & Found
"On Your Own"[փա՞ստ] 14
"The One"[68] 16

Առաջատար սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Տարի Ալբոմ
"A Prince"[69]
2016 Առանց ալբոմ սինգլ
"Beautiful Little Fools"[70] 2017

Որպես ձայնակցող արտիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Տարի Շքերթներում զբաղեցրած հորիզոնականները Սերտիֆիկացիաներ Ալբոմ
UK BEL
(FL)
IRE NZ SWI
"People"[71]
(Քադենզան ձայնակցում է Ջորջա Սմիթին և Դրե Այլենդին)
2016 Առանց ալբոմ սինգլ
"Tyrant"[72]
(Կալի Ուչիս և Ջորջա Սմիթ)
2017 Isolation
"Bridge over Troubled Water"
(Artists for Grenfell-ի մի մասը)
1 26 25 [Ն 1] 28 Առանց ալբոմ սինգլ
"Location" (Remix)
(Khalid-ը ձայնակցում է Ջորջա Սմիթին և Wretch 32-ին)
2018
"Follow the Leader"[74]
(George the Poet-ը և Մեյվրիկ Սաբրը ձայնակցում են Ջորջա Սմիթին)
"Go 2.0"[75]
(Alex da Kid, Ջորջա Սմիթ, H.E.R. և Rapsody)
"Reason in Disguise"[76]
(Ezra Collective և Ջորջա Սմիթh)
"—" denotes a recording that did not chart or was not released in that territory.

Մյուս շքերթներին մասնակցած երգերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուս շքերթներին մասնակցած երգերըէ լրացուցիչ տվյալներով
Վերնագիր Տարի Շքերթներում զբաղեցրած հորիզոնականներ Ալբոմ
UK
[44]
UK
Indie

[57]
UK
R&B

[77]
CAN
[78][79]
GER
[80]
IRE
[59][81]
NLD
[82]
SWE
[83]
US
[84]
US
R&B

[85]
"Jorja Interlude"
(Դրեյք և Ջորջա Սմիթ)
2017 42 14 28 51 84 [Ն 2] 49 More Life
"Get It Together"
(Դրեյէ, Black Coffee և Ջորջա Սմիթ)
24 5 20 67 30 58 88 45 9
"I Am" 2018 62 32 80 [Ն 3] 9 Black Panther: The Album
"Goodbyes" 10 Lost & Found
"Lost & Found" 11
"Don't Watch Me Cry" 24
"Wandering Romance" 25
"Lifeboats" 26
"Tomorrow" 29
"—" denotes a recording that did not chart or was not released in that territory.

Որպես հյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Տարի Ուրիշ արտիսներ Ալբոմ
"My World"[88] 2018 OSHUN Bittersweet, Vol. 1

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Տարի Ռեժիսոր Ծան․
"Blue Lights" 2016 Դրյու Քոքս [89]
"Where Did I Go?" Ջորջա Սմիթ [90]
"Beautiful Little Fools" 2017 Հեքթոր Դոքրիլ [91]
"Teenage Fantasy" Rashid Babiker [92]
"On My Mind" Հեքթոր Դոքրիլ [93]
"Let Me Down" (ft. Stormzy) 2018 [94]
"Blue Lights" Օլիվիա Րոուզ [95]
"On Your Own" Հեքթոր Դոքրիլ [96]

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակներ Աշխատանքը Կատեգորիա Արդյունք
2016 MOBO Awards[97][98] "Blue Lights" Լավագույն երգ Առաջադրված
2017 Ջորջա Լավագույն կին Առաջադրված
Լավագույն նորեկ Առաջադրված
Լավագույն R&B/Soul աշխատանք Առաջադրված
BET Awards[99] International Viewers' Choice Award Առաջադրված
2018 Brit Awards[26] Critics' Choice Հաղթանակ
Q Awards[100] Q Breakthrough Act Առաջադրված
AIM Independent Music Awards[101] Տարվա UK Breakthrough Հաղթանակ
Ամենաշատ լսված օտարերկրյա աշխատանք Առաջադրված
Lost & Found Տարվա արտասահմանյան ալբոմ Առաջադրված
Mercury Prize[38] Տարվա ալբոմ Առաջադրված
UK Music Video Awards[102] "Blue Lights" Best Urban Video - UK Հաղթանակ
MTV Europe Music Awards[103] Ջորջա Best Push Առաջադրված
Urban Music Awards[104] Lost & Found Լավագույն ալբոմ Սպասվող
Soul Train Music Awards[105] Ջորջա Best New Artist Առաջադրված
Soul Train Certified Award Առաջադրված
2019 Grammy Awards Ջորջա Best New Artist Սպասվող

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Bridge over Troubled Water" did not enter the NZ Top 40 Singles Chart, but peaked at number four on the NZ Heatseekers Singles Chart.[73]
  2. "Jorja Interlude" did not enter the Swedish Singellista chart, but peaked at number four on the Swedish Heatseeker chart.[86]
  3. "I Am" did not enter the Billboard Hot 100 chart, but peaked at number five on the Bubbling Under Hot 100 Singles chart.[87]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Nutburn, Adam; Morris, Robyn (2018 թ․ ապրիլի 20). «Who is Jorja Smith, how tall is the Bright Lights singer, does she have a boyfriend and what are her biggest songs?». The Sun. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 Myers, Owen (2018 թ․ հունիսի 7). «Jorja Smith: Real Talk». Crack Magazine. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  4. Hahn, Rachel (2018 թ․ հուլիսի 28). «Meet Jorja Smith's Favorite Jewelry Designer (It's Her Mom)». Vogue. Condé Nast. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  5. 5,0 5,1 Fahey, Nicola (2018 թ․ հունիսի 10). «How singing sensation Jorja Smith went from being a barista to 'the next Adele'». The Sun. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. Lost & Found (Media notes). Jorja Smith. FAMM. 2018.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
  7. Kemar Roofe (2016 թ․ սեպտեմբերի 21). «Vote for my Cousin for Best song at The Mobos». Kemar Roofe : Official Twitter. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  8. 8,0 8,1 White, Caitlin (2018 թ․ հունիսի 8). «Jorja Smith Offers A Blueprint For A New Era Of Pop Star On Her Debut, 'Lost & Found'». Uproxx. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
  9. 9,0 9,1 Pitchfork (2018 թ․ հունիսի 8). «Meant to Be: Jorja Smith and Her Remarkable Rise to the Top». Pitchfork. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  10. Denney, Alex (2016 թ․ ապրիլի 5). «Jorja Smith brings 17th-century swagger to 'A Prince'». Dazed. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  11. 11,0 11,1 Cliff, Aimee (2016 թ․ օգոստոսի 18). «Meet Jorja Smith, The British Teen Conquering Apathy With Soul». The Fader. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  12. 12,0 12,1 Davis, Allison P. (2018 թ․ հունիսի 7). «Jorja Smith Hopes She Isn't Boring You». The Cut. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  13. «UK Radar: Jorja Smith». Hypebeast. 2016 թ․ փետրվարի 24. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
  14. EW Staff (2016 թ․ հուլիսի 8). «Elton John, Drake and more reveal their fave songs of the moment». Entertainment Weekly. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  15. Milton, Jamie (2016 թ․ դեկտեմբերի 10). «Class of 2017: Jorja Smith». DIY. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  16. Gibsone, Harriet (2016 թ․ նոյեմբերի 27). «BBC Music Sound of 2017 longlist revealed: Jorja Smith, Anderson Paak and more». The Guardian. ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  17. «2017, BBC Music Sound Of – 4th Jorja Smith – BBC Music». BBC. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  18. 18,0 18,1 Bains, Sanjeeta (2018 թ․ փետրվարի 16). «Who is Jorja Smith? All you need to know about the Brit Critics Choice Award winner from Walsall». Birmingham Mail. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  19. Lobenfeld, Claire (2017 թ․ մարտի 20). «Drake's More Life gives US streaming boost to Giggs, Skepta and Jorja Smith». Fact. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  20. Renshaw, David (2017 թ․ մարտի 8). «Jorja Smith Celebrates International Women's Day with the Powerful "Beautiful Little Fools" Video». The Fader. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  21. Dandridge-Lemco, Ben (2017 թ․ մայիսի 22). «Kali Uchis Connects With Jorja Smith For New Single "Tyrant"». The Fader. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  22. Giulione, Bianca (2017 թ․ հունիսի 12). «Jorja Smith Drops Cinematic B&W Video For "Teenage Fantasy"». Highsnobiety. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  23. Horn, Olivia (2017 թ․ օգոստոսի 30). «"On My Mind" by Jorja Smith Review». Pitchfork. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  24. Havens, Lyndsey (2018 թ․ մարտի 31). «Jorja Smith, Co-Signed by Drake & Kendrick: 'My Songs Are Classics'». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  25. 25,0 25,1 Spanos, Brittany (2018 թ․ հուլիսի 10). «Drake Collaborator Jorja Smith Announces Headlining Fall Tour». Rolling Stone. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  26. 26,0 26,1 «Jorja Smith wins 2018 Critics' Choice!». Brit Awards. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  27. Beaumont-Thomas, Ben (2017 թ․ դեկտեմբերի 4). «Jorja Smith wins 2018 Brits critics' choice award». The Guardian. London. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  28. Robinson, Peter (2018 թ․ հունիսի 9). «Jorja Smith: 'Did Amy have a hit with Frank? I haven't had one and I'm not bothered'». The Guardian. London. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  29. Pearce, Sheldon (2018 թ․ հունվարի 12). «"Let Me Down" [ft. Stormzy] by Jorja Smith Review». Pitchfork. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  30. «Various Artists – Black Panther: The Album [Booklet]». Genius. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  31. Marzovilla, Julia (2018 թ․ փետրվարի 21). «Rag'n'Bone Man Takes Brit Awards Stage to Perform 'Skin' With Jorja Smith». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  32. Penrose, Nerisha (2018 թ․ ապրիլի 17). «Jorja Smith Paints 'Jimmy Kimmel Live!' in 'Blue Lights' For Live TV Debut Performance: Watch». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  33. Hunter-Tilney, Ludovic (2018 թ․ հունիսի 9). «Jorja Smith: Lost & Found — 'thoughtful and authentic'». Financial Times. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  34. McKinney, Jessica (2018 թ․ ապրիլի 20). «Jorja Announces Debut Album 'Lost & Found'». Vibe. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  35. «Tour dates». Jorja Smith Official website. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  36. Smith, Jorja (2018 թ․ հուլիսի 23). «JMoney on Twitter: "Wow. San Fransisco, LA & New York have already sold out so added an extra show to San Fransisco & LA». Twitter. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  37. Thompson, Isobel (2018 թ․ սեպտեմբերի 5). «Centre Stage: Jorja Smith». Vanity Fair. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  38. 38,0 38,1 Hyman, Dan (2018 թ․ օգոստոսի 1). «Meet Jorja Smith, the Mercury Prize-Shortlisted Favorite of Drake and Kendrick». Rolling Stone. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  39. Celebretainment (2018 թ․ սեպտեմբերի 22). «Jorja Smith gets 'best advice' from Stormzy». Celebretainment. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  40. Kozin, Ariela (2018 թ․ հունիսի 1). «Fall in Love With Jorja Smith, Music's Rising Seductress». Playboy. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  41. Montano, Kay (2016 թ․ հուլիսի 8). «Q+A with Singer Jorja Smith». ThandieKay. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  42. Kane, T.C. (2018 թ․ հունիսի 8). «New Music Fridays: Jorja Smith's Debut and Future's 'Superfly' Soundtrack». The Ringer. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  43. Bruner, Raisa (2018 թ․ հունիսի 8). «5 Songs You Need to Listen to This Week». Time. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  44. 44,0 44,1 44,2 «Jorja Smith | full Official Chart History». Official Charts Company. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  45. «Official R&B Albums Chart Top 40: 15 June 2018 – 21 June 2018». Official Charts Company. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
  46. «ARIA Australian Top 50 Albums». Australian Recording Industry Association. 2018 թ․ հունիսի 18. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
  47. 47,0 47,1 «Discografie Jorja Smith». Ultratop. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  48. 48,0 48,1 «Discographie Jorja Smith». Ultratop. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  49. 49,0 49,1 «Discographie Jorja Smith». Les Charts (Hung Medien). Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  50. «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
  51. «Discografie Jorja Smith». Dutch Charts. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  52. «NZ Top 40 Albums Chart». Recorded Music NZ. 2018 թ․ հունիսի 18. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  53. «Jorja Smith Chart History: Billboard 200». Billboard. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  54. Paine, Andre (2018 թ․ սեպտեմբերի 20). «Prize up: How the 2018 Mercury Prize boosted artists' sales, streams and followers». Music Week. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  55. «Project 11 – EP by Jorja Smith on Apple Music». iTunes. 2016 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  56. Strauss, Matthew (2017 թ․ դեկտեմբերի 13). «Jorja Smith Covers Frank Ocean's "Lost": Listen». Pitchfork. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  57. 57,0 57,1 Peak positions for UK Independent Singles Chart:
  58. Peak positions for UK R&B Singles Chart:
  59. 59,0 59,1 «Discography Jorja Smith». Irish Chart (Hung Medien). Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  60. «Jorja Smith Chart History: Japan Hot 100». Billboard. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  61. Peak positions for Scottish Singles and Albums Charts:
  62. «Jorja Smith Chart History (Adult R&B Songs)». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  63. «Blue Lights – Single by Jorja Smith on Apple Music». iTunes. 2016 թ․ փետրվարի 26. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  64. 64,0 64,1 64,2 64,3 «BPI Certified – bpi» (To access, enter the search parameter "Jorja Smith" or "Artists for Grenfell" and select "Search by Keyword"). British Phonographic Industry. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  65. «Where Did I Go? – Single by Jorja Smith on Apple Music». iTunes. 2016 թ․ մայիսի 23. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  66. «Teenage Fantasy – Single by Jorja Smith on Apple Music». iTunes. 2017 թ․ հունիսի 5. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  67. «On My Mind – Single by Jorja Smith on Apple Music». iTunes. 2017 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  68. «The One - Single by Jorja Smith on Apple Music». iTunes. 2018 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  69. «A Prince – Single by Jorja Smith on Apple Music». iTunes. 2016 թ․ ապրիլի 4. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  70. «Beautiful Little Fools – Single by Jorja Smith on Apple Music». iTunes. 2017 թ․ մարտի 8. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  71. «People (feat. Jorja Smith & Dre Island) – Single by Candeza on Apple Music». iTunes. 2016 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  72. «Tyrant (feat. Jorja Smith) – Single by Kali Uchis on Apple Music». iTunes. 2017 թ․ մայիսի 22. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  73. «NZ Heatseekers Singles Chart». Recorded Music NZ. 2017 թ․ հունիսի 26. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  74. «Follow the Leader (feat. Jorja Smith) - Single by George the Poet & Maverick Sabre on Apple Music». iTunes. 2018 թ․ փետրվարի 16. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  75. «Go 2.0 (feat. Jorja Smith, H.E.R. & Rapsody) - Single by Alex da Kid on Apple Music». iTunes. 2018 թ․ հուլիսի 13. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  76. «Reason in Disguise – Single by Ezra Collective on Apple Music». iTunes. 2018 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  77. Peak positions for the UK R&B singles:
  78. «Jorja Smith Chart History (Canadian Hot 100)». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  79. «Canadian Music: Top 100 Songs Chart | Billboard». Billboard. 2017 թ․ ապրիլի 8. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  80. «Offizielle Deutsche Charts – Top 100 Singles-Chart». GfK Entertainment Charts. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  81. «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  82. «Dutch Single Top 100 – 25 March 2017». dutchchart.nl. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  83. «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista». Sverigetopplistan. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  84. «Drake Breaks Hot 100 Records: Most Hits Among Solo Artists & Most Simultaneously Charted Songs». Billboard.
  85. «Jorja Smith Chart History: Hot R&B Songs». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  86. «Sverigetopplistan Heatseeker Chart». Sverigetopplistan. 2017 թ․ մարտի 17. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  87. «Jorja Smith Chart History (Bubbling Under Hot 100)». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  88. «Bittersweet, Vol. 1 by OSHUN». iTunes (UK). 2018 թ․ ապրիլի 6. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  89. Dunn, Francesca (2016 թ․ մարտի 2). «video premiere: jorja smith, blue lights». i-D. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  90. Kujundzic, Petar (2016 թ․ հունիսի 6). «Jorja Smith Shares Her Self-Made Video For "Where Did I Go?"». Hypebeast. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  91. Billboard Staff (2017 թ․ մարտի 6). «Vevo Is Now Funding Videos, Starting With Drake-Approved Jorja Smith». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  92. Dunn, Frankie (2017 թ․ հունիսի 12). «take an exclusive look at jorja smith's new video for teenage fantasy». i-D. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  93. Renshaw, David (2017 թ․ սեպտեմբերի 14). «How Jorja Smith And Preditah Made A Love Letter To U.K. Pirate Radio Culture». The Fader. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  94. Daly, Rhian (2018 թ․ հունվարի 18). «Watch Jorja Smith play a hitwoman in the video for 'Let Me Down'». NME. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  95. Giulione, Bianca (2018 թ․ մայիսի 4). «Jorja Smith Shares Video for "Blue Lights"». Highsnobiety. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  96. Johnson, Zoe (2018 թ․ սեպտեմբերի 20). «Jorja Smith Releases Artsy New Video For "On My Own"». Vibe. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  97. Welsh, Clare (2016 թ․ սեպտեմբերի 21). «Kano, Skepta and Laura Mvula lead the nominations at this year's MOBOs». Fact. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  98. «2017 MOBO AWARDS NOMINATIONS: GET THE FULL LIST NOW». MOBO Organisation. 2017 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  99. «BET Awards 2017 | Best International Viewers' Choice | Nominees». BET. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  100. «Q Awards 2018 Shortlist Nominations Announced!». Q. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  101. Bowenbank, Starr (2018 թ․ սեպտեմբերի 5). «AIM Independent Music Awards Winners: Jorja Smith, SOPHIE, Ninja Tune & More». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  102. «video genre categories - ukmva 2018». UK Music Video Awards. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  103. Kaufman, Gil (2018 թ․ հոկտեմբերի 4). «Camila Cabello, Ariana Grande, Post Malone Lead 2018 MTV EMA Nominees». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  104. Kennedy, Alice Studdert (2018 թ․ հոկտեմբերի 22). «16th annual Urban Music Awards nominations announced». Urban Music Awards. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  105. Mitchell, Gail (2018 թ․ հոկտեմբերի 25). «2018 Soul Train Awards Exclusive: H.E.R., Bruno Mars & Cardi B Top Nominees». Billboard. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]